Ով է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացած դատապարտյալը և ինչն է եղել մահվան պատճառը
«Հրապարակ» թերթը գրում է․ «2022 թվականի դեկտեմբերի 25-ին, ժամը 11:10-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ, 1976թ. ծնված Ա. Խ.-ի առողջական վիճակի վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն, վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 18:00-ի սահմաններում դատապարտյալը վերադարձվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Իսկ մյուս օրը՝ դեկտեմբերի 27-ին, ժամը 01:10-ի սահմաններում 46-ամյա Ա. Խ.-ի ինքնազգացողությունը դարձյալ կտրուկ վատացել է, կանչվել է շտապօգնություն, որը ժամը 01:25-ի սահմաններում արձանագրել է դատապարտյալի կենսաբանական մահը: Նման հաղորդագրություն է տարածել Քրեակատարողական ծառայությունը։
Ինչպե՞ս է ստացվում, որ դատապարտյալը մահանում է անհայտ հանգամանքներում, անհայտ հիվանդությունից, ինչո՞ւ նրա կյանքը փրկել չի հաջողվել, ինչպե՞ս է ստացվում, որ դատապարտյալին տեղափոխում են բժշկական կենտրոն եւ առանց բուժման ավարտին սպասելու վերադարձնում կալանավայր, որտեղ նա կնքում է մահկանացուն։ Վերջապես՝ ինչի՞ց է մահացել պետության խնամքի տակ գտնվող քաղաքացին։ Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Նաիրա Բաբայանից: Նաիրա Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատապարտյալն ունեցել է որոշակի առողջական խնդիրներ` հեպատիտ C, սակայն մահը, հավանաբար, վրա է հասել այլ հանգամանքներում եւ այլ պատճառով։ «Անձը երբեւէ գանգատ չի ունեցել, ունեցել է հեպատիտ C, որի բուժումն ավարտվել է այս տարվա ապրիլին: Դեկտեմբերի 25-ի առավոտյան անձը շատ պատահական վատացել է, բուժաշխատողներն արձագանքել են, շատ արագ եւ օպերատիվ կերպով տեղափոխել ենք «Էրեբունի» ԲԿ: Հիվանդանոցում մեկ օր գտնվելուց, հետազոտություն անցնելուց հետո հիվանդանոցից դուրս է գրվել եւ կրկին քրեակատարողական հիմնարկ տեղափոխվել: Նախքան այդ կայացվել է վերջինիս դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու որոշում, սակայն անձն իր ստորագրությամբ հրաժարվել է, ինչից հետո մահացել է քրեակատարողական հիմնարկում: Շեշտենք, որ մահվանից առաջ եւս որեւէ գանգատ չի ունեցել անձը»,- ասաց Նաիրա Բաբայանը:
Մենք հետաքրքրվեցինք, թե ինչն է եղել կոնկրետ մահվան պատճառը, հիվանդն ունեցե՞լ է առողջական խնդիր, եթե նշում եք, թե ապաքինված է եղել, ի՞նչ խնդիրներ են ի հայտ եկել հետազոտության ընթացքում, ինչո՞ւ է քաղաքացին հետո վատացել եւ մահացել։ «Մահվան պատճառը կարող են ասել միայն մահվան եզրակացությունն ունենալուց հետո: Քաղաքացին ունեցել է հեպատիտ C, սակայն բուժվել է, հիվանդությունը չի կարող լինել մահվան պատճառ, նա ապրիլ ամսին ստացել է համապատասխան բուժում, որեւէ գանգատ չի ներկայացրել, ունեցել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ եւ եղել է հոգեբույժի հսկողության տակ, ստացել է հոգեմետ դեղորայքային բուժում: Անձը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում, սակայն մահվան օրը կոնկրետ նա չի ներկայացրել որեւէ գանգատ: Արձանագրվել է ինքնազգացողության վատթարացում, որից հետո տեղափոխել ենք հիվանդանոց: Նորից եմ կրկնում` մենք անգամ որոշել ենք տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց, սակայն քաղաքացին մերժել է` իր գրավոր դիմումի համաձայն»,- նշեց նա:
Ի՞նչը կարող է դատապարտյալի մահվան պատճառ հանդիսանալ, եթե նա չի ունեցել որեւէ գանգատ, սակայն «Էրեբունի» ԲԿ-ում բուժզննման է ենթարկվել, եւ որոշվել է, որ պետք է ստացիոնար բուժում ստանա։ Նաիրա Բաբայանի խոսքում կարելի է հակասություն նկատել այս մասով: Նախ նշում է, որ քաղաքացին որեւէ գանգատ չի ունեցել, ապա հավելում, որ «Էրեբունի» ԲԿ-ում բուժզննման է ենթարկվել, եւ բժիշկները եկել են այն եզրակացության, որ դատապարտյալը պետք է բուժում ստանա: Մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե եղե՞լ են արդյոք մարմնական վնասվածքներ հանգուցյալի վրա, կամ գուցե անձը փորձել է ինքնասպա՞ն լինել, Բաբայանն ասաց. «Նման բան չի եղել, դա կարող եք բացառել, գուցե հանկարծամահ է եղել, սակայն հստակ դեռեւս չենք կարող ասել»:
Մենք փորձեցինք պարզել, թե ով է անհասկանալի հանգամանքներում մահացած դատապարտյալը, եւ ինչ հոդվածով է նա դատված եղել: Քրեակատարողական ծառայությունից մեզ ասացին, որ նա 46-ամյա Արմեն Խալեպյանն է: Դատապարտված է եղել ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1․1 կետի, 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով՝ գողության համար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են