Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններում Ալիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը 21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-ի Վենսը Բաքվում է Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ Չեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթ Նեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին 27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը ՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալով Ջեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցը Քննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունը Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին

ԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններումԱլիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-իՎենսը Բաքվում էԿգումարվի ԱԺ արտահերթ նիստՉեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթՆեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալովՋեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցըՔննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունըՎարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև ԼեբարեդյանինՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցմամբ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են ՍյունիքՄիրզոյանը և Հելբերգը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված հնարավոր նոր նախաձեռնություններըԳործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքըԿառլ III-ը պատրաստ է աջակցել իրավապահներինԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ)Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի․ Վարդգես ՎարդանյանՀրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեդալներովԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի տեղափոխման հարցըՍտացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգՀակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան ՀակոբյանՎերականգնել ենք Մոսկվայի հետ կապի ուղիները. ՄակրոնԱվիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինիԻրար նկատմամբ հարձակում անելուց բացի, ունեցել ենք նաև կարևոր գործնական քննարկումներՀարավային Կովկասը մեծ նշանակություն ունի Իրանի համար. ԲաղայիԹրամփը ապրիլին կմեկնի Պեկին. PoliticoԵՄ-ը քննարկում է Ուկրաինայի մասնակի անդամակցության հնարավորությունը. PoliticoFirebird-ը և ԱՄՆ-ն հայտարարում են ՀՀ-ի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասինՀանրապետությունում այսօր և վաղը սպասվում են տեղումներՇատ դրական եմ գնահատում աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյանը՝ գերիների հարցի հետ կապված արդյունքների մասին«Արտահանո՞ւմ», թե՞ «ներդրում». թարգմանչական շփոթ՝ Վենսի հայտարարության շուրջ. Civilnet«Վաղը կտեսնվենք...». «Արարատի» և «Սպարտակի» աստղը հիշում է Նիկիտա ՍիմոնյանինՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել ենԹրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունըՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալի հետ. ՀայրապետյանԴիվանագիտական ​​ավանդույթներն ամուր կապում են ՀՀ–ի և ՌԴ–ի ժողովուրդներին. ԿոպիրկինԱսում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներինՀայաստանում քանի՞ ընկերություն է բացվել կամ փակվել 2025 թվականինԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդումԿրասնոդարի երկրամասում երկրաշարժ է գրանցվել Միքայել սրբազանին կրկին վիրահատել են. Չարչյանը մանրամասներ է հայտնելԹրիփից դուրս ՌԴ-ն կարող է ներգրավվել ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման և շահագործման մեջ․ ՍիմոնյանԼավրովը կոչ է արել չափազանց չոգևորվել Եվրոպայի և Զելենսկիի վրա Թրամփի ճնշումներիցԿկատարելագործվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտը. նախագիծՈ՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդինՎինձորի քաղաքապետը Թրամփի՝ կամրջի մասին պնդումները խելագարություն է անվանելԿհստակեցվեն առողջական վիճակով պայմանավորված՝ վարորդական իրավունքի դադարեցման իրավական հիմքերը. նախագիծԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվեցԱՄՆ ՌՕՈւ առնվազն 20 տրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Երևան և Բաքու
Հայաստան

Մեր խնդիրը հիմա պետք է լիներ ոչ թե տոնածառը կամ լուսավորությունը, կամ նույնիսկ հացի խնդիրը, այլ՝ մեր ապրելու խնդիրը․ Թադևոս Ավետիսյան

Եվս մեկ անգամ, շատ հստակ, ակնհայտ է դառնում իշխանությունների վարող հակասոցիալական քաղաքականությունը։ Առաջին հայացքից, ինչ-որ չափով փորձեցին արձագանքել այս ահագնացող գնաճին, բայց ոչ համարժեք, քան արդեն արձանագրված գնաճն է, ավելի ցածր չափով։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով այն խնդրին, որ կենսաթոշակները բարձրացրել են 3000 դրամով, բայց միաժամանակ մարդկանց կտրել են նպաստից։

«Փորձում են 2023 թ․-ի կեսից բարձրացնել կենսաթոշակները, և դա ներկայացնում են որպես սոցիալական կարևոր քաղաքականության բաղադրիչ։ Բայց մյուս կողմից, փաստացի, թոշակների 2-3 հազար դրամի բարձրացումը բերում է նրան, որ այն ընտանիքներում, որտեղ կան թոշակառուներ և այդ ընտանիքը համարվում է աղքատ ընտանիք, այդ ընտանիքները զրկվում են անապահովության նպաստից։ Այսինքն 2-3 հազար դրամ բարձրացնում են թոշակը, ընտանիքի եկամուտը ավելանում է 2-3 հազար դրամով, մյուս կողմից էլ 30-35 հազար դրամով կրճատվում է այդ ընտանիքի նպաստը, որը նորից վճարում է պետությունը»,-ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ նախկինում, այսպիսի իրավիճակներից խուսափելու համար, ընտանիքի եկամուտները սոցիալական նպաստներով էր ավելում և ընտանիքին անապահովության նպաստից չզրկվելու համար, այդ ավելացումները հաշվի չէին առնվում անապահովության գնահատման համակարգում և դա տրամաբանական էր ու արդար։ Դա ուներ սոցիալական հստակ միտվածությունը։

Նրա խոսքով՝ նախկինում, այսպիսի իրավիճակներից խուսափելու համար, ընտանիքի եկամուտները սոցիալական նպաստներով էր ավելում և ընտանիքին անապահովության նպաստից չզրկվելու համար, այդ ավելացումները հաշվի չէին առնվում անապահովության գնահատման համակարգում և դա տրամաբանական էր ու արդար։ Դա ուներ սոցիալական հստակ միտվածությունը։

«Իսկ սրանք փաստացի սա չեն արել, և վաղն էլ նվազագույն աշխատավարձի, ենթադրենք, 10 տոկոսով աճը նույն կերպ կարող է բերել նույն աշխատող աղքատ ընտանիքի նպաստից զրկման։ Այսպիսի իրավիճակներում իհարկե կան ժամանակավոր լուծումներ, մեծ խելք պետք չէ սրա համար ունենալ։ Առանց այն էլ, օրինակ, աղքատ ընտանիքը, որն իր կազմի մեջ ունի կեսաթոշակառու, իր բյուջեն ամսեկան ավելացնում է 3-4 հազարով, իսկ փաստացի, նպաստը հիմնական եկամուտն է այդ ընտանիքի, չնայած, ասեմ, որ նպաստի միջին չափը անապահով ընտանիքների մոտ 35 հազար է, մի բան էլ պակաս, բայց մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղը 76 հազար 500 դրամ է։ Այսպիսի իրավիճակում, երբ հարյուրավոր բողոքող ընտանիքներ բարձրաձայնում են դրա մասին, դրան որևէ կերպ հնարավոր չէ դրական կամ չեզոք արձագանքել»,-ասաց նա։

Հարցին, թե այսպիսի գնաճի ֆոնին կառավարությունը հազարավոր դոլարներ է տրամադրում քաղաքը զարդարելուն ՀՅԴ-ական գործիչը նշեց․

«Մեր երկրում հետևողականորեն ավելանում է աղքատությունը, և այս իշխանությունների օրոք, իրենց խոստացածի ճիշտ հակառակ պատկերն ունենք։ Բարձր տեմպով ավելանում է թերսնվող մարդկանց քանակը, դրանց մեջ հիմնականում ավելանում է թերսնվող երեխաների թիվը։ Այսպիսի իրավիճակում մարդկանց հացով, ջրով և անվտանգությամբ չեն կարողանում ապահովվել և դա փորձում են, ինչպես ժողովուրդն է ասում, պարով և տոնական պերճանքներով փաթեթավորել։ Իհարկե սա չի կարող դրական ընդունվել, էլ ուր մնաց, որ սա համարենք սոցիալական կամ տնտեսական։ Այս իշխանությունները քանդել են հանրային կյանքի բոլոր ոլորտների հենասյուները։ Մեր թեման հիմա պետք է լիներ ոչ թե տոնածառը կամ լուսավորությունը, կամ նույնիսկ հացի խնդիրը, այլ այսօր առաջնահերթ օրակարգ է դարձել մեր ապրելու խնդիրը։ Մեր երկրում ապրելու, գոյատևելու, մեր անվտանգության խնդիրները եկել ու դարձել են առաջնային օրակարգ։ Ամեն օր, հետևելով լրահոսին, տեսնում ենք, որ թշնամին շարունակում է կրակել, շարունակում է մեր սահմանների վրա հարձակողական և նվաճողական ողջ ձգտումները, թշնամին գտնվում է մեր հայրենիքի ինքնիշխան տարածքում և ախորժակը ամեն օր բացում է, և դրա մասին հայտարարում ի լուր աշխարհին։ Աշխարհաքաղաքական ռիսկերն էլ դրան զուգահեռ խորանում են տարածաշրջանում, թե՛ Ռուս- ուկրաինական պատերազմում, թե՛ լարվածության մնացած օջախներում, մեծ ռիսկերի և անորոշությունների պարագայում այսօրվա իշխանությունները իրենց մեծ անելիքը, և թելը, որից կախված են, փորձում են շոուներ կազմակերպելով, մարդկանց մոլորեցնել, քանի որ մեր երկրի թիվ մեկ արհավիրքը մեր երկրի ներսում է, և դա հենց այսօրվա իշխանություններն են»,-ասաց նա։