Ինչի համար կարող են տուգանել ու բանտ նստեցնել Սինգապուրում
Սինգապուր քաղաք-պետությունը հայտնի է ոչ միայն իր զարգացվածությամբ ու առաջադիմությամբ, այլև տարատեսակ ինքնատիպ արգելքներով ու դրանց համար նախատեսված տուգանքներով: Դրա արդյունքում երկրում հանցավորության մակարդակը նախանձելիորեն ցածր է:
AdMe.Ru կայքը որոշել է անտեղյակների համար բացահայտել, թե ինչ տուգանքներ են սպառնում մարդկանց Սինգապուրում, ինչպես նաև՝ թե ինչ հանցանքների համար այնտեղ կարելի է ճաղերի հետևում հայտնվել:
Գիշերը չի կարելի փողոցում խմբերով շրջել
Ուղիղ ժամը 22:00-ին Սինգապուրուոմ սկսվում է գիշերը, և եթե ուզում եք այդ ժամից հետո դուրս գալ զբոսնելու, ուրեմն չպետք է խմբով հավաքվեք: Տեղի օրենքն արգելում է ժամը 22:00-ից հետո 2-ից ավելի հոգով հավաքվել դրսում: Օրենքը խախտողները հայտնվում են ոստիկանական բաժանմունքում:
Միասեռականների նկատմամբ խիստ վերաբերմունք
Այստեղ խստագույնս արգելված է հանրության աչքի առաջ ցուցադրել նույն սեռի ներկայացուցչի նկատմամբ համակրանքը: Իսկ համբույրի դեպքում կարելի է մինչև 2 տարի ժամկետով բանտում հայտնվել: Սակայն սա չի նշանակում, որ Սինգապուրում միասեռականներ չկան: Նրանք պարզապես հավաքվում են «հատուկ» վայրերում:
Վերելակներում չի կարելի միզել
Ցավոք, վերելակում բնական կարիքները հոգալու տգեղ պրակտիկան տարածված է ամբողջ աշխարհում: Բայց միայն Սինգապուրում է, որ վերելակները համալրված են մեզի հայտնաբերման դետեկտորներով: Եթե ինչ-որ մեկը համարձակվի միզել, ապա ազդանշանային համակարգը կմիանա, դռներն ավտոմատ կփակվեն, կգան ոստիկաններն ու կտուգանեն:
Մաքրությունն ամեն ինչից վեր է
Իշխանությունները վերելակներից առավել խիստ հետևում են փողոցների մաքրությանը: Քաղաքի գործարար հատվածում կամրջակներն ու փողոցները շաբաթական մեկ անգամ լվանում են շամպունով: Նույնպիսի մաքրություն է տիրում նաև ծայրամասերում: Եթե իրավապահները նկատեն մեկին, որը կհամարձակվի ինչ-որ բան նետել փողոցում կամ թքել, տեղում տուգանք կգրեն:
Թեյավճարներն արգելված են
Սինգապուրում վաղուց արդյունավետ պայքար է ընթանում կոռուպցիայի դեմ: Դրա արդյունքում երկրում իսպառ բացակայում է թեյավճար թողնելու պրակտիկան: Անկախ նրանից, թե հաճախորդն ինչքան տպավորված է սպասարկման մակարդակից, նա չի կարող թեյավճար թողնել:
Ասենք «ո՛չ» մաստակին
Սինգապուր մաստակ բերելու համար նախատեսված է մինչև 100.000 սինգապուրյան դոլարի չափով տուգանք: Թեև քաղաքի ներսում մաստակ ծամելը թույլատրված է, բայց այն հնարավոր չէ գնել ոչ մի տեղ: Հայտնի է, որ Սինգապուրի իշխանությունները 1992թ. «պատերազմ են հայտարարել» մաստակին: Պատճառն այն է, որ տաք կլիմայով քաղաքում գետնին գցված մաստակը հալվում էր, կպչում ասֆալտին՝ փչացնելով անցորդների կոշիկներն ու ճանապարհը:
Խոսքի անազատություն
Սինգապուրի կառավարությունը չափազանց զգայուն է իր հասցեին հնչած քննադատության նկատմամբ: Նշվում է, որ իշխանություններին ընդդիմախոսելու դեպքում օտարերկրացուն կարգելեն հաջորդ անգամ երկիր մուտք գործել, իսկ Սինգապուրի քաղաքացուն կարող են կալանավորել:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են