Թուրքիան զորքեր է ուղարկում դեպի Իդլիբ
Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր Շտաբը հայտարարություն է տարածել Սիրիայի Իդլիբ քաղաքում զորքեր տեղեկայելու և ռազմական գործողություններ իրականացնելու վերաբերյալ: Թուրքական «Haberler» լրատվամիջոցի համաձայն՝ Թուրքիայի զինուժը Իդլիբում գործողություններ է իրականացնելու Աստանայի բանակցություներում Իրանի և Ռուսաստանի հետ ձեռքբերված համաձայնության շրջանակներում:
Այս օպերացիայի ընթացքում Թուրքիան Ռուսաստանի հետ միասին է գործելու, որի մասին տեղեկացրել է անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքիայի ղեկավարը ավելի վաղ հայտնել էր , որ Իդլիբում «անվտանգությունն ապահովելու համար», ռազմական գործողություններում կներգրավվի նաև Ռուսաստանը: Վերջինս պետք է քաղաքի անվտանգությունը ապահովի դրսից, իսկ թուրքական կողմը՝ ներսից:
Աղբյուրը նշում է, որ Թուրքիայից Սիրիա մուտք գործող զորախումբը կրելու է «Լարվածությունը նվազեցնող և կայունացնող ուժ» անվանումը: Վերջինս պետք է նպաստի, որ քաղաքում տեղի ունեցող բախումները դադարեն: Բացի այդ թուրքական զորախումբը պետք է ապահովի քաղաքի խաղաղ բնակչության անվտանգությունը :
Հավելվում է, որ թուրքական ուժերը հոկտեմբերի 8-ից սկսած հետախուզական տվյալներ էին հավաքագրում՝ Իդլիբ մուտք գործելու համար:
Նշենք, որ Աստանայում ձեռքբերված համաձայնությամբ՝ Իդլիբում «անվտանգության» գոտի է սահմանվել. որպես երաշխավոր երկրներ հանդես են գալիս Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը: Այժմ Իդլիբում ռազմական գործողություններ են տարվում հիմնականում «Ալ-Նուսրայի» ճակատ ահաբեկչական խմբավորման դեմ, որը փորձում է քաղաքը իր վերահսկողության տակ վերցնի:
Թուրքական «Internethaber» լրատվամիջոցն էլ լուսանկարներներ է հրապարակվել որոնցում նկատվում, թե ինչպես են թուրքական զրահապատ մեքենանեները, ինչպես նաև զինանձնակազմ տեղափոխող ավտոմեքենաները տեղակայվում թուրք-սիրիական սահմանային շրջանների թաղամասերում:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են