Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններում Ալիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը 21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-ի Վենսը Բաքվում է Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ Չեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթ Նեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին 27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը ՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալով Ջեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցը Քննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունը Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին

ԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններումԱլիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-իՎենսը Բաքվում էԿգումարվի ԱԺ արտահերթ նիստՉեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթՆեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալովՋեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցըՔննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունըՎարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև ԼեբարեդյանինՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցմամբ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են ՍյունիքՄիրզոյանը և Հելբերգը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված հնարավոր նոր նախաձեռնություններըԳործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքըԿառլ III-ը պատրաստ է աջակցել իրավապահներինԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ)Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի․ Վարդգես ՎարդանյանՀրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեդալներովԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի տեղափոխման հարցըՍտացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգՀակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան ՀակոբյանՎերականգնել ենք Մոսկվայի հետ կապի ուղիները. ՄակրոնԱվիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինիԻրար նկատմամբ հարձակում անելուց բացի, ունեցել ենք նաև կարևոր գործնական քննարկումներՀարավային Կովկասը մեծ նշանակություն ունի Իրանի համար. ԲաղայիԹրամփը ապրիլին կմեկնի Պեկին. PoliticoԵՄ-ը քննարկում է Ուկրաինայի մասնակի անդամակցության հնարավորությունը. PoliticoFirebird-ը և ԱՄՆ-ն հայտարարում են ՀՀ-ի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասինՀանրապետությունում այսօր և վաղը սպասվում են տեղումներՇատ դրական եմ գնահատում աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյանը՝ գերիների հարցի հետ կապված արդյունքների մասին«Արտահանո՞ւմ», թե՞ «ներդրում». թարգմանչական շփոթ՝ Վենսի հայտարարության շուրջ. Civilnet«Վաղը կտեսնվենք...». «Արարատի» և «Սպարտակի» աստղը հիշում է Նիկիտա ՍիմոնյանինՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել ենԹրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունըՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալի հետ. ՀայրապետյանԴիվանագիտական ​​ավանդույթներն ամուր կապում են ՀՀ–ի և ՌԴ–ի ժողովուրդներին. ԿոպիրկինԱսում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներինՀայաստանում քանի՞ ընկերություն է բացվել կամ փակվել 2025 թվականինԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդումԿրասնոդարի երկրամասում երկրաշարժ է գրանցվել Միքայել սրբազանին կրկին վիրահատել են. Չարչյանը մանրամասներ է հայտնելԹրիփից դուրս ՌԴ-ն կարող է ներգրավվել ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման և շահագործման մեջ․ ՍիմոնյանԼավրովը կոչ է արել չափազանց չոգևորվել Եվրոպայի և Զելենսկիի վրա Թրամփի ճնշումներիցԿկատարելագործվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտը. նախագիծՈ՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդինՎինձորի քաղաքապետը Թրամփի՝ կամրջի մասին պնդումները խելագարություն է անվանելԿհստակեցվեն առողջական վիճակով պայմանավորված՝ վարորդական իրավունքի դադարեցման իրավական հիմքերը. նախագիծԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվեցԱՄՆ ՌՕՈւ առնվազն 20 տրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Երևան և Բաքու
Հայաստան

«Ի՞նչ են անում, իբր աշխատում են, թող գնան խրամատ փորեն, ավելի հանրօգուտ աշխատանք կատարած կլինեն». Մովսես Հակոբյանը՝ Անդրանիկ Քոչարյանին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձել է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի աշխատանքների արդյունքներին, տեղեկացնելով, որ որոշ դրվագների վերաբերյալ տեղեկացրել է Գլխավոր դատախազին։

«Հանձնաժողովի աշխատանքները գաղտնի են, խիստ գաղտնի։ Միայն մեկ բան կարող եմ ասել, որ կատարած աշխատանքների վերաբերյալ ես զրույց եմ ունեցել Գլխավոր դատախազի հետ և որոշ դրվագների հետ կապված նյութեր կուղարկեմ Գլխավոր դատախազություն, որպեսզի իրենք այդ նյութերը վերցնեն արդեն ուսումնասիրության տակ։

Ինչ վերաբերում է, թե ում ենք հրավիրելու, ապա հրավիրյալների ցանկը, եթե շատ մտածեք, ապա բոլորիդ համար ակնհայտ կլինի։ Մենք առաջին հրավերը, որ ուղարկեցինք արտաքին բլոկին վերաբերող Վարդան Օսկանյանին, Ժիրայր Լիպարիտյանին և այլն, Լիպարիտյանն ասաց, որ ինքը պատրաստ է, իսկ Վարդան Օսկանյանը հեռավար ասաց՝ պատրաստ չէ։ Մովսես Հակոբյանն էր ինչ-որ հայտարարություններով հանդես եկել։ ԱԺ-ում կլինի օրենսդրական նախաձեռնություն, որը մշակված է և երևի հունվար ամսին կդրվի շրջանառության մեջ, կանոնակարգ օրենքում խստացումներ նախատեսող՝ հրավիրյալների չներկայանալու դեպքում։ Մինչև այդ փուլին անցնելը, չեք պատկերացնի, թե ինչ ծավալի փաստաթղթային աշխատանքներ է ուսումնասիրվել։ Եթե ասում եմ, որ Գլխավոր դատախազի հետ զրույց ենք ունեցել, դա նշանակում է, որ ուսումնասիրված բազմաթիվ դրվագներ կան, որոնք պետք է դատախազությունը, առավել ևս՝ զինվորական դատախազությունը վերցնի քննության տակ»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը։

168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը մեր հարցին ի պատասխան՝ անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի նշած օրենսդրական նախաձեռնությանը և իր՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով չգնալուն, նախ նշեց, որ իրեն այդ հանձնաժողով գնալու հրավեր չի եղել։

«Ես իմ վերաբերմունքը վաղուց արտահայտել եմ այդ քննիչ հանձնաժողովի վերաբերյալ, ասել եմ, որ դա չի կարող վեր հանել այն խնդիրները, որոնք եղել են 44-օրյա պատերազմի ժամանակ, մի քանի պատճառ կա։

Առաջինը՝ այն հիմնականում մասնագիտական գործունեություն է, որտեղ ԱԺ-ն չի կարող լինել, այն պահանջում է լուրջ մասնագիտական խմբի գործունեություն։

Երկրորդ՝ մարդը չի կարող իրեն քննել, ԱԺ պաշտպանության հանձնաժողովն ունի պարտականություններ պատերազմի ժամանակ, հիմա ինքն իրեն չի կարող քննել։

Երրորդ՝ առհասարակ ես նպատակը չեմ տեսնում, ինչո՞ւ են ստեղծել հանձնաժողով։ Մի հանձնաժողով ստեղծեցին՝ 2016 թվականի քառօրյա պատերազմի հանգամանքները քննող, չգիտեմ ինչ արեցին։ Վստահ եմ՝ ոչինչ չեն արել, դրա հետևանքն ի՞նչ եղավ՝ որևէ մեկին քառօրյա պատերազմի համար պաշտոնից հանեցի՞ն։ Այսինքն՝ ի՞նչ են անում, գործ՝ գործի համար, որ իբր աշխատում են։ Թող գնան խրամատ փորեն, ավելի հանրօգուտ աշխատանք կատարած կլինեն»,- շեշտեց Մովսես Հակոբյանը։

Միաժամանակ նա ընդգծեց՝ եթե իրեն հրավիրեն հանձնաժողովին ներկայանալու համար, ապա իրենց պատասխանը կտա։

«Եթե նույնիսկ գնամ, ապա դա որևէ արդյունք չի տալու, ժամանակն ինձ համար թանկ է։ Ասում է՝ ինչո՞ւ չեք գնում քաղաքականությամբ զբաղվեք, պատասխանում է՝ անելիք կա, գործ կա, քաղաքականությամբ զբաղվում են այն մարդիկ, որոնք գործ չունեն։ Իսկ ես անելիք ունեմ»,- եզրափակեց Մովսես Հակոբյանը։