Արգիշտի Քյարամյանը նոր խորհրդական ունի. ով է նա
Քիչ առաջ ՀՀ Քննչական կոմիտեն (ՔԿ) տեղեկացրեց, որ Արսեն Սիմոնյանն Արգիշտի Քյարամյանի հրամանով՝ նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական:
41-ամյա իրավաբանն իր աշխատանքային կենսագրությունը սկսել է դատախազության համակարգից և ընդհուպ 2022թ. հոկտեմբերի 21-ը եղել է դատախազության աշխատակից: Արսեն Սիմոնյանը եղել է Կոտայքի, Արմավիրի մարզերի դատախազ, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ, 2019-2022թթ. ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետն էր:
Աշխատանքից ազատվել է՝ Աննա Վարդապետյանի, ՔԿ-ում որպես նախագահի խորհրդական ընդունվել՝ Արգիշտի Քյարամյանի հրամանով:
Դատախազության համակարգում Արսեն Սիմոնյանին բնութագրում են որպես բավականին պարկեշտ, բանիմաց անձնավորություն, լավ իրավաբան:
Արսեն Սիմոնյանը, ի դեպ, Վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավոր, իր կարճատև գործունեության ընթացքում բավականին աղմկահարույց վճիռներով աչքի ընկած Տիգրան Սիմոնյանի եղբայրն է, նույն այն Տիգրան Սիմոնյանի, ով մի անգամ 2018թ. մայիսին էր նշանակվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, հետո աշխատանքից ազատվել՝ խորը հիասթափություն ապրելով իր աշխատանքից, ապա կրկին ոգևորվել ու Վերաքննիչում աշխատելու 2-րդ շնչառությունը ստացել Գագիկ Ջհանգիրյանի՝ Բարձրագույն դատական խորհուրդ գալով:
Տիգրան Սիմոնյանը կալանք դակող դատավոր էր, մեկն այն 6-ից, որոնց Գագիկ Ջհանգիրյանը երկնեց՝ հատկապես քաղաքական հնչեղության գործերով կանխատեսելի վճիռներ ունենալու համար:
Տիգրան Սիմոնյանը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին, Քաջարանի երբեմնի ընդդիմադիր համայնքապետ Մանվել Փարամազյանին, ադրբեջանական գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանին անազատության մեջ պահող դատավորն է, այն դատավորը, ով «կորել էր» Իգոր Խաչատուրովի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննության ժամանակ, ով դատական նիստի օր ու ժամ էր նշանակել, բայց չէր ներկայացել իր իսկ նշանակած նիստին, և Իգոր Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դատական նիստերի դահլիճում ամենուր նրան էր փնտրում ու չէր գտնում:
Տիգրան Սիմոնյանը ԲԴԽ-ում կարգապահական վարույթ էր քննվում, Վերաքննիչ քրեական դատարանի միակ դատավորն էր, ով շուրջ 3 տասնյակ դեպքով մարդկանց է կալանավորել առանց ակտերը տալու, և չէր բացառվում, որ նրա լիազորություններն անգամ դադարեցվեին, բայց նա չսպասեց վարույթի ելքին և աշխատանքից ազատման դիմում գրեց:
Ըստ ամենայնի Մխիթար Պապոյանի նշանակումը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում՝ մի կողմից, Գագիկ Ջհանգիրյանի հեռանալն էլ մյուս կողմից՝ անհնարին դարձրեցին Տիգրան Սիմոնյանի հետագա պաշտոնավարումը:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ