Ի՞նչ Լաչին, ՔՊ-ն զբաղված է ՏԻՄ-երով
«Հրապարակ» թերթը գրում է. «Լաչինի փակված միջանցքից ընդամենը 30-40 կմ հեռավորության վրա՝ Սիսիանում, իշխանությունները նախընտրական «տասովկաների» մեջ են։ ՏԻՄ վերջին ընտրություններում Սիսիանում որեւէ ուժ չհավաքեց 50+1, հետընտրական կոալիցիա չկազմվեց, բայց ՔՊ-ին հաջողվեց Արման Բաբաջանյանի կուսակցության 1 անդամի հետ գործարքի շնորհիվ համայնքապետ ընտրել իր թեկնածու Արման Հակոբջանյանին, սակայն հետագա նիստեր չգումարվեցին՝ քվորումի բացակայության պատճառով, եւ ընտրված համայնքապետը չկարողացավ երդվել՝ ստանձնելով համայնքի կառավարումը։
Իսկ օրերս նա հրաժարական տվեց՝ Սիսիանում գարնանը նոր ընտրություններ կլինեն։ Եվ որպեսզի այդ ընտրություններում ՔՊ-ն կարողանա զավթել Սիսիանը, նախ որոշել են զավթել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները։ Սիսիանի մեր աղբյուրից տեղեկացանք, որ ինչպես նախընտրական կամպանիան, այնպես էլ հանձնաժողովների ձեւավորումը կառավարում է սիսիանցի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանն՝ իր մերձավորներով։
Նրանք ամեն ինչ արել են, որ հանձնաժողովում յուրայիններ ընդգրկվեն, սակայն նախագահի հարցում չեն հաջողել։ Դեկտեմբերի 17-ին Սիսիանի ու Գորիսի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 34 ԸԸՀ-ում նախագահի ընտրությունը խաղաղ չի անցել։
Հանձնաժողովի համբարձումյանական թեւը դեմ է քվեարկել նախագահի թեկնածու Արմեն Ստեփանյանին, սակայն նա ընտրվել է՝ 5 քվե ստանալով։ ԸԸՀ նախկին կազմից նա միակն է, որ ընդգրկվել է հանձնաժողովում, մյուսները փոխվել են։
Սակայն Համբարձումյաններն ամեն ինչ արել ենլ, որ նախագահ դառնա Արմինե Անդրանիկյանը, ով նախագահի տեղակալ է ընտրվել։ Սա նշանակում է, որ հաջորդ ընտրություններում ՔՊ-ն հույսը դրել է ընտրակեղծարարության վրա, այլապես ինչու են միջամտում հանձնաժողովների ձեւավորման»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են