Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններում Ալիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը 21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-ի Վենսը Բաքվում է Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ Չեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթ Նեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին 27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը ՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալով Ջեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցը Քննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունը Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին

ԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններումԱլիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-իՎենսը Բաքվում էԿգումարվի ԱԺ արտահերթ նիստՉեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթՆեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալովՋեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցըՔննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունըՎարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև ԼեբարեդյանինՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցմամբ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են ՍյունիքՄիրզոյանը և Հելբերգը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված հնարավոր նոր նախաձեռնություններըԳործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքըԿառլ III-ը պատրաստ է աջակցել իրավապահներինԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ)Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի․ Վարդգես ՎարդանյանՀրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեդալներովԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի տեղափոխման հարցըՍտացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգՀակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան ՀակոբյանՎերականգնել ենք Մոսկվայի հետ կապի ուղիները. ՄակրոնԱվիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինիԻրար նկատմամբ հարձակում անելուց բացի, ունեցել ենք նաև կարևոր գործնական քննարկումներՀարավային Կովկասը մեծ նշանակություն ունի Իրանի համար. ԲաղայիԹրամփը ապրիլին կմեկնի Պեկին. PoliticoԵՄ-ը քննարկում է Ուկրաինայի մասնակի անդամակցության հնարավորությունը. PoliticoFirebird-ը և ԱՄՆ-ն հայտարարում են ՀՀ-ի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասինՀանրապետությունում այսօր և վաղը սպասվում են տեղումներՇատ դրական եմ գնահատում աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյանը՝ գերիների հարցի հետ կապված արդյունքների մասին«Արտահանո՞ւմ», թե՞ «ներդրում». թարգմանչական շփոթ՝ Վենսի հայտարարության շուրջ. Civilnet«Վաղը կտեսնվենք...». «Արարատի» և «Սպարտակի» աստղը հիշում է Նիկիտա ՍիմոնյանինՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել ենԹրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունըՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալի հետ. ՀայրապետյանԴիվանագիտական ​​ավանդույթներն ամուր կապում են ՀՀ–ի և ՌԴ–ի ժողովուրդներին. ԿոպիրկինԱսում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներինՀայաստանում քանի՞ ընկերություն է բացվել կամ փակվել 2025 թվականինԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդումԿրասնոդարի երկրամասում երկրաշարժ է գրանցվել Միքայել սրբազանին կրկին վիրահատել են. Չարչյանը մանրամասներ է հայտնելԹրիփից դուրս ՌԴ-ն կարող է ներգրավվել ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման և շահագործման մեջ․ ՍիմոնյանԼավրովը կոչ է արել չափազանց չոգևորվել Եվրոպայի և Զելենսկիի վրա Թրամփի ճնշումներիցԿկատարելագործվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտը. նախագիծՈ՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդինՎինձորի քաղաքապետը Թրամփի՝ կամրջի մասին պնդումները խելագարություն է անվանելԿհստակեցվեն առողջական վիճակով պայմանավորված՝ վարորդական իրավունքի դադարեցման իրավական հիմքերը. նախագիծԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվեցԱՄՆ ՌՕՈւ առնվազն 20 տրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Երևան և Բաքու
Մամուլ

Մենք ունենք ԱԳՆ, բայց ո՛չ դիվանագիտություն, դրա մասին խոսելը ծիծաղելի է․ Սուրեն Զոլյան

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կայանալիք Ադրբեջանի նախագահի եւ ՀՀ վարչապետի հանդիպումն Ալիեւի կողմից չեղարկելու փաստը քաղաքական շրջանակներում կանխատեսումների հիմք է տվել, որ բանակցությունները դարձյալ մտնում են փակուղի, եւ Հայաստանի գլխին է կախվում նոր պատերազմի սպառնալիքը։ Ալիեւը, անցած շաբաթ ելույթ ունենալով Բաքվում ընթացող միջազգային համաժողովում, հայտարարել էր․ «Բրյուսելի հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց Հիքմեթ Հաջիեւը երեկ ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել Շառլ Միշելի գրասենյակից ու տեղեկացրել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ։ Դա նշանակում է, որ հանդիպումը տեղի չի ունենա»:

Պաշտոնական Երեւանը շտապեց հերքել Ալիեւի պնդումները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպումը եւ խաղաղության գործընթացը՝ առաջ քաշելով Ֆրանսիայի նախագահի մասնակցության նախապայմանը։ Դա ներկայացվեց այն ձեւակերպմամբ, թե Հայաստանը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության եւ ձեւաչափի համաձայն, այն է՝ քառակողմ ձեւաչափով՝ Միշել-Մակրոն-Ալիեւ-Փաշինյան։
Ավելի վաղ Ալիեւը հայտարարել էր, թե Սենատի որոշումից հետո Ֆրանսիան կորցրել է անկողմնակալ միջնորդի կարգավիճակը, եւ հենց այս պատճառաբանությամբ է, որ մերժել է բրյուսելյան հանդիպումը՝ Մակրոնի մասնակցությամբ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւով կոչ է արվում կառավարությանը՝ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։

Փաստաթուղթը նաեւ կոչ է անում Բաքվին՝ դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից ու երաշխավորել, որ Լաչինի միջանցքի կարգավիճակը մնա անփոփոխ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ «Կոչ ենք անում կառավարությանը՝ եվրոպացի դաշնակիցների հետ համատեղ դիտարկել ադրբեջանական նոր հարձակումներին ամենաուժգին, համարժեք արձագանքը տալու միջոցները, այդ թվում՝ ադրբեջանցի առաջնորդների ունեցվածքի բռնագանձումն ու ադրբեջանական գազի եւ նավթի ներմուծման վրա արգելանք դնելու հնարավորությունը»,- ասված է փաստաթղթում։ Իհարկե, այդ բանաձեւն անցած շաբաթներին առարկայական կիրառում չի ստացել եւ ավելի շատ սիմվոլիկ նշանակություն ունի, սակայն հայկական դիվանագիտությունն ու իշխանության ներկայացուցիչները դա ընդունեցին ցնծությամբ, եւ այն ներկայացվեց իբրեւ դիվանագիտական մեծ ջանքերի արդյունք, հաղթանակ։

Քաղաքագետների մի խումբ Բրյուսելում սպասվող հանդիպման չեղարկումից հետո քննադատություններ հնչեցրեց այս առիթով, մասնավորապես Սուրեն Սուրենյանցը նկատել է, որ դիվանագիտությունն «էմոցիաներ» չի սիրում, եւ մեր նպատակը ոչ թե պիտի «բարոյական հաղթանակները» լինեն, այլ «հասնել նրան, որ խաղաղության գործընթացն ունենա ազդեցիկ երաշխավորներ, ու դրա միջոցով հասնենք Հայաստանի տարածքային ամբողջականության ու անվտանգության, Արցախի անվտանգության համար կայուն միջազգային երաշխիքների ստեղծմանը»։ Հակառակ պարագայում՝ բանակցությունները բոլոր հարթակներում կտապալվեն՝ ճանապարհ բացելով նոր էսկալացիայի առջեւ։

Իսկ քաղաքագետ Սուրեն Զոլյանի կարծիքով՝ ՀՀ-ում «իշխանություն» եւ «դիվանագիտություն» բառերն իրարից բավականին հեռու են, զրո դիվանագիտություն է բանեցվում՝ անունը կա, ամանում չկա։ «Արտաքին գործերի նախարարություն՝ այո, մենք ունենք նման կառույց, բայց ո՛չ դիվանագիտություն, դրա մասին խոսելը ծիծաղելի է»,-ասում է Զոլյանը։ Պատասխանելով այն հարցին, թե հայկական կողմի համար ինչու է այդքան կարեւոր Ֆրանսիայի ներկայությունը բանակցային ձեւաչափում, քաղաքագետն ասաց՝ Մակրոնի մասնակցությունը կարող էր խանգարել Ալիեւի ամբողջատիրական նկրտումներին, «որովհետեւ, բոլոր դեպքերում, Մակրոնը կարող է հանդես գալ «հավասարակշռված» որոշման կողմնակից, քանի որ Ֆրանսիայում կա հանրային կարծիք»։

«Իհարկե, դատելով Մակրոնի քայլերից՝ նա առանձնապես չի հետեւում այդ կարծիքին, սակայն Սենատի թեկուզ ոչ իրավական որոշումն ինքնին հանրային կարծիքի արտացոլում է, եւ Մակրոնն ինչ-որ ձեւով դրան պետք է հետեւեր։ Ուստի հենց Ալիեւի պահվածքը հասկանալի է՝ ինքն ուզում է հասնել առավելագույնի, իսկ Մակրոնի ներկայությունը դա հնարավոր է խանգարեր, այս պատճառով Ալիեւը, որը թելադրողն է այս հարաբերություններում, հանդես եկավ նման դիրքորոշմամբ»,- ասում է Զոլյանը։

Տեսակետ կա նաեւ, որ Մոսկվային հաջողվել է բանակցային գործընթացը վերադարձնել իր վերահսկողության ներքո, ինչի վկայությունն են Ալիեւի ու Փաշինյանի վերջին օրերի հայտարարությունները: Եվ եթե բանակցությունների արեւմտյան հարթակի աշխատանքները տապալվում են, մնում է եռակողմ՝ Փաշինյան-Պուտին-Ալիեւ ձեւաչափը։ Քաղաքագետ Զոլյանը չի բացառում որեւէ վարկած, բայցեւ որոշակի նկատառումներ ունի․ «Ալիեւն այսօր այնպիսի դիրքերում է, որ Ռուսաստանը չի կարող վերջինիս իր կամքը թելադրել, եթե Ալիեւը որեւէ քայլ է անում, ապա դա իր որոշումն է, կամ՝ Էրդողանի հետ համաձայնեցված, ՌԴ-ի կարծիքը կարող է հաշվի առնել, կարող է հաշվի չառնել։ Եթե անգամ համաձայնեցված է Ռուսաստանի հետ, դա նշանակում է, որ Ալիեւն ունի դիվանագիտություն եւ կարողանում է իր շահերը համաձայնեցնել խոշոր խաղացողների շահերի հետ՝ հաշվի առնելով Մակրոն-Պուտին լարված հարաբերությունները»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։