Ինչո՞ւ չի աշխատում «Դատալեքսը». «Մեյսիս»-ը ԲԴԽ-ին «քթից բռնած» ման է տալիս
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն 2 օր է՝ խափանվել է «Դատալեքս» տեղեկատվական համակարգը, որը ոչ միայն լրագրողների համար էր ինֆորմացիայի բաց աղբյուր, որտեղից կարելի էր տեղեկանալ նիստերի ժամանակացույցի, դատարանների վճիռների մասին, այլեւ փաստաբանների ու իրավաբանների, դատավորների համար էր տեղեկատվության աղբյուր։ Նախկինում էլ էր այս հարթակն աշխատում խափանումներով, սակայն վերջին 2 օրերի ընթացքում կայքը չի բացվում։ Բարձրագույն դատական խորհրդից, որի ենթակայության տակ է դատական տեղեկատվական այս հարթակը, մեզ փոխանցեցին, որ խափանման պատճառը տեխնիկական է․ «Համակարգի խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառ: Համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում այն սպասարկող ընկերության հետ»։
Համակարգը սպասարկում է «Մեյսիս» ընկերությունը, որի տնօրենն Արմեն Մանուկյանն է։ Նրա հետ մենք մի քանի օր շարունակ փորձեցինք կապ հաստատել, սակայն նա ամեն անգամ պատճառաբանում էր, թե իրեն այդ պահին հարմար չէ, հետո կկապվի մեզ հետ, բայց այդպես էլ նրա հետ խոսել չհաջողվեց։ Հուսանք, որ գոնե մեր ուղարկած գրավոր հարցմանը կպատասխանի։
Մեր տեղեկություններով՝ այս ընկերությունը ԲԴԽ-ին «քթից բռնած» ման է տալիս, քանի որ Հայաստանում միակ կազմակերպությունն է, որը կարող է սպասարկել նման ծավալի, այն էլ՝ սպեցիֆիկ՝ դատական գործերին վերաբերող ինֆորմացիա պարունակող հարթակը, եւ ԲԴԽ-ն ու «Մեյսիս» ընկերությունը միմյանց հետ «յոլա չեն գնում», ինչի հետեւանքով հանրությունն է տուժում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները