Զբաղվածության աջակցության մի քանի ծրագրեր այլևս չեն գործում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դայակ պետության հաշվին» ծրագիրը չի գործում. այս տարի մայրիկները չեն կարողացել դիմել ծրագրին, քանի որ այն այս տարվա հունվարի 1-ից դադարեցված է:
«Ժողովուրդ» օրաթերթն այս խնդրի շուրջ տեւական ժամանակ է, ինչ ահազանգեր է ստանում երիտասարդ մայրերից: Նրանց մեծ մասը համոզված է, որ նախարարությունը դադարեցրել է ծրագիրը ֆինանսավորում չունենալու պատճառով: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտարարում են, որ այն վերախմբագրման փուլում է:
«Ժողովուրդ» օրաթերթին նախարարությունից հայտնեցին նաեւ, որ դադարեցվել է ոչ միայն «Դայակ պետության հաշվին», այլ նաեւ զվաղվածության պետական աջակցության մի շարք ծրագրեր: «Ունենք գործող ծրագրեր, որոնք մեկնարկել են, բայց կոնկրետ թիրախային խմբերի զբաղվածության ապահովմանն են ուղղված: Օրինակ՝ հիմա ունենք ծրագիր, որը նախատեսված է 2016 եւ 2020 թվականների պատերազմի մասնակիցների համար: Հիմնական շեշտադրումը պատերազմից հետո այդ ուղղությամբ է եղել»,- փոխանցեց սոցապ նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը:
Նշենք, որ այս ծրագրից օգտվել են մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող այն քաղաքացիները, որոնք մինչեւ երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի։ Այսինքն՝ ձեր երեխային խնամում էր դայակը, իսկ նրա գումարի մի մասը վճարում էր պետությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նախատոնական օրերին Պարեկային ծառայությունը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում խոշոր առևտրի կե...
Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցա...
Անծանոթ անձանց մի՛ տրամադրեք անձնական տվյալներ․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)
Դանիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ
«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
Երևակայության ուժը. Գիտնականները բացահայտել են դրական մտածողության նյարդակենսաբանական հիմքը
Wildberries-ում մեկնարկում է պատվերների ստացման կետերի ռեբրենդինգը