Երևանում վնասել են 44-օրյա պատերազմում զոհված Սամվել Խաչատրյանի և մյուս հերոսների հիշատակին նվիրված խաչ-հուշաքարը
Երեւանում, դեկտեմբերի 6-ին, Ազատության 12/4 հասցեում գտնվող արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ արձած հերոս Սամվել Խաչատրյանի ընտանիքի և ընկերների կողմից հերոսների հիշատակին նվիրված խաչ-հուշաքարի լուսավորության համար նախատեսված հատուկ սարքը վնասել են։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, նմանատիպ արարք կատարվել էր նաև օրեր առաջ, ինչը ընտանիքի անդամների կողմից վերանորոգվել է։ Նախօրեին այցելելով խաչ-հուշաքարին՝ հերթական անգամ պարզվել է, որ անհայտ անձինք պոկել են լուսային էֆեկտ տալու համար նախատեսված հատուկ սարքը։ Այն գտել են նույն տարածքում։
Նշենք, որ խաչ-հուշաքարը տեղադրվել է 2021թ. հոկտեմբերի 11-ին Երևանում:
Սամվել Գևորգի Խաչատրյանը ծնվել է 1999 թվականի փետրվարի 28-ին՝ Երևանում: Զբաղվել է մարտարվեստով, սակայն սպորտում ավելի հետաքրքրված էր բասկետբոլով, 2016-ին ընդունվել է Հայաստանի Ֆիզիկական Կուլտուրայի համալսարանի բասկետբոլի բաժին` անվճար: Համալսարանն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ:
202-ի օգոստոսի 13-ին Սամվելը պարտադիր ժամկետային ծառայության անցավ ՀՀ ՊՆ Մեղրիի N զորամասում: Պատերազմը սկսվելուց օրեր անց իրենց զորամասում սկսվեց զինվորների հավաքագրում: Չնայած նորակոչիկ լինելու հանգամանքին` հոկտեմբերի 3-ին Սամվելը ևս մեկնեց Արցախ:
Շուրջ 10 օր նա կռվել է Ջրականի (Ջաբրայիլ) ամենաթեժ դիրքերում և դեռ չտիրապետելով զինվորական որևէ զենքի` նա դարձել էր հրետանային մարտկոցի հեռաչափորդ: Բոլորից գաղտնի պահելով իր տեղն ու գործողությունները, Սամվելը ցուցաբերում էր բացարձակ հանգստություն: Զինակից ընկերները պատմում են, որ Սամվելը զինվորներին նաև օգնել է տեղանքի կողմնորոշման, դեղորայքի և բուժօգնության տրամադրման գործում:
Հոկտեմբերի 11-ին, փրկելով ընկերների կյանքը, նա իր վրա է վերցրել ականի բեկորները և զոհվել: Երկու ամսվա զինծառայող Սամվել Խաչատրյանը Արցախյան պատերազմում զոհվեց հանուն հայրենիքի պաշտպանության:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ