Ահազանգեր են ստացվել, որ Երևանի 10 ուսումնական հաստատություններում ռումբեր են տեղադրված
Քիչ առաջ ահազանգեր են ստացվել իրավապահ մարմիններում, որ Երևանի թվով 10 ուսումնական հաստատություններում ռումբեր են տեղադրված, հաղորդում է Shamshyan.com-ը:
Այս պահին համապատասխան մարմինների ծառայողները ստուգումներ են իրականացնում Մոսկովյան փողոցում գտնվող Պուշկինի անվան դպրոցում, Թբիլիսյան խճուղում գտնվող «Այգ» կենտրոնում, ինչպես նաև մի քանի այլ ուսումնական հաստատություններում։
Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը պարզում են ահազանգերի հեղինակների ինքնությունը, և կա վարկած, որ հերթական կեղծ ահազանգերն են։
Նշված տարածքներում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներն ու տարածքային ոստիկանության բաժինների ծառայողները։


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են