Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳ նախարարը ներկա է եղել Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների ամանորյա հեքիաթային ներկայացմանը Մոսկվայի օդանավակայաններում հարյուրից ավելի չվերթ է հետաձգվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հովանավորությամբ անցկացվել է ամանորյա միջոցառում (տեսանյութ) Գարեգին Նժդեհի պшյքարի ընկերը՝ Հայրապետ Մարությանը, մայրիկիս պապիկն է․ Հեյդարովի խոսքով՝ նա «հայ ազգшյնական» էր․ Նարեկ Կարապետյան Զանգվածային ձերբակալություններ՝ Թուրքիայում Մինչև տարեվերջ երևանյան շուրջ 40 թուջե կանգառասրահներ կհամալրվեն էլեկտրոնային չվացուցակներով (տեսանյութ) Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված հայ անձանց Արամ Ա Վեհափառը իր անունը կրող հայագիտական հիմնարկում երիտասարդների հետ քննարկել է ներկա իրավիճակը Ժամանակ չունեմ, հետևաբար՝ պետք է գործեմ անշտապ․ Նիկոլ Փաշինյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 9 մարզերում Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի բազմաթիվ բնակավայրերում ձյուն է տեղում Ադրբեջանի իշխանությունները Կարեն Ավանեսյանին դատապարտել են 16 տարվա ազատազրկման

ՆԳ նախարարը ներկա է եղել Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների ամանորյա հեքիաթային ներկայացմանըՄոսկվայի օդանավակայաններում հարյուրից ավելի չվերթ է հետաձգվելԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հովանավորությամբ անցկացվել է ամանորյա միջոցառում (տեսանյութ)Գարեգին Նժդեհի պшյքարի ընկերը՝ Հայրապետ Մարությանը, մայրիկիս պապիկն է․ Հեյդարովի խոսքով՝ նա «հայ ազգшյնական» էր․ Նարեկ ԿարապետյանԶանգվածային ձերբակալություններ՝ ԹուրքիայումԻմ հանձնարարությամբ ԱՄՆ-ն հզոր և ջախջшխիչ հարվшծ է հասցրել Նիգերիայի հյուսիս-արևմուտքում գտնվող ահաբեկչակшն խմբավորմանը. Թրամփ«Երևանը նպատակ ունի կայանալու՝ որպես մարզական կյանքի առաջատար կենտրոն». Տիգրան ԱվինյանՄինչև տարեվերջ երևանյան շուրջ 40 թուջե կանգառասրահներ կհամալրվեն էլեկտրոնային չվացուցակներով (տեսանյութ)Ճապոնիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԿարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված հայ անձանցԱրամ Ա Վեհափառը իր անունը կրող հայագիտական հիմնարկում երիտասարդների հետ քննարկել է ներկա իրավիճակըԺամանակ չունեմ, հետևաբար՝ պետք է գործեմ անշտապ․ Նիկոլ ՓաշինյանԹրամփն, Էփշտեյնի գործի հետ կապված, դեմոկրատներին uպառնացել է վերջին Սուրբ ԾնունդովՓորձում են Արմեն Սարգսյանի մտերիմի ձեռքից «Սևան» հյուրանոցի տարածքը խլելՁևավորվում է Իրանի վրա ճնշման նոր գիծ՝ Կասպից ծովի և Հարավային Կովկասի միջոցով513 շիշ կեղծ խմիչք է առգրավվել․ ոստիկանությունը զգուշացնում է«Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՞Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 9 մարզերումՇիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի բազմաթիվ բնակավայրերում ձյուն է տեղումՏարին ռազմավարական էր գործընկերությունների զարգացման առումով. ԱԳՆ-ն ամփոփել է 2025 թվականըՄենք միասնաբար կփակենք այդ ողբերգության հետ կապված մնացած բոլոր հարցերը․ ԶախարովաՍիրիայի իշխանությունները հայտարարել են Դամասկոսում «Իսլամական պետության» բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալման մասինԱդրբեջանի իշխանությունները Կարեն Ավանեսյանին դատապարտել են 16 տարվա ազատազրկմանԿաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից աշխատակիցՍպառողական շուկայում գնաճը կազմել է 3.1%. պաշտոնական թվերՍևանի, Ճամբարակի, Արթիկի և Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղումՔնի ռեժիմի անգամ մեկժամյա փոփոխությունը մեծացնում է հիպերտոնիայի վտանգը. Journal of Medical Internet ResearchՎրաստանում օդանավակայանում ձերբակալել են հարյուր հազարավոր դոլարների արժողությամբ կոկաին տեղափոխող ռուս կնոջ1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետը. HetqԻսրայելում ձերբակալվել է Իրանի օգտին լրտեսության մեջ կասկածվող անձԱնհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում ՌԴ գործակալներ. ԶախարովաԹուրքիան և Ադրբեջանը միմյանց կօգնեն ռազմական իրավիճակներումԴատարան է ուղարկվել Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական գործըԺամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի. Գևորգ ՊապոյանՈւսումնարանները կվերանվանվեն քոլեջԽոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կան վիրավորներՃապոնական դրամաշնորհի շրջանակում ՀՀ-ին կտրամադրի օդի հիմնական աղտոտիչների ավտոմատ դիտարկման սարքավորումներՊԵԿ-ը ներկայացրել է առողջության համընդհանուր ապահովագրավճարների հաշվարկման և վճարման կարգըՋասթին Բիբերը կիսվել է որդու մասնակցությամբ Սուրբ Ծննդյան հազվագյուտ ընտանեկան լուսանկարներովԳայլի ժանիքներ, արջի ատամներ ու եղջերուի արյուն․ զբոսաշրջիկը տուգանվել է օդանավակայանումՇվեդիայում հարբած Սանտա Կլաուսը խաթարել է գնացքների երթևեկությունըԱրկանզասի բնակիչը շահել Է Powerball վիճակախաղի 1,8 մլրդ դոլարի ջեքփոթըForbes-ը հրապարակել է ամենաթանկ ակումբների վարկանիշըՆերկայացվել են «Ոսկե գնդակ» մրցանակի գլխավոր հավակնորդներըԼամին Յամալի YouTube ալիքի բաժանորդների թիվը 2 օրում գերազանցել է 1 միլիոնըSamsung-ը ներկայացրել է առաջին 6K մոնիտորըՌոնալդուն երկու առանձնատուն է գնել Կարմիր ծովի մասնավոր կղզումԳիտնականները նշել են, որ մարդը կարող է ունենալ ոչ թե հինգ զգայարան, այլ մի քանի տասնյակՀաստատվեց արհեստական բանականության ոլորտում բարձր հաշվարկային ռեսուրսների հասանելիության փորձնական ծրագիրըՊետությանը պատճառված 1.4 մլրդ դրամը վերականգնվել է
Հայաստան

Բնակարանների վարձերի գները վերջին 1 ամսում կրկնակի աճել են. աճը գրանցվել է Արաբկիր եւ Կենտրոն համայնքներում

Հայաստանում բնակարանների վարձերի գները վերջին մեկ ամսվա ընթացքում աճել են մոտավորապես 40-50 տոկոսով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության մենեջեր Անի Սերոբյանը։

«Բնակարանների սակավաթիվ լինելու արդյունքում այս պահի դրությամբ ունենք արդեն իսկ աճած գների վրա նորից աճ՝ կրկնակի, եռակի։ Այս պահի դրությամբ հիմնական աճը գրանցվել է Արաբկիր, Կենտրոն համայնքներում եւ դրան մոտ համայնքներում»,- նշեց Անի Սերոբյանը։

Սերոբյանն ասաց, որ Կենտրոն համայնքում մեկ կամ երկու սենյականոց բնակարանի վարձակալության գները սկսվում են 1200 դոլարից. «Եթե խոսում ենք նորակառույց շենքերի մասին, արդեն խոսքը գնում է ավելի մեծ թվերի մասին՝ ամենաքիչը 1600-1700 դոլար։ Ինչը վերաբերում է ծայրամասերին, ապա այնտեղ մեկ սենյականոց բնակարանի գինը սկսում է 500-600 դոլարից։ Շենգավիթում ունենք բնակարաններ նախկինում 400-500 դոլարով, որոնք հիմա հասել են 1000 դոլարի»։

Գործակալության մենեջերի խոսքով՝ քաղաքացիները հիմնականում այն համայնքներում են նախընտրում բնակարան վարձել, որտեղ հասարակական տրանսպորտի հասանելիություն կա. «Այդ պատճառով ամենաշատ աճը գրանցվել է Արաբկիր ու Շենգավիթ համայնքներում»։

Նա նշեց, որ վարձակալության գներն աճել են նաեւ մարզերում. «Մի ժամանակահատված ծրագրավորողների մեծ հոսք կար, որոնց համար այդքան տարբերություն չկար՝ Կենտրոն կլինի, թե՝ մարզ, նախընտրում էին նաեւ Երեւանին մոտ քաղաքներում վարձակալել, օրինակ՝ Էջմիածին, Աբովյան եւ այլն։ Նույն 40-50 տոկոս աճը գրանցվել է նաեւ մարզերում։ Ոչ թե մարզի, այլ բնակարանի ու շենքի որակի խնդիրն է։ Եթե լավ նորոգված բնակարան է, կարող է եւ Աբովյանում էլ 600 դոլար լինել»։

Անի Սերոբյանի խոսքով՝ վարձակալության գների կտրուկ աճը պայմանավորված է ՌԴ-ից եկած քաղաքացիների հոսքով. «Կան ընտանիքներ, որոնք տեղափոխվում են մշտական բնակության եւ կան մարդիկ, որոնք եկել են ժամանակավոր։ Կան նաեւ մարդիկ, որոնք հիմնովին են տեղափոխվել. այս հանգամանքը նաեւ ազդելու է հետագայում տան վարձի գների նվազման վրա, եթե մարտին հոսքն աճեց ու հույս ունեինք, որ աշնանը հետ կգնան այդ մարդիկ, ապա այս պահին արդեն ունենք դեպքեր, երբ նրանք իրենց բիզնեսներն են տեղափոխում Հայաստան եւ պատրաստվում են մնալ այստեղ»։

Գործակալության մենեջերը նշեց, որ այս պահին 100 հազար դրամով դժվար է Երեւանում բնակարան վարձելը. «100 հազար դրամով բնակարան կարող են գտնել բավականին հեռու համայնքներում»։