Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին Մենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարի Քառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն են Սուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկը Լեոյի դեմ պաշտպանվելու որևէ հստակ բանաձև գոյություն չուն Սպերցյանը վնասվածք է ստացել «Էլ Կլասիկոյի» վետերանների պայքարում հաղթանակը տոնել են «Արքայական ակումբի» ներկայացուցիչները Հենրի VIII-ի և Կատրին Արագոնացու կախազարդն արդեն Բրիտանական թանգարանում է Հրաձգnւթյnւն՝ Անապայի տեխնիկումում, կա զnհ և վիրավnրներ Ապօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ) Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցության ծրագիրը պատերազմի հայտարարում է Հունգարիային. Օրբան Քարաթափում Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ)

Տոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչինՄենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարիՔառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն ենՍուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկըԼեոյի դեմ պաշտպանվելու որևէ հստակ բանաձև գոյություն չունՍպերցյանը վնասվածք է ստացել«Էլ Կլասիկոյի» վետերանների պայքարում հաղթանակը տոնել են «Արքայական ակումբի» ներկայացուցիչներըՀենրի VIII-ի և Կատրին Արագոնացու կախազարդն արդեն Բրիտանական թանգարանում էՀրաձգnւթյnւն՝ Անապայի տեխնիկումում, կա զnհ և վիրավnրներԱպօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցության ծրագիրը պատերազմի հայտարարում է Հունգարիային. ՕրբանՔարաթափում Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ)Խորհրդակցություններ են ընթանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների որոշման շուրջ․ ԼարիջանիՔրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամՌուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՍտամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օրՀայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումըՀայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասինԱՍՀ նախարարությունը իրազեկով հոլովակ է տարածել կենսաթոշակների և նպաստների անկանխիկ ստացման մասին (տեսանյութ)Լոռու դպրոցներից մեկից ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտ. նրան ծեծի են ենթարկելՏեղումներ, բուք և մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանաՎաղարշապատի ավագանու «Հաղթանակ» դաշինքի աջակիցները խոչընդոտել են ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. (ՔԿ ձայնագրությունը)Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ վարձատրվում. ՊապիկյանՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանումԿապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ. ԱվանեսյանՀյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթացքում էՇատ ցավալի է․ Պեսկովը՝ Telegram-ի սահմանափակումների մասինԹրամփը մայրաքաղաքում ցանկանում է կառուցել ախարհի ամենամեծ կամարըFun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերըԱպօրինի անհասկանալի տաղավարը օրինականացրել են. կասկածելի որոշում2 մագիստրատուրա և պետական աշխատանք՝ նույն տարիներին. Ավանեսյանի կենսագրությունըԼյուիս Համիլթոնը կարող է կոտրել Քիմ Քարդաշյանի սիրտը  Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսըՄիջազգային մամուլը լայնորեն արձագանքել է Վենսի X-ի էջում Հայոց ցեղասպանության մասին հրապարակման հեռացմանըՄանրամասներ՝ Վաղարշապատի ձերբակալություններիցԼավրով․ Մակրոնին չի հաջողվի խուսափել Մինսկյան համաձայնագրերի վերաբերյալ պատասխանատվությունիցԵղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են27 տարին լրացած քաղաքացիները կկարողանան վճարել ու չդատվել չծառայելու համար Իրանը հիմարություն կաներ, եթե գործարք չկնքեր ԱՄՆ-ի հետ․ ԹրամփԿայացել է լեգենդների «Էլ Կլասիկո»-նԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նախատեսում է սկսել պայքարել թմրանյութերի մաքսանենգության դեմ ցամաքումՀայկ Սարգսյանը՝ իր խոսափողն անջատելու, ՔՊ-ից դուրս գալու եւ թիմակիցների մեղադրանքների մասինԱվելի շատ երկրներ պետք է զենք գնեն Ուկրաինայի զինված ուժերի համար. ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դեսպանԱԺ-ն ընդունեց զորակոչից խուսափածներին վերաբերող նախագիծըՈւկրաինան սկսել է պատրաստվել նախագահական ընտրությունների. ԱՄՆ-ն ճնշումներ է գործադրումՎաղարշապատում այսօր առավոտից խուզարկություններ են իրականացվումՌուսաստանը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով․ Սերգեյ ԿոպիրկինԱզգային ժողովը շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը (տեսանյութ)Չբացակայելու արգելքի տակ գտնվող հոգևորականները Եպիսկոպոսաց ժողովին կմասնակցեն հեռավար
Մամուլ

Կարեն Անդրեասյանին լրացուցիչ մեքենա եւ թիկնապահներ են ուղեկցում

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲԴԽ նախագահ ընտրված, ավելի ճիշտ` Նիկոլ Փաշինյանի կողմից ԲԴԽ նախագահ նշանակված Կարեն Անդրեասյանն ուղեկցող մեքենայով ու թիկնապահներով է շրջում։ Նրա ծառայողական Toyota Land Cruiser ամենագնացին, որը դեռ Գագիկ Հարությունյանի օրոք էր գնվել, ուղեկցում է 954 AN 61 պետհամարանիշի Nissan X-Trail քրոսովերը՝ թիկնապահներով լի։

Անդրեասյանից առաջ, հիշեցնենք, ԲԴԽ նախագահներին թիկնապահ եւ ուղեկցող մեքենա չէին սպասարկում՝ նրանք հրաժարվել էին այդ ավելորդ ձեւականություններից։ Հրաժարվելու հիմքը դրել էր Ռուբեն Վարդազարյանը, ով հաճախ ոտքով էր շրջում։ Մեզ ասացին, որ նույնիսկ իշխանական վայելքները սիրող Գագիկ Ջհանգիրյանն ընդամենը մեկ օգնական-թիկնապահ ուներ։ Բայց, ահա, Կարեն Անդրեասյանը, եկած-չեկած՝ իրեն շրջապատել է թիկնապահներով եւ ուղեկցող մեքենայով։

Այդ մասին մամուլում արդեն իսկ հրապարակում եղել է, որ Անդրեասյանն անվտանգության հատուկ միջոցառումներ է ձեռնարկել՝ անվտանգության մեծաթիվ աշխատակիցներ, իր աշխատասենյակի դիմաց մետաղորսիչ սարք եւ այլն։

ԲԴԽ-ից մեզ ասացին, որ նախագահի անվտանգությունը կարգավորվում է օրենքով նախատեսված կարգով, ինչի մասին արդեն իրենք հայտարարություն տարածել են եւ դրան ավելացնելու որեւէ բան չունեն։ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը հենց նշանակման առաջին օրն է հրաժարվել թիկնապահներից եւ ուղեկցող մեքենայից։ «Վարչապետի որոշմամբ՝ ԲԴԽ նախագահին տրամադրված էր ուղեկցող մեքենա, անվտանգության աշխատակից եւ այլն։ Ես առաջին օրը եկա ու դրանից հրաժարվեցի։ Մեքենան հանձնեցի դեպարտամենտին, անվտանգության աշխատակիցներին էլ ասացի՝ թող գնան իրենց ԱԱԾ-ում աշխատեն»,- ասաց Վարդազարյանը՝ նշելով, որ խոսքը երեք թիկնապահի մասին է, որոնցից հրաժարվել է։

Նաեւ հավելեց, որ իր հրաժարվելուց երեք ամիս անց վարչապետի այդ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել, հիմա երեւի նոր որոշում չկա, որ Կարեն Անդրեասյանին ուղեկցող մեքենա եւ անվտանգության աշխատակիցներ տրամադրվեն։ Փաստորեն, Կարեն Անդրեասյանը, երբ արդարադատության նախարար էր, չէր մտահոգվում իր անվտանգության համար, վախեր չուներ, որ իրեն կվնասեն։ Հիմա, դառնալով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, սկսել է մտահոգվել իր անվտանգությամբ, վախենալ, որ կհարձակվեն իր վրա, մի բան կանեն։ Դրա համար դիմել է Նիկոլ Փաշինյանին, որ իրեն թիկնապահներ հատկացնի։ Կամ առանց դիմելու՝ օրենքը շրջանցելով է դրան հասել։

Հավանաբար, մի բան արել է, որ վախենալու տեղ ունի, հակառակ պարագայում ինչպե՞ս է ստացվում, որ Ռուբեն Վարդազարյանն առաջին օրն իսկ հրաժարվել է թիկնապահներից ու ոտքով անկաշկանդ շրջում էր քաղաքում, իսկ Անդրեասյանն իրեն շրջապատել է անվտանգության աշխատակիցներով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում