Դատավորները չեն ուզում քննել իրենց կոլեգայի դեմ հարուցված գործը
«Հրապարակը» գրում է. Դատավորները չեն ուզում քննել իրենց կոլեգայի դեմ հարուցված գործը` Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահի, դատավորի, մարզի դատախազի, փաստաբան Չինարյանի եւ մյուսների գործով արդեն 3 դատավոր ինքնաբացարկ է հայտնել, այն ուղարկվել է Արաբկիրի դատարան: «Ճիշտ էր գործն այլ դատարան ուղարկելը, անկաշկանդ, օբյեկտիվ քննելու համար պետք է մակագրվի այնպիսի դատավորի, ով չի ճանաչել ամբաստանյալներին, շփում չի ունեցել։ Օրինակ՝ Իշխան Բարսեղյանի դեպքում էլի դիսկոմֆորտ էր գործը նույն դատարանում՝ Շենգավիթում քննելը, դրա համար այն քննում էր Շենգավիթի նորանշանակ դատավոր Վաչե Մարգարյանը»,- ասաց մեր աղբյուրը։ Մեր տեղեկություններով՝ Գեղարքունիքի դատարանի նախագահի եւ մյուսների գործը քննելու է Արաբկիրի դատավոր Արսեն Նիկողոսյանը, որը նոր սերնդի դատավորներից է եւ շփում չի ունեցել մեղադրյալների հետ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են