Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններում Ալիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը 21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-ի Վենսը Բաքվում է Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ Չեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթ Նեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին 27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը ՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալով Ջեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցը Քննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունը Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին

ԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններումԱլիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-իՎենսը Բաքվում էԿգումարվի ԱԺ արտահերթ նիստՉեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթՆեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալովՋեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցըՔննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունըՎարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև ԼեբարեդյանինՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցմամբ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են ՍյունիքՄիրզոյանը և Հելբերգը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված հնարավոր նոր նախաձեռնություններըԳործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքըԿառլ III-ը պատրաստ է աջակցել իրավապահներինԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ)Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի․ Վարդգես ՎարդանյանՀրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեդալներովԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի տեղափոխման հարցըՍտացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգՀակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան ՀակոբյանՎերականգնել ենք Մոսկվայի հետ կապի ուղիները. ՄակրոնԱվիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինիԻրար նկատմամբ հարձակում անելուց բացի, ունեցել ենք նաև կարևոր գործնական քննարկումներՀարավային Կովկասը մեծ նշանակություն ունի Իրանի համար. ԲաղայիԹրամփը ապրիլին կմեկնի Պեկին. PoliticoԵՄ-ը քննարկում է Ուկրաինայի մասնակի անդամակցության հնարավորությունը. PoliticoFirebird-ը և ԱՄՆ-ն հայտարարում են ՀՀ-ի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասինՀանրապետությունում այսօր և վաղը սպասվում են տեղումներՇատ դրական եմ գնահատում աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյանը՝ գերիների հարցի հետ կապված արդյունքների մասին«Արտահանո՞ւմ», թե՞ «ներդրում». թարգմանչական շփոթ՝ Վենսի հայտարարության շուրջ. Civilnet«Վաղը կտեսնվենք...». «Արարատի» և «Սպարտակի» աստղը հիշում է Նիկիտա ՍիմոնյանինՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել ենԹրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունըՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալի հետ. ՀայրապետյանԴիվանագիտական ​​ավանդույթներն ամուր կապում են ՀՀ–ի և ՌԴ–ի ժողովուրդներին. ԿոպիրկինԱսում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներինՀայաստանում քանի՞ ընկերություն է բացվել կամ փակվել 2025 թվականինԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդումԿրասնոդարի երկրամասում երկրաշարժ է գրանցվել Միքայել սրբազանին կրկին վիրահատել են. Չարչյանը մանրամասներ է հայտնելԹրիփից դուրս ՌԴ-ն կարող է ներգրավվել ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման և շահագործման մեջ․ ՍիմոնյանԼավրովը կոչ է արել չափազանց չոգևորվել Եվրոպայի և Զելենսկիի վրա Թրամփի ճնշումներիցԿկատարելագործվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտը. նախագիծՈ՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդինՎինձորի քաղաքապետը Թրամփի՝ կամրջի մասին պնդումները խելագարություն է անվանելԿհստակեցվեն առողջական վիճակով պայմանավորված՝ վարորդական իրավունքի դադարեցման իրավական հիմքերը. նախագիծԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվեցԱՄՆ ՌՕՈւ առնվազն 20 տրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Երևան և Բաքու
Հայաստան

«Երկիրը պատերազմի շեմին է կանգնած՝ երկրի երկրորդ դեմքն աշխատանքային շաբաթվա մեջտեղում գնում է ֆուտբոլ նայելու». Արմինե Ադիբեկյան

Ռուսաստանի արտգործնախարարը երեկ ծավալուն ասուլիսում նաև քողազերծեց հայ-ադրբեջանական բանակցությունների մի քանի դրվագներ, մասնավորապես նկատելով, թե հոկտեմբերի սկզբին Պրահայում ստորագրված քառակողմ փաստաթղթով հայկական կողմը փակել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ինչից հետո անհիմն են մեղադրանքները, որ Ռուսաստանն է հրաժարվել խնդրի կարգավորումը ապագային թողնելու իր առաջարկից:

Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հոկտեմբերի 4-ին Պրահայում կայացած հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի ղեկավարի միջնորդությամբ, ՌԴ ԱԳ նախարարն ուշադրություն հրավիրեց այն հայտարարության վրա, որն ընդունվել էր այդ բանակցությունների արդյունքում՝ մասնավորապես հիշեցնելով հղումները ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրին:

Նա նաև հստակեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Սոչի եռակողմ գագաթնաժողովի եկել են Պրահայի փաստաթղթով, որում ասվում էր, որ ցանկանում են ստորագրել Խաղաղության համաձայնագիր, առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Ալմա Աթայի հռչակագրով:

«Իսկ ԱՊՀ ստեղծման Ալմա Աթայի հռչակագիրը հստակ նշում է, որ նոր պետությունների միջև սահմանները հիմնվելու են հետխորհրդային պետությունների միջև ադմինիստրատիվ սահմանների վրա, որտեղ ԼՂ ինքնավար շրջանը միանշանակ հանդիսանում է Ադրբեջանի ԽՍՀ-ի մասը, ուստի ստորագրելով այդ պայմանավորվածությունը՝ մեզ հայ գործընկերներն ասում են՝ թող ՌԴ-ն հաստատի իր առաջարկները ԼՂ կարգավիճակի հարցում, ապա Դուք ինքներդ եք հասկանում, դա մի փոքր բանակցությունների վարման օպերայից չէ, այլ՝ այլ օպերայից է»,- հստակեցրեց Լավրովը:

«Բանակցողին պետք է փոխել, հակառակ դեպքում հաջորդ սցենարը պատերազմն է, իսկ Ալիևին զսպող միակ ուժը կարող է լինել հայկական բանակը». Թևան Պողոսյան
Արդյո՞ք այս հայտարարությամբ հաստատվում են տեսակետները, թե հայ-ադրբեջանական բանակցություններն արդեն ընթանում են Արցախից հրաժարվելու տեխնիկական հարցերի շուրջ միայն, 168.am-ի այս հարցադրմանն ի պատասխան՝ ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը շեշտեց.

«Դա ակնառու էր արդեն իսկ 2020 թվականի նոյեմբերի 9 փաստաթղթից: Հայաստանն Արցախից ձեռք է քաշել. սա է եղել Փաշինյանի մոտեցումը, ինչը նա երբևիցե չի թաքցրել: Այսինքն՝ սա բացահայտում չէր. ընդամենն արձանագրում էր:

Արցախը հիմա փորձում է ինչ-որ խոսքային էկվիլիբրիստիկայի դիմել. Դավիթ Բաբայանը նշում է, որ Ալմա Աթայի արձանագրությունների հիման վրա Արցախն Ադրբեջանի կազմում չի եղել, որովհետև Ադրբեջանն այդ համաձայնագրին մասնակից է դարձել այն ժամանակ, երբ Արցախն արդեն իսկ Ադրբեջանի կազմում չէր: Այստեղ դիվանագիտական աշխատանքների շանսեր կան, բայց հույս դնել ՀՀ իշխանությունների վրա, իհարկե, չի կարելի»:

Նա հավանական չի համարում Արցախ-Ադրբեջան ուղիղ գործընթացների մեկնարկը՝ նկատելով, որ Բաքվի համար անընդունելի է Արցախի ճանաչումը՝ որպես հավասար միավորի, իսկ այդ բանակցային գործընթացով կստացվի՝ Ադրբեջանը փաստացի ճանաչում է Արցախի անկախությունը:

Այս համատեքստում Արմինե Ադիբեկյանը նկատեց, որ մոտ ժամանակներում առկա է պատերազմի վտանգ, իսկ նոր պատերազմում նոր պարտություն չարձանագրելու նախապայման է համարում իշխանափոխությունը:

«Այս մարդիկ բացարձակապես պատկերացում չունեն պետություն ղեկավարելու, պատասխանատվության մասին, էլ չեմ ասում՝ կոմպետենտության, առաջնահերթությունների: Երկիրը կանգնած է պատերազմի շեմին, ունենք միլիոնավոր պրոբլեմներ՝ երկրի երկրորդ դեմքն աշխատանքային շաբաթվա մեջտեղում գնում է ֆուտբոլ նայելու. այդ մարդկանց մոտ առաջնայնության խնդիրը գոյություն չունի: Իրենք չեն կարողանում կարևորն անկարևորից տարբերել»,- նշեց ադրբեջանագետը:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը երեկ անդրադարձել էր Ալմա Աթայի հռչակագրին՝ պարզաբանմամբ. «Հռչակագրի ստորագրման պահին՝ 1991թ. դեկտեմբերի 21-ին, Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում։ 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակվեց Արցախի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ նախկին ԼՂԻՄ-ի, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի վերամիավորման ճանապարհով։

Հետևաբար, երբ մենք խոսում ենք Ալմա Աթայի հռչակագրի մասին, անհրաժեշտ է ամբողջական պատկեր ներկայացնել։ Այդ պահին Արցախն Ադրբեջանի կազմում չէր։ 1988-ից Արցախը դե ֆակտո դուրս եկավ Ադրբեջանի վերահսկողությունից, 1991-ին՝ արդեն դե յուրե։

Ի դեպ, ԼՂԻՄ-ը ԽՍՀՄ-ում միակ վարչատարածքային, ինքնավար կազմավորումն էր, որը դուրս բերվեց միութենական հանրապետության կազմից և ենթարկվեց կենտրոնին։ Ես խոսում եմ Վոլսկու կոմիտեի մասին: Բացի այդ, ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողության կոմիտեն ոչ լեգիտիմ է համարել և փաստացի չեղյալ է համարել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհրդի որոշումը։ Նույն կոմիտեն ոչ իրավազոր չհամարեց ԼՂՀ հռչակումն ու հանրաքվեն։ Միջազգային իրավունքում շատ կարևոր է փաստաթղթերի ճիշտ մեկնաբանությունը։ Բացի այդ, պետք է հիշել, որ Ադրբեջանը ուշացումով է միացել Ալմա Աթայի հռչակագրին։ 1993թ. հռչակագրին Ադրբեջանի միանալու պահին պատերազմն ամբողջ թափով ընթանում էր։ Այդ պահին այլ սահմաններ էին։ Եթե 1993թ. Հռչակագիրը ուրվագծենք, ապա դե ֆակտո Ադրբեջանը չէր վերահսկում մի շարք այլ շրջաններ»: