Բանանը 5 օրում 135 դրամով թանկացել է
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման մասին armtimes.com-ը գրել էր դռեւս մոտ մեկ շաբաթ առաջ: Այսօր մենք արձանագրեցինք, որ առաջին անհրաժեշտության ապրանքներից բացի թանկացել է նաեւ բանանը, որի ներկրումը Հայաստան համարվում է մենաշնորհային:
ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում հոկտեմբերի 4-ին մեկ կիլոգրամ բանանը վաճառվում է 550 դրամով, իսկ այսօր արդեն այն վաճառքի էր հանվել 685 դրամով: Այսինքն՝ 5 օրում բանանը թանկացել է 135 դրամով:
Հայաստանում բանանի ներկրման եւ մեծածախ վաճառքի մենաշնորհը պատկանում է ԴԱՀԿ նախկին պետ, «Քեթրին» ընկերության հիմնադիր, Աժ պատգամավոր Միհրան Պողոսյանին:
Վերջին 10 օրվա ընթացքում թանկացել է խոզի, գառի, տավարի միսը, կարագը եւ բենզինը»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են