Երեւանի բազմաթիվ փողոցներում երթեւեկությունը 2 օր կսահմանափակվի կամ կդադարեցվի
Հոկտեմբերի 14-ին՝
«Էրեբունի-Երեւան 2799» տոնական միջոցառումների ծրագրով պայմանավորված՝
ժամը 8:00-24:00-ն սահմանափակվելու է երթեւեկությունը Էրեբունի փողոցում՝ Ազատամարտիկների - Էրեբունի փողոցների խաչմերուկից մինչեւ Էրեբունի հրապարակն ընկած հատվածում: Դադարեցվելու է նաեւ երթեւեկությունը նշված ճանապարհահատվածին հարակից բակային ելքերից:
Ժամը 09:00-22:00 –ն դադարեցվելու է երթեւեկությունը Թամանյան փողոցում, ինչպես նաեւ Իսահակյան փողոցի, Թամանյան փողոցի երթեւեկելի մասերի միջեւ ընկած հատվածում:
Ժամը 15:00-19:00-ն դադարեցվելու է երթեւեկությունը Այվազովսկու - Խ. Դաշտենցի փողոցների խաչմերուկից դեպի Էրեբունի հրապարակի ուղղությամբ:
Ժամը 14:30-18:00–ն դադարեցվելու է երթեւեկությունը Հանրապետության հրապարակում:
Ժամը 14:00-15:30–ն դադարեցվելու է երթեւեկությունը Աբովյան փողոցի՝ Թումանյան եւ Արամի փողոցների միջեւ ընկած հատվածում:
Հեծանվավազքի եւ վազքարշավի անցկացմամբ պայմանավորված`
ժամը 17:00-ից 19:00-ն ընկած միջակայքի որոշակի ժամերի դադարեցվելու է երթեւեկությունը Արգիշտիի, Իտալիայի, Ամիրյան փողոցներում, Մ.Մաշտոցի պողոտայում:
Ժամը 11:30 -14:00 դադարեցվելու է երթեւեկությունը Արգիշտիի փողոցում:
Ելնելով փողոցների փակ լինելու հանգամանքից` հոկտեմբերի 14-ին հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի շրջանցիկ ճանապարհներով:
Հոկտեմբերի 15-ին՝
Երեւանի քաղաքապետարանի եւ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված «Կոկա-Կոլա Երեւան» կիսամարաթոնի անցկացմամբ պայմանավորված՝
ժամը 07:00-13:30-ը, մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթեւեկությունը:
Ժամը 07:00-ից տրանսպորտային միջոցների համար նշված ժամանակահատվածում փակ կլինի մասնավորապես Վ. Սարգսյան փողոցի` Ստ. Շահումյանի անվ. հրապարակից Հանրապետության հրապարակն ընկած հատվածը:
Ժամը 08:00-ից փակ կլինի Հրազդանի կիրճի` Ուրուգվայի հրապարակից մինչեւ Դավթաշենի կամուրջն ընկած հատվածը:
Ժամը 08:30-ից փակ կլինեն Ստ. Շահումյանի անվ. հրապարակը, Վազգեն Սարգսյան փողոցը, Հանրապետության հրապարակը, Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Թամանյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի, Պարոնյան փողոցները, Հրազդանի կիրճը, Աթենքի փողոցը, Հաղթանակի կամուրջը, Մ. Մաշտոցի պողոտայի` Հաղթանակի կամրջից Գր. Լուսավորչի փողոցն ընկած հատվածը, Գր. Լուսավորչի, Բեյրութի, Աբովյան փողոցի` Պուշկինի փողոցի եւ Հանրապետության հրապարակն ընկած հատվածը, Պուշկինի, Նալբանդյան փողոցները եւ Սախարովի հրապարակը:
Պատճառված ժամանակավոր անհարմարության համար Երեւանի քաղաքապետարանը ներողամտություն է հայցում:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են