ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ հետաքրքիր ինտրիգ է հասունանում
«Ժողովուրդը» գրում է. « Լրացել է ՍԴ անդամ Կիմ Բալայանի պաշտոնավարման ժամկետը, եւ շուտով նա վայր կդնի լիազորությունները: Մինչ այդ, սակայն, օրենսդրության համաձայն՝ նա կարող է եւս վեց ամիս՝ մինչեւ 2018թ. ապրիլի 15-ը, պաշտոնավարել, քանի որ ՍԴ վարույթում երկու գործերով զեկուցող է: Ու ողջ ինտրիգն այն է, թե որքա՞ն կտեւի այդ գործերի քննությունը՝ վեց ամի՞ս, թե՞ ավելի քիչ: Սա կարեւոր է, քանի որ 2018թ. ապրիլից ուժի մեջ կմտնի նոր Սահմանադրությունն, ու այդ ժամանակ նշանակված ՍԴ անդամը հնարավորություն կունենա պաշտոնավարել մինչեւ 70 տարին լրանալը, մինչդեռ գործող Սահմանադրության օրոք նշանակված ՍԴ անդամը 65 տարեկան դառնալուց հետո ստիպված է վայր դնել լիազորությունները: Նշենք, որ ՍԴ անդամի հավանական թեկնածու է համարվում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը, եւ հիմա նրա «ճակատագիրը» Սերժ Սարգսյանի ձեռքերում է, քանի որ քաղաքական որոշմամբ կարելի է ՍԴ-ին ստիպել արագացնել կամ ձգձգել Կ. Բալայանի վարույթում գտնվող գործերի քննությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են