Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին Մենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարի Քառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն են Սուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկը Լեոյի դեմ պաշտպանվելու որևէ հստակ բանաձև գոյություն չուն Սպերցյանը վնասվածք է ստացել «Էլ Կլասիկոյի» վետերանների պայքարում հաղթանակը տոնել են «Արքայական ակումբի» ներկայացուցիչները Հենրի VIII-ի և Կատրին Արագոնացու կախազարդն արդեն Բրիտանական թանգարանում է Հրաձգnւթյnւն՝ Անապայի տեխնիկումում, կա զnհ և վիրավnրներ Ռոբերտո Դե Ձերբին լքում է «Մարսելը» Ապօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ) Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցության ծրագիրը պատերազմի հայտարարում է Հունգարիային. Օրբան

Տոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչինՄենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարիՔառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն ենՍուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկըԼեոյի դեմ պաշտպանվելու որևէ հստակ բանաձև գոյություն չունՍպերցյանը վնասվածք է ստացել«Էլ Կլասիկոյի» վետերանների պայքարում հաղթանակը տոնել են «Արքայական ակումբի» ներկայացուցիչներըՀենրի VIII-ի և Կատրին Արագոնացու կախազարդն արդեն Բրիտանական թանգարանում էՀրաձգnւթյnւն՝ Անապայի տեխնիկումում, կա զnհ և վիրավnրներՌոբերտո Դե Ձերբին լքում է «Մարսելը»Ապօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցության ծրագիրը պատերազմի հայտարարում է Հունգարիային. ՕրբանՔարաթափում Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ)Խորհրդակցություններ են ընթանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների որոշման շուրջ․ ԼարիջանիՔրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամՌուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՍտամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օրՀայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումըՀայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասինԱՍՀ նախարարությունը իրազեկով հոլովակ է տարածել կենսաթոշակների և նպաստների անկանխիկ ստացման մասին (տեսանյութ)Լոռու դպրոցներից մեկից ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտ. նրան ծեծի են ենթարկելՏեղումներ, բուք և մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանաՎաղարշապատի ավագանու «Հաղթանակ» դաշինքի աջակիցները խոչընդոտել են ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. (ՔԿ ձայնագրությունը)Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ վարձատրվում. ՊապիկյանՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանումԿապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ. ԱվանեսյանՀյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթացքում էՇատ ցավալի է․ Պեսկովը՝ Telegram-ի սահմանափակումների մասինԹրամփը մայրաքաղաքում ցանկանում է կառուցել ախարհի ամենամեծ կամարըFun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերըԱպօրինի անհասկանալի տաղավարը օրինականացրել են. կասկածելի որոշում2 մագիստրատուրա և պետական աշխատանք՝ նույն տարիներին. Ավանեսյանի կենսագրությունըԼյուիս Համիլթոնը կարող է կոտրել Քիմ Քարդաշյանի սիրտը  Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսըՄիջազգային մամուլը լայնորեն արձագանքել է Վենսի X-ի էջում Հայոց ցեղասպանության մասին հրապարակման հեռացմանըՄանրամասներ՝ Վաղարշապատի ձերբակալություններիցԼավրով․ Մակրոնին չի հաջողվի խուսափել Մինսկյան համաձայնագրերի վերաբերյալ պատասխանատվությունիցԵղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են27 տարին լրացած քաղաքացիները կկարողանան վճարել ու չդատվել չծառայելու համար Իրանը հիմարություն կաներ, եթե գործարք չկնքեր ԱՄՆ-ի հետ․ ԹրամփԿայացել է լեգենդների «Էլ Կլասիկո»-նԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նախատեսում է սկսել պայքարել թմրանյութերի մաքսանենգության դեմ ցամաքումՀայկ Սարգսյանը՝ իր խոսափողն անջատելու, ՔՊ-ից դուրս գալու եւ թիմակիցների մեղադրանքների մասինԱվելի շատ երկրներ պետք է զենք գնեն Ուկրաինայի զինված ուժերի համար. ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դեսպանԱԺ-ն ընդունեց զորակոչից խուսափածներին վերաբերող նախագիծըՈւկրաինան սկսել է պատրաստվել նախագահական ընտրությունների. ԱՄՆ-ն ճնշումներ է գործադրումՎաղարշապատում այսօր առավոտից խուզարկություններ են իրականացվումՌուսաստանը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով․ Սերգեյ ԿոպիրկինԱզգային ժողովը շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հայաստան

Առջևում Սոչիում Պուտինի «մենամարտն» է Ալիևի և Փաշինյանի հետ. Ստանիսլավ Տարասով

Ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը Regnum գործակալությունում հրապարակել է «Սոչիում Պուտինը «կմենամարտի» Ալիևի և Փաշինյանի հետ» վերտառությամբ հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև.

«Ներկայում ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի նախաձեռնությամբ առցանց կայացել է կազմակերպության խորհրդի արտահերթ նիստը։ Այն ամբողջությամբ նվիրված էր հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդիրներին, ավելի ճիշտ՝ երկու հակամարտող երկրների սահմանին առաջացած բարդություններից (նկատի ունի ադրբեջանական ուժերի ռազմական սադրանքը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ-Խմբ.) հետո 2022 թվականի սեպտեմբերի 15-ին Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքների քննարկմանը։ Մոսկվային հաջողվեց արգելափակել այս միջադեպի հետագա զարգացումը, որը շատ առումներով դեռ առեղծվածային է թվում։

Եվ ահա թե ինչու։ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման գծում, ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, նախկինում եղել են խոշոր բախումներ՝ ընդհուպ մինչև հրետանային գնդակոծություն։ Բայց այս անգամ ամեն ինչ ավելի լայն մասշտաբներ ստացավ, և ռազմական գործողությունների թատերաբեմը Լեռնային Ղարաբաղի տարածքը չէր։ Բախումները տեղի են ունեցել Բաքվի և Երևանի ակտիվ դիվանագիտական ջանքերի ֆոնին, որոնք ձեռնարկում են բանակցային միանգամից երկու հարթակներում՝ Մոսկվայում և Բրյուսելում։

Ավելին, ավելի վաղ երկու երկրների ղեկավարները դրական առումով ուրվագծել էին ԵՄ միջնորդական ջանքերով կարգավորման հեռանկարները. ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների՝ նախատեսվում է խաղաղության պայմանագիր ստորագրել։ Բայց փաստորեն, պարզվում է, որ այս դիվանագիտական գործընթացում ինչ-որ բան դուր չի եկել կողմերից մեկին, գուցե երկու կողմերին, և նրանք սկսել են իրավիճակը տեղափոխել ռազմական առճակատման գոտի։

Գրեթե անմիջապես Հայաստանի ղեկավարությունը դիմեց ՀԱՊԿ-ին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածը կիրառելու պահանջով, ըստ որի՝ ագրեսիայի ակտը մասնակից երկրներից մեկի դեմ պետք է համարվի որպես ագրեսիա ամբողջ դաշինքի դեմ։ Բայց դաշնակիցները որոշեցին ձեռնպահ մնալ տեղի ունեցողի քաղաքական գնահատականից և որոշեցին նախ դիտորդներ ուղարկել հակամարտության գոտի։ Ֆորմալ կերպով ասվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանը սահմանազատված ր սահմանագծված չէ, թեև Երևանը կարծում է, որ պետությունների միջև սահմանն անցնում է այն կոորդինատներով, որոնք ամրագրված էին երկու երկրների միջև 1991թ. համաձայնագրում:

Բայց այդ դեպքում առաջանում է հակահարց՝ ինչո՞ւ երկու երկրների ջանքերով, Ռուսաստանի միջնորդությամբ, փոխվարչապետների մակարդակով ընդհանրապես ստեղծվեց սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով, եթե ամեն ինչ արդեն պարզ է։ Մինչդեռ Հայաստանում հայտնվեց միանգամից երկու արևմտյան առաքելություն՝ այսպես կոչված քաղաքացիականը ԵՄ-ից, ապա ԵԱՀԿ-ից՝ երկու երկրների սահմանին տիրող իրավիճակին հետևելու համար։

Ինչի՞ համար: Ի վերջո, նաև ՀԱՊԿ-ից դիտորդների տեսականորեն սպասվող հայտնվելը Հայաստանում իրավիճակը վերածում է Ռուսաստան-Արևմուտք գծով տարածաշրջանում առճակատման գոտու։ Եվ ոչ միայն սա: ՀԱՊԿ-ի հայտնվելը Հայաստանում առանց Բաքվի համաձայնության Ռուսաստանին դնում է Երևանի կողմում և հանգեցնում հակամարտությունում Մոսկվայի չեզոքության կորստի։ Պատահական չէ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում, որոշեց հիշեցնել, թե ինչպես է Ռուսաստանը ժամանակին Հայաստանին առաջարկել լուծել Ղարաբաղի հարցը Ադրբեջանին փոխանցելով հինգ շրջաններ, որտեղից «մարդիկ հեռացել են», բայց Երևանը, ըստ նրա, «գնացել է իր ճանապարհով, ինչը հանգեցրել է այն իրավիճակին, որն այսօր ստեղծվել է»։ Նա այսօր էլ շարունակում է գնալ այս ճանապարհով՝ նորից մտցնելով ինտրիգը։

Փաշինյանը հայտարարեց, որ «Երևանը համաձայն է աշխատել Ռուսաստանի առաջարկած սկզբունքներով կարգավորման վրա». բայց որո՞նք են այդ սկզբունքները: Մոսկվան ձգտում է լուծել Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, սակայն մտադիր չէ որևէ բան պարտադրել հակամարտող կողմերին, որոնք իրենք պետք է որոշեն իրենց հիմնական դիրքորոշումները։

Մյուս կողմից, Փաշինյանը փորձում է Ռուսաստանի թիկունքում թաքնվել Հայաստանում, հնարավոր է, դժվար և ոչ ցանկալի որոշումներ կայացնելիս։ Ի դեպ, հայկական մամուլում տեղեկություններ են հայտնվել Արցախյան հիմնախնդրի լուծման երկու տարբերակի առկայության մասին՝ ամերիկյան, որը ենթադրում է Ստեփանակերտի պահպանում Ադրբեջանի կազմում, և ռուսական, որն առաջարկում է այս խնդրի լուծումը հետաձգել «մինչև ավելի լավ ժամանակներ»:

Բայց, ինչպես հայտարարել է ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև «վաշինգտոնյան» հաշտության պայմանագրի նախագիծ չկա։ Ռուսական ծրագիր էլ չկա, կան միայն ՌԴ-ի առաջարկները, որոնց բովանդակությունը դեռ չի հրապարակվում։

Բայց, ըստ Երևանի պաշտոնական հաղորդագրության, «կա խաղաղության պայմանագրի ադրբեջանական նախագիծ, որը հանձնվել է հայկական կողմին, որի հիման վրա Հայաստանն աշխատել է այս ընթացքում», և իբր «այդ փաստաթղթի վրա աշխատանքն արդեն ավարտված է»։ Հիմքեր կան ենթադրելու, որ կոնկրետ այս փաստաթուղթը կքննարկվի հոկտեմբերի 31-ին Սոչիում Պուտինի, Ալիևի և Փաշինյանի առաջիկա հանդիպման ժամանակ։ Մի խոսքով, ամեն ինչ դինամիկայի մեջ է։

Հանդիպմանը ՀԱՊԿ ղեկավարները ձեռնպահ մնացին իրավիճակի քաղաքական գնահատականից և չընդունեցին Փաշինյանի՝ երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու «ճանապարհային քարտեզ» մշակելու առաջարկը։ Նրանք հաստատեցին, որ հավատարիմ են մնում խաղաղության ամրապնդմանը, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, հավաքականորեն պաշտպանելով ՀԱՊԿ անդամ երկրների անկախությունն ու տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, համոզմունք հայտնեցին, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա հակասությունները և վիճելի հարցերը պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով, դիվանագիտական միջոցներով, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ընդունված եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածություններին համապատասխան։

Նշվեց նաև, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդն արտահերթ նիստի արդյունքներով կվերադառնա նոյեմբերի վերջին իրավիճակի քննարկմանը։

Բայց առջևում Սոչիում Պուտինի «մենամարտն» է Ալիևի և Փաշինյանի հետ»։

Աղբյուրը՝ tert.am