Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններում Ալիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը 21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-ի Վենսը Բաքվում է Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ Չեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթ Նեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին 27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը ՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալով Ջեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցը Քննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունը Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին

ԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններումԱլիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-իՎենսը Բաքվում էԿգումարվի ԱԺ արտահերթ նիստՉեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթՆեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալովՋեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցըՔննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունըՎարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև ԼեբարեդյանինՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցմամբ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են ՍյունիքՄիրզոյանը և Հելբերգը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված հնարավոր նոր նախաձեռնություններըԳործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքըԿառլ III-ը պատրաստ է աջակցել իրավապահներինԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ)Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի․ Վարդգես ՎարդանյանՀրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեդալներովԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի տեղափոխման հարցըՍտացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգՀակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան ՀակոբյանՎերականգնել ենք Մոսկվայի հետ կապի ուղիները. ՄակրոնԱվիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինիԻրար նկատմամբ հարձակում անելուց բացի, ունեցել ենք նաև կարևոր գործնական քննարկումներՀարավային Կովկասը մեծ նշանակություն ունի Իրանի համար. ԲաղայիԹրամփը ապրիլին կմեկնի Պեկին. PoliticoԵՄ-ը քննարկում է Ուկրաինայի մասնակի անդամակցության հնարավորությունը. PoliticoFirebird-ը և ԱՄՆ-ն հայտարարում են ՀՀ-ի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասինՀանրապետությունում այսօր և վաղը սպասվում են տեղումներՇատ դրական եմ գնահատում աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյանը՝ գերիների հարցի հետ կապված արդյունքների մասին«Արտահանո՞ւմ», թե՞ «ներդրում». թարգմանչական շփոթ՝ Վենսի հայտարարության շուրջ. Civilnet«Վաղը կտեսնվենք...». «Արարատի» և «Սպարտակի» աստղը հիշում է Նիկիտա ՍիմոնյանինՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել ենԹրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունըՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալի հետ. ՀայրապետյանԴիվանագիտական ​​ավանդույթներն ամուր կապում են ՀՀ–ի և ՌԴ–ի ժողովուրդներին. ԿոպիրկինԱսում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներինՀայաստանում քանի՞ ընկերություն է բացվել կամ փակվել 2025 թվականինԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդումԿրասնոդարի երկրամասում երկրաշարժ է գրանցվել Միքայել սրբազանին կրկին վիրահատել են. Չարչյանը մանրամասներ է հայտնելԹրիփից դուրս ՌԴ-ն կարող է ներգրավվել ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման և շահագործման մեջ․ ՍիմոնյանԼավրովը կոչ է արել չափազանց չոգևորվել Եվրոպայի և Զելենսկիի վրա Թրամփի ճնշումներիցԿկատարելագործվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտը. նախագիծՈ՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդինՎինձորի քաղաքապետը Թրամփի՝ կամրջի մասին պնդումները խելագարություն է անվանելԿհստակեցվեն առողջական վիճակով պայմանավորված՝ վարորդական իրավունքի դադարեցման իրավական հիմքերը. նախագիծԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվեցԱՄՆ ՌՕՈւ առնվազն 20 տրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Երևան և Բաքու
Հայաստան

«Սա արդեն երրորդ միջադեպն է, չենք թույլատրելու, որքան էլ գնան սադրանքների, մենք ևս նրանց նույն ձևով պատասխանելու ենք». Գետավանի համայնքապետ

Արցախի Հանրապետության ոստիկանության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 4-ին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մատաղիս-Քարվաճառ երթուղով հերթական անգամ կազմակերպվել էր ադրբեջանական բեռնատարների շարասյան երթևեկությունը։ Բեռնատար մեքենաներից բացի, շարասյան մեջ եղել է մեկ մարդատար ավտոմեքենա` քաղաքացիական հագուստով 4 ադրբեջանցիներով։

«Տեխնիկական պատճառներով շարասյունը կանգ է առել Մարտակերտի շրջանի Գետավան համայնքում, որից հետո մարդատար մեքենայի ադրբեջանցիները դուրս են եկել մեքենայից և սկսել սանձարձակ ու սադրիչ վարք դրսևորել տեղում գտնվող հայ երիտասարդների նկատմամբ։

Այդ հողի վրա առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում նշված ադրբեջանցիներին միացել են նաև բեռնատար մեքենաների վարորդները և բռնություն գործադրել հայ երիտասարդների նկատմամբ։

Վեճը դադարեցնելու նպատակով նույն տեղանք են ներկայացել նաև երիտասարդների հարազատները, որի ընթացքում կողմերը քաշքշել են միմյանց։

 Միջադեպի մասնակիցները ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։ Վնասվել է նաև ադրբեջանական մարդատար ավտոմեքենան։

Ըստ նախնական տեղեկությունների, Քաղաքացիական հագուստով անձինք Ադրբեջանի զինված ուժերի և ռազմական ոստիկանության ծառայողներ են, այնինչ, ռուս խաղաղապահների միջնորդությամբ և ուղեկցությամբ նշված երթուղու պարբերաբար կիրառումը պետք է ունենար միայն հումանիտար նպատակներ։

Արցախի Հանրապետության ոստիկանությունն այս պահին միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները պարզելու և փաստագրելու ուղղությամբ։

Միջադեպի մասին տեղեկացված է նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը»,- տեղեկացրել է Արցախի ոստիկանությունը։

168.am-ի հետ զրույցում Գետավան համայնքի ղեկավար Արարատ Զախարյանը միջադեպի և դրան նախորդած դեպքերի մասին որոշ մանրամասներ փոխանցեց: Ըստ նրա՝ այս միջադեպից մի քանի ամիս առաջ ադրբեջանական կողմը կրկին ավտոմեքենաների շարասյունը կանգնեցրել էր գյուղի մեջ, իբր խանութներից առևտուր անելու նպատակով, և կրկին միջադեպ էր գրանցվել երիտասարդների միջև։

«Ադրբեջանցիներին բացատրվել է, որ գյուղում չկանգնեն ու սադրանքներ թույլ չտան։ Միառժամանակ խելոք գնում-գալիս էին, սակայն դրանից հետո կրկին միջադեպ էր եղել կամրջի մոտ, մեկ անգամ էլ է նրանց ասվել՝ մի արեք նման բաներ։ Սա արդեն երրորդ դեպքն է։ Գետավանը կողքի բոլոր գյուղերի խաչմերուկում է գտնվում, երեխաները երեկ եկել են այդ խաչմերուկ, որպեսզի գնան իրենց տները, այնտեղ կանգնած է եղել ադրբեջանական ավտոշարասյունը, տղերքն ասել են՝ ճանապարհ տվեք գնանք, նրանք էլ թե՝ մեր հողն է, երբ մենք գնանք, դուք էլ կանցնեք։ Դրանից հետո վիճաբանություն է տեղի ունեցել, դրանից հետո ադրբեջանցին հարվածել է մեր երեխային, առաջացել է ծեծկռտուք միմյանց միջև»,- նշեց Արարատ Զախարյանը։

Իսկ երեկ տեղի ունեցած միջադեպի հետևանքով վնասվածքներ ստացած անձանց վիճակը նորմալ է, ասաց Գետավանի համայնքապետը՝ հավելելով՝ նման միջադեպեր միշտ էլ լինելու են։

«Ադրբեջանական կալոննան գյուղով իմ տան դեմով է գնում, ոռոգման ջուր կա, որտեղից անասուններին էլ ենք տանում ջրում, այդ հատվածն ադրբեջանցիներն ամբողջությամբ փչացրել էին։ Երեկ ռուս խաղաղապահներին կանչել ու բացատրել եմ, որ այդ քարերը, որոնք լցրել են այդ հատվածում, պետք է հանեն, որպեսզի կարողանանք մեր անասուններին ջրենք։ Նրանք հանձնարարություն տվեցին, քարերը հանեցին, բայց ճանապարհն ամբողջովին ավերել են, ասֆալտը պոկել են։ Ադրբեջանական կողմը երկար մեքենաներով է գալիս, տեղափոխում է ծանր բեռներ, իրենց մեքենաները այդ ճանապարհների համար են, դրա համար էլ փչացնելով ճանապարհը՝ գնում-գալիս են։ Դրանից առաջ էլ դեպք է եղել, որ գյուղի տրանսֆորմատորն են վառել, գծերը վառել էին, ինչի հետևանքով բնակիչների սառնարանները վնասվել են։ Սա էլ հերթական այդ սադրանքներից էր, որը կատարվեց ազերիների կողմից»,- շեշտեց Արարատ Զախարյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ այս միջադեպը Բերձորի ճանապարհը փակելու սադրանքների շարունակությունն էր, փորձել են Գետավանում էլ ճանապարհ փակել, սակայն չի ստացվել։

«Ես մոտ 50 տարեկան մարդ եմ, ադրբեջանցիների բոլոր սադրանքները լավ եմ հիշում, այսօր էլ նրանք նույն մարդիկ են, չեն փոխվել, ավելին՝ այդ մարդիկ չեն կարողանում խաղաղ ապրել, որովհետև նրանց միշտ իրենց ղեկավարները հրահրում են։ Կյանքի փորձը ցույց է տվել, որ նրանց հետ անհնարին է խաղաղ ապրել, այդ սադրանքները նրանք մշտապես թույլ են տալու, բայց մենք որևէ տեղ չունենք գնալու, այստեղ է մեր հողն ու ջուրը, մեր նպատակը մեր հողում ապրելն է, որտեղ մեր զոհված տղաների, մեր նախնիների շիրիմներն են։ Այսինքն՝ իրենք ինչքան էլ ուզեն, մինչև վերջին հային չեն կարողանալու այստեղից հեռացնել։

Ռուս խաղաղապահների մեջ նորմալ տղաներ կան, նրանք կատարած աշխատանքներ ունեն և կարող են սաստել ադրբեջանցիներին։

Հասարակ ժողովուրդը երեկվա միջադեպով դաս տվեց ադրբեջանցիներին, պատրաստ է չլսել ոչ մեկին և ադրբեջանցիների սադրանքներին սադրանքով պատասխանել։ Մեկ է՝ չենք թույլատրելու, որքան էլ գնան սադրանքների, մենք ևս նրանց նույն ձևով պատասխանելու ենք, իրենք իրենց արածից կփոշմանեն»,- եզրափակեց Արարատ Զախարյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական աշխատանքներ կատարելու պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: