Ամերիկացի ծովակալ. Կիմ Չեն Ընի ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռները աղետի բաղադրատոմս են
Փհենյանին միջուկային ծրագրից հրաժարվել ստիպելու փորձում դիվանագիտությունը մնում է նախընտրելի տարբերակ, սակայն այդ մոտեցումը հուսալի ռազմական ուժով է ամրանում:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ Խաղաղ օվկիանոսի նավատորմի հրամանատար, ծովակալ Հարի Հարիսը՝ ելույթ ունենալով Սինգապուրի ամենամյա համաժողովում, հաղորդում է AFP- ն:
«Շատերն ասում են, որ Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական տարբերակները անհավանական են: Բայց ես պատկերացնում եմ աներեւակայելին: Ինձ համար աներեւակայելի են Հյուսիսային Կորեայի միջուկային մարտագլխիկներով հրթիռները՝ ուղղված Լոս Անջելեսին, Հոնոլուլուին, Սեուլին, Տոկիոյին, Սիդնեյին, Սինգապուրին», - ասել է նա: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսը «չեն գալիս ինձ մոտ եւ չեն հարցնում դիվանագիտական կամ տնտեսական որոշումների մասին»: «Նրանք գալիս են ինձ մոտ եւ պահանջում են կոշտ ուժային տարբերակներ, եւ դա այն է, ինչ ես նրանց տրամադրում եմ »:
Նա հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք կանխարգելիչ հարվածը ռազմական տարբերակում ներառված է: Այնուամենայնիվ, ծովակալը ԿԺԴՀ ղեկավար Կիմ չեն Ընին «անխոհեմ դիկտատոր» է անվանել եւ զգուշացրել է, որ «միջուկային մարտագլխիկներով բալիստիկ հրթիռների զուգորդումը անկայուն առաջնորդի ձեռքում աղետի բաղադրատոմս են»:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են