Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններում Ալիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը 21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-ի Վենսը Բաքվում է Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ Չեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթ Նեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին 27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը ՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալով Ջեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցը Քննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունը Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին

ԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններումԱլիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-իՎենսը Բաքվում էԿգումարվի ԱԺ արտահերթ նիստՉեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթՆեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալովՋեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցըՔննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունըՎարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև ԼեբարեդյանինՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցմամբ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են ՍյունիքՄիրզոյանը և Հելբերգը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված հնարավոր նոր նախաձեռնություններըԳործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքըԿառլ III-ը պատրաստ է աջակցել իրավապահներինԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ)Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի․ Վարդգես ՎարդանյանՀրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեդալներովԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի տեղափոխման հարցըՍտացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգՀակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան ՀակոբյանՎերականգնել ենք Մոսկվայի հետ կապի ուղիները. ՄակրոնԱվիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինիԻրար նկատմամբ հարձակում անելուց բացի, ունեցել ենք նաև կարևոր գործնական քննարկումներՀարավային Կովկասը մեծ նշանակություն ունի Իրանի համար. ԲաղայիԹրամփը ապրիլին կմեկնի Պեկին. PoliticoԵՄ-ը քննարկում է Ուկրաինայի մասնակի անդամակցության հնարավորությունը. PoliticoFirebird-ը և ԱՄՆ-ն հայտարարում են ՀՀ-ի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասինՀանրապետությունում այսօր և վաղը սպասվում են տեղումներՇատ դրական եմ գնահատում աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյանը՝ գերիների հարցի հետ կապված արդյունքների մասին«Արտահանո՞ւմ», թե՞ «ներդրում». թարգմանչական շփոթ՝ Վենսի հայտարարության շուրջ. Civilnet«Վաղը կտեսնվենք...». «Արարատի» և «Սպարտակի» աստղը հիշում է Նիկիտա ՍիմոնյանինՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել ենԹրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունըՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալի հետ. ՀայրապետյանԴիվանագիտական ​​ավանդույթներն ամուր կապում են ՀՀ–ի և ՌԴ–ի ժողովուրդներին. ԿոպիրկինԱսում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներինՀայաստանում քանի՞ ընկերություն է բացվել կամ փակվել 2025 թվականինԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդումԿրասնոդարի երկրամասում երկրաշարժ է գրանցվել Միքայել սրբազանին կրկին վիրահատել են. Չարչյանը մանրամասներ է հայտնելԹրիփից դուրս ՌԴ-ն կարող է ներգրավվել ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման և շահագործման մեջ․ ՍիմոնյանԼավրովը կոչ է արել չափազանց չոգևորվել Եվրոպայի և Զելենսկիի վրա Թրամփի ճնշումներիցԿկատարելագործվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտը. նախագիծՈ՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդինՎինձորի քաղաքապետը Թրամփի՝ կամրջի մասին պնդումները խելագարություն է անվանելԿհստակեցվեն առողջական վիճակով պայմանավորված՝ վարորդական իրավունքի դադարեցման իրավական հիմքերը. նախագիծԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվեցԱՄՆ ՌՕՈւ առնվազն 20 տրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Երևան և Բաքու
Հայաստան

21-րդ դարում Հայաստանը դեռ աղբավայրեր է կառուցում, այն էլ` վարկերով

21-րդ դարում Հայաստանը դեռ աղբավայրեր է կառուցում, այն էլ` վարկերով: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը:

Հաղորդագրության մեջ ասվում է.

«Հայաստանում իհարկե գոյություն ունեն մասնավոր ընկերություններ, որոնք զբաղվում են վերամշակմամբ՝ մեկը թղթի, մյուսը պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկ շշերի, որոշները մարտկոցների, մետաղների եւ այլն: Ու թեեւ տեղային լուծումները ավելի լավ են, քան դրանց իսպառ բացակայությունը, այնուամենայնիվ, համակարգային մոտեցումը միակ տարբերակն է ոչ միայն աղբի վերամշակման խնդիրն արագորեն լուծելու, այլ նաեւ հանրության շրջանում աղբի հանդեպ զգուշավոր վերաբերմունք ձեւավորելու, աղբը տեսակավորելու, իրերը վերօգտագործելու նպատակով:

Իսկ արագ գործելն անհրաժեշտություն է, քանի որ արագ են նաեւ հողերի, ջրերի եւ օդի աղտոտման տեմպերը, ուստի եւ այս հարցին լուծում տալը բխում է բոլորիս՝ առողջ միջավայրում ապրելու կարիքից:

Սակայն Հայաստանում համակարգային, պետական մակարդակով ոչ միայն մինչ օրս չի տրվել լուծում աղբի վերամշակման խնդրին, այլեւ նորնորանոր վարկեր են տրամադրվում Հայաստանին «ավանդական» աղբավայր կառուցելու համար:

2015թ. հուլիսին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ ստորագրվել է վարկային պայմանագիր, որով բանկը տրամադրում է 8 միլիոն եվրոյի վարկ (քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մասնավոր ընկերությանը) Նուբարաշենի կողքին նոր աղբավայր կառուցելու համար: Լրացուցիչ 8 միլիոն եվրո վարկ տրամադրում է նաեւ Եվրոպական ներդրումային բանկը եւ եւս 8 միլիոն եվրո էլ տրամադրվում է ԵՄ Հարեւանության ներդրումային գործիքի կողմից գրանտի տեսքով: Նպատակն է` Նուբարաշենի չկարգավորվող աղբատեղին «տեխնիկական եւ բնապահպանական անթույլատրելի ստանդարտներից վերածել նոր սանիտարական աղբավայրի, որը կհամապատասխանի ԵՄ ստանդարտներին»: Ըստ ծրագրի նկարագրության՝ այս աղբավայրը նաեւ բնապահպանական օգուտ կտա, քանի որ կկրճատվի 3000 տոնա մեթան գազի արտանետումը, ինչը համարժեք է 60.000 տոնա ածխաթթու գազին: Մեթան գազի առաջացման պատճառը աղբավայրում պարբերաբար բռնկվող հրդեհներն են:

Նշենք, որ Նուբարաշենի ներկայիս աղբավայրը գործում է 1960-ականներից եւ այնտեղ կուտակված է մոտ 6-ից 8 միլիոն տոննա կոշտ թափոն: Տարեկան այս աղբավայր է տեղափոխվում 300-360 000 տոննա ծավալով թափոն:

Նոր սանիտարական աղբավայրը նախատեսվում է կառուցել գործող աղբավայրի անմիջական հարեւանությամբ՝ մոտ 29հա տարածքում: Այն նախատեսված է լինելու 28 տարվա համար եւ 40 մ բարձրությամբ առավելագույն լցման հասնելուց հետո ժամանակավոր մակերեսային մեկուսացում է նախատեսվում՝ 30 տարի հետսպասարկման փուլով (թափոնների կուտակման ավարտից հետո այս փուլում կարգավորվելու են աղբավայրից դուրս եկող արտահոսքերը՝ հող եւ ջուր հնարավոր ներթափանցումները կանխարգելելու համար):

Նոր աղբավայրի տարբերությունը հնից կայանում է նրանում, որ մեկուսացվելու է հիմքը, որպեսզի աղբի եւ հողի միջեւ չլինի շփում, բացի այդ պետք է լինեն սպասարկման կենտրոններ՝ աղբահավաք մեքենաների անիվների լվացման նպատակով, աղբավայրը պիտի լինի ցանկապատ եւ լուսավորված եւ այլն: Աղբավայրից արտահոսքերը հավաքվելու են դրա համար նախատեսված ռեզերվուարում: Իսկ թափոններից առաջացող գազերը հավաքվելու են գազահորերում եւ այրվելու են:

Չնայած որ նշված առավելությունները կարեւոր են, սակայն աղբահանության խնդիրը, ըստ էության, լուծում չի ստանում այս ծրագրով, քանի որ հիմնական բնապահպանական խնդիրները մնում են չլուծված. դրանք են՝ աղբի վերամշակման խնդիրը, այրվող գազը որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր չկիրառելը, վտանգավոր թափոնների խնդիրը, քանի որ այս աղբավայրը նախատեսված է լինելու քաղաքային եւ նմանատիպ այլ ոչ վտանգավոր թափոնների համար: Ծրագրում այդպես էլ նշված է, որ «աղբի վերամշակման ԵՄ պահանջը չի կարող կիրառվել այս մակարդակի ծրագրի համար, ուստի եւ սույն ծրագրի ազդեցությունից դուրս է համարվել»: Եվ դա այն դեպքում, երբ Նուբարաշենի կենցաղային աղբի 25%-ը բաղկացած է թափոններից, որոնք չեն կենսաքայքայվում, իսկ պլաստիկ թափոնների թիվը 1989թ.-ից ավելացել է 10 անգամ (աղբյուր):

Ինչ վերաբերում է այրվող գազերից էներգիայի արտադրման հնարավորությանը՝ ապա այս տարբերակը եւս մերժվել է՝ այս տարբերակի շահագործման եւ տեխնիկական սպասարկման բարձր ինքնարժեքի, թափոնների այրման դեպքում այրման արգասիքները հեռացնելու համար լրացուցիչ տարածք հատկացնելու պատճառով:

Այսինքն, թափոնները վերամշակելու համար, միգուցե նաեւ էներգիա ստանալու համապատասխան համակարգեր տեղադրելու համար՝ հետագայում լրացուցիչ գումարներ կպահանջվեն, ամենայն հավանականությամբ վարկերի տեսքով:

Մինչդեռ դեռեւս 2002 թ.-ից սկսած քաղաքապետարանի եւ ճապոնական «Շիմիձու» ընկերության միջեւ բանակցություններ էին ընթանում աղբավայրի 52.3 հա տարածքում իրականացնել կենսագազի օգտահանման եւ էլեկտրական էներգիայի արտադրման ծրագիր, որի շրջանակներում պետք է տեղադրվեր 1.4ՄՎտ հզորությամբ գազամխոցային շարժիչով էլեկտրաէներգիայի գեներատոր, որը կաշխատեր աղբավայրից ստացվող մեթան գազով: Այդ ծրագրով ոչ միայն բնապահպանական լուծում կտրվեր գազի արտանետումներին, քանի որ դրանց ծավալը կկրճատվեր 21 անգամ, այլեւ Հայաստանը կունենար սեփական վերականգվող հումքից էլեկտրաէներգիա, չհաշված տարեկան 550 հազար ԱՄՆ դոլար եկամուտը եւ տեղադրված համակարգը կառուցումից հետո անհատույց Երեւանի քաղաքապետարանին փոխանցելը: Ճապոնական կողմն էլ այդ կերպ Կիոտոյի արձանագրությամբ ստանձնած իր պարտավորությունները կիրականացներ՝ ուղղված մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման համար:

Սակայն հետագայում էկոնոմիկայի նախարարությունը վերապահումներ արեց ծրագրի իրականացման շուրջ՝ պատճառաբանելով, թե իբր ճապոնական ընկերությունը մենաշնորհային դիրք կունենա Նուբարաշենի աղբավայրում, որը կսահմանափակի աղբահանության բնագավառում այլ օպերատորների ներգրավման հնարավորությունը: Ընդ որում այս որոշման մեջ դեր է խաղացել նաեւ Համաշխարհային բանկը, ով գնահատել էր նման ծրագիրը որպես «ֆինանսական ռիսկերի բարձր աստիճան» պարունակող, եւ դա այն դեպքում երբ ճապոնական կողմն ինքն էր փակում ողջ ծախսերը (աղբյուր):

Արդեն 2009թ.-ին կնքված համաձայնագրի շրջանակներում ճապոնական ընկերությանը հատկացված մի փոքր հատվածում (7.5հա) ընկերությունը տեղադրել է աղբավայրում առաջացող կենսագազի հավաքման կայան, ուր սակայն գազը պարզապես հավաքվում ու այրվում է եւ դրանից չի արտադրվում էներգիա: Չնայած դրան՝ ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ 2009-ից մինչ օրս Նուբարաշենում բիոգազի այրման միջոցով ածխաթթու գազի արտանետումները կրճատվել են ավելի քան 100.000 տոննայով: Ճապոնական ծրագրի լիարժեք իրականացման դեպքում այս թիվը կեռապատկվեր:

Նշենք, որ ճապոնական ընկերությունը նախնական ծրագրով ներդնելու էր 8մլն ԱՄՆ դոլար, իսկ արդեն ծրագրի իրականացման ողջ ժամանակահատվածի՝ 16 տարիների ընթացքում հայկական կողմի հասույթը կազմելու էր 8մլն 800 հազար ԱՄՆ դոլար: Այսինքն, Նուբարաշենի աղբավայրի կենսագազի այրումից ստացած եկամուտները կայանի՝ 2002թ-ից ի վեր գործարկելու դեպքում արդեն 2018թ.-ին հայկական կողմն ինքնուրույն կարող էր սկսել 8մլն ԱՄՆ դոլար ներդնել նոր աղբավայր կառուցելու ծրագրում, կամ էլ աշխատեր վերամշակման կայանների ստեղծման ուղղությամբ:

Ավելին, 2014թ.-ին ՎԶԵԲ-ի տրամադրած 3.5 մլն եվրո վարկի փոխարեն, որով 8 նմանատիպ աղբավայր պետք է կառուցվի Կոտայք եւ Գեղարքունիք մարզերում, Հայաստանը կարող էր ինքնուրույն փակել ծախսերը:

Սակայն հայկական կողմը ոչ միայն առ այսօր հրաժարվում է ծրագրերից, որոնք լուծումներ կարող են տալ բնապահպանական խնդիրներին, այլեւ հրաժարվում է թեթեւացնել Հայաստանի առանց այն էլ ծանր վարկային բեռը: Հիշեցնենք, որ 2016թ.-ի դրությամբ ՀՀ պարտքը կազմում է 5.9 մլրդ ԱՄՆ դոլար, այսինքն ՀՆԱ-ի 55%-ը:

Հետաքրքրական է, որ 2013թ.-ին Հանրապետական կուսակցության Երեւանի ավագանու նախընտրական ծրագրում առկա է եղել աղբահանության խնդրին լուծումներ տալու դրույթը, որով նախատեսված էր 5 տարվա մեջ աղբի տեսակավորման եւ վերամշակման ձեռնարկություններ հիմնել: Չնայած նախընտրական ծրագիրը չի իրականացվել՝ միանշանակ կարելի է եզրակացնել, որ իշխող խումբը շատ լավ գիտակցում է խնդրին լուծում տալու կարեւորությունը, սակայն նրանց անգործությունն ու կամքի բացակայությունը թույլ են տալիս արձանագրել ներկայիս կառավարության պատճառով գլոբալ կլիմայական փոփոխություններում Հայաստանի բացասական ներդրումը, ինչպես նաեւ կառավարության կողմից մարդու՝ առողջ միջավայրում ապրելու իրավունքի խախտումը: Դե իսկ միջազգային ֆինանսական կազմակերպությունները Հայաստանի առջեւ խիստ պահաջներ չդնելու եւ ոչ կայուն ծրագրեր ֆինանսավորելու արդյունքում դառնում են ներկայիս կառավարության գործած իրավախախտումների մեղսակից: