Արեւմուտքից Փաշինյանին հորդորել են ՀԱՊԿ-ից դուրս չգալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ռուսական հարաբերությունները կրկին սրացման փուլ են մտել։ Սկզբում իշխանական ցածր էշելոններն էին Լաչինի միջանցքի մեղքը բարդում ՌԴ-ի, ռուս խաղաղապահների վրա։ Հետո ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսեց ճնշումների մասին, իսկ երեկ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց. «Եթե ՌԴ-ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունություն ու անվտանգություն ԼՂ-ում, ապա պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի ԱԽ-ում` ԼՂ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի լրացուցիչ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի»։
2 դեպքում էլ ռուսական կողմից պատասխանը չուշացավ, Գրիգորյանի հայտարարությունը ՌԴ նախագահի խոսնակը «սադրիչ» որակեց, Փաշինյանին էլ լուսավորեց. ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տրամադրելու եւ միջազգային ուժերի ներգրավման համար անհրաժեշտ է հակամարտող կողմերի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությունը:
«Միջազգային խաղաղապահներ կարող են ներգրավվել, եթե կա հակամարտության 2 կողմերի համաձայնությունը։ Խոսքը ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Ադրբեջանի մասին է»,- հայտարարեց Պեսկովը։ Քաղաքական շրջանակներն անհանգստացած են այս լարումից, նման իրավիճակ մեկ էլ 2020-ի պատերազմից առաջ էր։ Ի դեպ, իշխանական որոշ աղբյուրներ պնդում են, որ Փաշինյանն ուլտիմատում է դրել Պուտինի առջեւ՝ կա՛մ բացում են Լաչինի ճանապարհը, կա՛մ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից։
Սակայն մեր աղբյուրները հաղորդում են, որ Փաշինյանն անցած շաբաթ Ջերմուկում դեսպանների հետ հանդիպմանը խոստովանել է, որ Մակրոնն իրեն զգուշացրել է դուրս չգալ ՀԱՊԿ-ից` իրենք չեն կարող ստանձնել ՀՀ երաշխավորի դերը, իսկ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցն էլ հավելել է, որ նման հորդոր փոխանցել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են