Թալանել են ՊԵԿ-ի ավագ մաքսային տեսուչի տունը
Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ Անդրանիկ Խաչատրյանի որոշմամբ խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 9-ին ժամը 13:00-ից մինչեւ 22:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձի կամ անձանց կողմից Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի բնակիչ, 26-ամյա Նաիրի Մարգարյանի տանից խոշոր չափի գողություն կատարելու փաստով: Նշված բնակարան ժամանած Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խմբին՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ եւ Ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խմբին՝ բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանի գլխավորությամբ, Ն. Մարգարյանը հայտնել է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են պատշգամբի դուռը եւ բնակարանից գողացել են թանկարժեք ժամացույց եւ ոսկյա զարդեր:
Ընտանիքի անդամները այդ ժամին տանը քնած են եղել եւ չեն զգացել, թե ինչպես են թալանել տունը: Ն. Մարգարյանը աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Զվարթնոց» օդանավակայանի ավագ մաքսային տեսուչ: Գողոնը կազմում է մոտ 1 մլն դրամ:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են