Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններում Ալիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը 21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-ի Վենսը Բաքվում է Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ Չեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթ Նեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին 27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը ՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալով Ջեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցը Քննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունը Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին

ԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններումԱլիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-իՎենսը Բաքվում էԿգումարվի ԱԺ արտահերթ նիստՉեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթՆեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալովՋեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցըՔննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունըՎարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև ԼեբարեդյանինՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցմամբ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են ՍյունիքՄիրզոյանը և Հելբերգը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված հնարավոր նոր նախաձեռնություններըԳործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքըԿառլ III-ը պատրաստ է աջակցել իրավապահներինԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ)Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի․ Վարդգես ՎարդանյանՀրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեդալներովԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի տեղափոխման հարցըՍտացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգՀակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան ՀակոբյանՎերականգնել ենք Մոսկվայի հետ կապի ուղիները. ՄակրոնԱվիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինիԻրար նկատմամբ հարձակում անելուց բացի, ունեցել ենք նաև կարևոր գործնական քննարկումներՀարավային Կովկասը մեծ նշանակություն ունի Իրանի համար. ԲաղայիԹրամփը ապրիլին կմեկնի Պեկին. PoliticoԵՄ-ը քննարկում է Ուկրաինայի մասնակի անդամակցության հնարավորությունը. PoliticoFirebird-ը և ԱՄՆ-ն հայտարարում են ՀՀ-ի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասինՀանրապետությունում այսօր և վաղը սպասվում են տեղումներՇատ դրական եմ գնահատում աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյանը՝ գերիների հարցի հետ կապված արդյունքների մասին«Արտահանո՞ւմ», թե՞ «ներդրում». թարգմանչական շփոթ՝ Վենսի հայտարարության շուրջ. Civilnet«Վաղը կտեսնվենք...». «Արարատի» և «Սպարտակի» աստղը հիշում է Նիկիտա ՍիմոնյանինՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել ենԹրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունըՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալի հետ. ՀայրապետյանԴիվանագիտական ​​ավանդույթներն ամուր կապում են ՀՀ–ի և ՌԴ–ի ժողովուրդներին. ԿոպիրկինԱսում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներինՀայաստանում քանի՞ ընկերություն է բացվել կամ փակվել 2025 թվականինԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդումԿրասնոդարի երկրամասում երկրաշարժ է գրանցվել Միքայել սրբազանին կրկին վիրահատել են. Չարչյանը մանրամասներ է հայտնելԹրիփից դուրս ՌԴ-ն կարող է ներգրավվել ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման և շահագործման մեջ․ ՍիմոնյանԼավրովը կոչ է արել չափազանց չոգևորվել Եվրոպայի և Զելենսկիի վրա Թրամփի ճնշումներիցԿկատարելագործվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտը. նախագիծՈ՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդինՎինձորի քաղաքապետը Թրամփի՝ կամրջի մասին պնդումները խելագարություն է անվանելԿհստակեցվեն առողջական վիճակով պայմանավորված՝ վարորդական իրավունքի դադարեցման իրավական հիմքերը. նախագիծԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվեցԱՄՆ ՌՕՈւ առնվազն 20 տրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Երևան և Բաքու
Մամուլ

Տավուշի մարզպետի նկատմամբ բռնությու՞ն է եղել․ ինչ են թաքցնում իրավապահները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եւ Տավուշի մարզի անտառտնտեսության պետ Մհեր Ղալթախչյանի մասնակցությամբ ուշագրավ միջադեպ է եղել: Մարզում տարածված լուրերի համաձայն՝ այս տարվա նոյեմբերի 25-ին մարզպետն ու անտառտնտեսության պետն անտառներից մեկում գողության դեպքի են ականատես եղել եւ որոշել են հետապնդել ենթադրյալ հանցագործին:

Նույն լուրերի համաձայն՝ վերջիններս հետապնդել են անտառից իբր գողություն անող «Գազ 66» մակնիշի մեքենան, որը բեռնված է եղել գողացված փայտանյութով: Մեքենայի վարորդը, տեսնելով, որ իրեն հետապնդում են, արագ է վարել մեքենան ու ընկել է ձորը, ինչի հետեւանքով գանձաքարցի վարորդ Նորայր Միրզոյանը մահացել է: Այսքանով, սակայն, դժբախտ պատմությունը չի ավարտվել. Տավուշի մարզի բնակիչՆերի խոսքով՝ գանձաքարցիները, իմանալով իրենց հարազատի մահվան մասին, եկել են եւ հաշիվ պահաջել մարզպետից ու անտառտնտեսության տնօրենից, ինչից հետո սկսվել է քաշքշուկ, ու, ըստ Տավուշի բնակիչների, մարզպետ Հայկ Ղալումյանի եւ անտառտնտեսության պետ Մհեր Ղալթախչյանի նկատմամբ բռնություն է կիրառվել:

«Ժողովուրդ» օրաթերթը բնակիչներից հասած տեղեկությունները փորձեց պարզել բոլոր կողմերից եւ սկսեց հետաքննություն: «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, որը, լսելով իրեն ծեծի ենթարկելու մասին մեր հարցը, հետաքրքրվեց՝ ով է ասել, ապա վստահ հերքեց՝ նշելով, որ իրեն ոչ ոք չի ծեծել, ինքը որեւէ վնասվածք չունի: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց, ըստ բնակիչների, հաջորդ ծեծի ենթարկված՝ Անտառտնտեսության պետ Մհեր Ղալթախչյանի հետ, որն այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց, հրաժարվեց հեռախոսով զրուցել մեզ հետ եւ միայն գրավոր նամակին արձագանքեց՝ գրելով. «Անկեղծ լինեմ, անհարմար է, որ կհավատաք նման անհեթեթություններին: Չի եղել նման բան»: Հերթը հասավ Գանձաքար համայնքի ղեկավար Վարդգես Դովլաթբեկյանին, որը, լսելով դեպքի մասին, կցկտուր նշեց, թե ինքն առաջին անգամ է լսում այդ մասին, ու անջատեց հեռախոսը եւ այլեւս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Կողմերի հերքումներից հետո որոշեցինք հասկանալ, թե այս դեպքի մասին ինչ է հայտնի իրավապահ մարմիններին:

Դիմեցինք ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին եւ արեցինք հետեւյալ հարցադրումները.

Արդյոք եղե՞լ է նման դեպք, որ վարորդը գողացված փայտանյութով վթարի է ենթարկվել ու մահացել:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վթարի դեպքով կատարվել է քննություն: Ի՞նչ եք պարզել, եւ ինչի՞ արդյունքում է վարորդը մահացել:
Ըստ մեզ հասած լուրերի՝ այս դեպքից հետո գանձաքարցիները, իանալով, որ իրենց հարազատը մահացել է մարզպետի ու անտառի տնօրենի հետապնդման հետեւանքով, ծեծի են ենթարկել նրանց երկուսին:
ՀՀ ոստիկանությունից ստացանք հետեւյալ պատասխանը. «25.11.2022թ. ժամը 20:45-ի սահմաններում Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհին փայտանյութով բարձված «Գազ 66» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան ձորը գլորվելու, դրա հետեւանքով հիշյալ ավտոմեքենայի վարորդ (Ն.Մ)-ի մահվան փաստով ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ կատարվում է նախաքննություն: Համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջների՝ Ձեր գրությամբ հայցվող ամբողջական տեղեկատվությունը ստանալու համար կարող եք դիմել հիշյալ դեպքով քրեական վարույթն իրականացնող մարմնին»:

Ասել է թե՝ ոստիկանությունը շրջանցեց բռնության մասին տեղեկությունը եւ ծանր բեռը թողեց ՀՀ քննչական կոմիտեի ուսերին: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին: Կոմիտեից հայտնեցին. «2022 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Տավուշի մարզի Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհին՝ 4-րդ ոլորանից դեպի Գանձաքար գյուղի ուղղությամբ Նորայր Միրզոյանի կոզմից վարած ՝ փայտանյութով բարձված «Գազ 66» մակնիշի տրանսպորտային միջոցը գլորվել է ձորը, որի հետեւանքով Ն. Միրզոյանը տեղում մահացել է: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 387-րդ առաջին մասի հատկանիշներով նախաձեռնվել է 38124222 քրեական վարույթը:

Հարցադրմամբ հիշատակված՝ Տավուշի մարզպետի եւ անտառտնտեության պետի կողմից հիշյալ տրանսպորտային միջոցը հետապնդելու, ինչպես նաեւ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչների կողմից վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական վարույթում որեւէ տվյալ առկա չէ»:
Այսինքն՝ քրգործում ոչինչ չկա, ինչպես ենթադրվում էր:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ոստիկանությունը եւ նախաքննական մարմինը մարզպետ Ղալումյանի եւ անտառտնտեության պետ Ղալթախչյանի հանդեպ բռնություն կիրառելու հանգամանքը խնամքով թաքցրել են, քանի որ այդպիսով պիտի նաեւ մի խումբ գանձաքարցիների պատժեին, որոնց հարազատը մահացել է, մյուս կողմից՝ մեղադրյալի աթոռին կհայտնվեին մարզպետ Ղալումյանն ու անտառտնտեսության պետ Ղալթախչյանը, քանի որ նրանք միգուցե փորձել են հացագործություն կանխել, սակայն մարդ է մահացել:

Որպեսզի կողմերից որեւէ մեկը չտուժի, այդ մասով տվյալները գործում չկան: Ասել է թե՝ չկա գրանցված հանցանք, չկա նաեւ հանցանքի բացահայտման անհրաժեշտություն:

Հավելենք, որ Ղալումյանները քավոր-սանիկական հարաբերությունների մեջ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ, իսկ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը եւս Տավուշի մարզից է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում