Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններում Ալիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը 21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-ի Վենսը Բաքվում է Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ Չեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթ Նեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին 27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը ՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալով Ջեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցը Քննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունը Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին

ԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններումԱլիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-իՎենսը Բաքվում էԿգումարվի ԱԺ արտահերթ նիստՉեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթՆեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալովՋեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցըՔննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունըՎարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև ԼեբարեդյանինՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցմամբ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են ՍյունիքՄիրզոյանը և Հելբերգը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված հնարավոր նոր նախաձեռնություններըԳործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքըԿառլ III-ը պատրաստ է աջակցել իրավապահներինԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ)Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի․ Վարդգես ՎարդանյանՀրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեդալներովԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի տեղափոխման հարցըՍտացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգՀակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան ՀակոբյանՎերականգնել ենք Մոսկվայի հետ կապի ուղիները. ՄակրոնԱվիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինիԻրար նկատմամբ հարձակում անելուց բացի, ունեցել ենք նաև կարևոր գործնական քննարկումներՀարավային Կովկասը մեծ նշանակություն ունի Իրանի համար. ԲաղայիԹրամփը ապրիլին կմեկնի Պեկին. PoliticoԵՄ-ը քննարկում է Ուկրաինայի մասնակի անդամակցության հնարավորությունը. PoliticoFirebird-ը և ԱՄՆ-ն հայտարարում են ՀՀ-ի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասինՀանրապետությունում այսօր և վաղը սպասվում են տեղումներՇատ դրական եմ գնահատում աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյանը՝ գերիների հարցի հետ կապված արդյունքների մասին«Արտահանո՞ւմ», թե՞ «ներդրում». թարգմանչական շփոթ՝ Վենսի հայտարարության շուրջ. Civilnet«Վաղը կտեսնվենք...». «Արարատի» և «Սպարտակի» աստղը հիշում է Նիկիտա ՍիմոնյանինՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել ենԹրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունըՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալի հետ. ՀայրապետյանԴիվանագիտական ​​ավանդույթներն ամուր կապում են ՀՀ–ի և ՌԴ–ի ժողովուրդներին. ԿոպիրկինԱսում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներինՀայաստանում քանի՞ ընկերություն է բացվել կամ փակվել 2025 թվականինԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդումԿրասնոդարի երկրամասում երկրաշարժ է գրանցվել Միքայել սրբազանին կրկին վիրահատել են. Չարչյանը մանրամասներ է հայտնելԹրիփից դուրս ՌԴ-ն կարող է ներգրավվել ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման և շահագործման մեջ․ ՍիմոնյանԼավրովը կոչ է արել չափազանց չոգևորվել Եվրոպայի և Զելենսկիի վրա Թրամփի ճնշումներիցԿկատարելագործվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտը. նախագիծՈ՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդինՎինձորի քաղաքապետը Թրամփի՝ կամրջի մասին պնդումները խելագարություն է անվանելԿհստակեցվեն առողջական վիճակով պայմանավորված՝ վարորդական իրավունքի դադարեցման իրավական հիմքերը. նախագիծԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվեցԱՄՆ ՌՕՈւ առնվազն 20 տրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Երևան և Բաքու
Հայաստան

Դա հրապարակային խոստովանություն է, ցուցմունք թե սեփական թիմի նկատմամբ, թե՝ իր. Լիլիթ Գալստյան

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

- Դուք գրառում էիք արել Հովիկ Աղազարյանի՝ մեր թերթին տված հարցազրույցի հետ կապված, որ ասել էր՝ եթե ընդդիմադիրները խոլոք մնան, իրենք ընդդիմադիրներին այլևս չեն ծեծի: Աղազարյանի այս «մեծահոգությունը» զայրացրել էր Ձեզ:

- Սա ոչ թե «մեծահոգության», այլ քաղաքական տգիտության և տհասության նշան է՝ վարկաբեկող ոչ միայն սեփական թիմն, այլև Հայաստանի քաղաքական համակարգն առհասարակ։ Բայց սա իրականություն է, շատ ցավալի իրականություն, ինչի մեջ թաղված է երկիրը։ Խոսել ժողովրդավարությունից, բայց գործել փողոցայինի, հոտային արարածի վարքով։ Ես, վստահ եմ, որ սա անգամ քննարկման չի արժանանա ՔՊ-ում։ Ի վերջո, արժեքային այս համակարգով և ցեղախմբային այս մտածողությամբ իր քարոզարշավն անցկացրեց նրանց քաղաքական առաջնորդը։

- Խոսել էիք իրավապաշտպան ՀԿ-ների լռության մասին: 2018-ից առաջ այդ նույն ՀԿ-ները չէին լռում, երբ նմանաբնույթ դեպքեր էին տեղի ունենում: Նրանց լռությունն այժմ ինչո՞վ կբացատրեք:

- Այս խնդրին անդրադառնալու առիթ էլի եմ ունեցել։ Պարզվեց՝ Հայաստանում գործող, մանավանդ դրսից սնվող ՀԿ-ների ճնշող մեծամասնությունն, ընդամենը վարձկաններ էին․ երկրի հիմքերը թուլացնող վարձկաններ։ Նրանց թիրախում ոչ թե իրական ժողովրդավարությունն էր կամ քաղաքացիական հասարակության ձևավորումն, այլ այդ արժեքների ներքո ներազգային համերաշխությունը փսորելու գործիք, ազգային պետականությունը նսեմացնելու և իրապես առկա թերությունները հրեշայնացնելու քարոզչական հնարքներով սեփական երկրից ու արժեհամակարգից հասարակությանը օտարեցնելու միջոց։ Նրանց ազգային, պետական շահը չի հետաքրքրել։ Պարզվում է նրանք օտար շահեր սպասարկող գործակալներ էին՝ հմտորեն թաքնված ժողովրդավարության շղարշի տակ․․․. Կոռուպցիան, բռնությունն ու ամենաթողությունը համատարած են, նրանք չկան․․․. որոշները ԱԺ-ում են։

- Ստացվում է, որ Աղազարյանն ընդունում է իշխանությունների ծեծող լինելու հանգամանքը: Ընդդիմադիրներն այս մասով ի՞նչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել:

- Ըստ էության, այո, դա հրապարակային խոստովանություն է, ցուցմունք թե սեփական թիմի նկատմամբ, թե՝ իր։ Այս մարդիկ այնքան հեռու են իրական քաղաքական և ազգային արժեքներից, պետություն կառուցելու գիտակցումից, քաղաքական մարդու խոսքի պատասխանատվությունից։ Քաղաքական բոլշևիզմը հավանաբար գլխապտույտ է առաջացրել, այս քստմնելի վարքագիծը համատարած է․ ուրանալ, մերժել, ստել, անվերջ ստել․․․. ամեն օր ենք բախվում սրան։ Սրանք բարոյական արժեքներ ու կարմիր գծեր չունեն։ Ցավալին նաև այն է, որ հասարակությունն էլ է անտարբեր դարձել քաղաքական այս ամբարո վարքագծին։ Բայց պատմությունը հո արձանագրում է։ Ըստ էության, իրենց համար հավանաբար կարևորը շեֆին հաճո լինելն է։ Սրանք նաև հայտարարություններ են անում հայ-ադրբեջանական համատեքստում, որոնք ավելի քան վտանգավոր են, ադրբեջանական նարատիվին ծառայող։ Անկեղծ վստահ չեմ, թե «քաղաքական մտքի այդ գիգանտի կապակցությամբ» քայլեր կձեռնարկենք․․․ախր այս պահին անվտանգային այնպիսի առաջնահերթությունների ենք բախված, ներառյալ պատերազմի սպառնալիքը։

- ԿԳՄՍ նախարարն իր դիմումի համաձայն հեռացավ պաշտոնից: Ժաննա Անդրեասյանը հավակնում է նախարար դառնալ: Այս փոփոխությունն ի՞նչ կարող է տալ մեզ:

- Լավ է, որ Դումանյանը հեռացավ կամ հեռացրին։ Մի քաղաքական աղետ էլ այս մտածողությամբ, կասեի ոչ համարժեք, ադեկվատ պատասխանատվությամբ, նախարարի գոյությունն էր։ Ոչ մի անձնական վիրավորանք չեմ ուզենա հնչեցնել։ Բայց նրա հետ իմ բոլոր շփումները մի եզրակացության են հանգեցրել․ ողբերգություն է, երբ երկրիդ մշակութային /կրթական/ քաղաքականության և մշակութային ժառանգության պահպանման թիվ մեկ պատասխանատուն չի գիտակցում, չի հասկանում, չի ընկալում /անգամ, եթե ձևացնում է, թե չի հասկանում/ ոլորտները։ Չեմ կարծում, թե աշխատանքից ազատելու պատճառը մասնագիտական է․․․ Կարծում եմ թե՛ Դումանյանի, թե՛ Համբարձում Մաթևոսյանի պաշտոնանկությունները պայմանավորված են Բրյուսովի համալսարանի ձախողված օպերացիայով: Մեկը ԿԳՄՍ նախարար էր, մյուսը՝ բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Ասեմ, նաև, որ Հայաստանի պես երկրի համար ռազմավարական սխալ է մշակույթի և կրթության ոլորտների միացումը մեկ տանիքի տակ։ Մշակույթը բոլորովին արհամարհված է՝ մնացորդային գիտակցումով և վերաբերմունքով։

Իրականում, ինչ էլ լինի, սա քաղաքական նշանակում է և ապագա նախարարը թիմի արժեքային համակարգի կրողը կամ կիսողն է լինելու։ Համակարգ, որը կառուցված է ազգային արժեքներն ուրանալու կամ մերժելու վրա։ Ես լավատես չեմ։

Աղբյուրը՝ hraparak.am