ՀՀ-ում կգտնենք մարդկանց, որոնք շատ ավելի մեծ վնաս են հասցրել ՀՀ-ին, քան ի վիճակի է հասցնել ոչ միայն Զատուլինը, այլ նաև որևէ օտարերկրացի. Զատուլինը` իր մուտքը Հայաստան արգելելու մասին
ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված տեղեկությունն առ այն, որ ռուս պաշտոնյայի մուտքը երկիր արգելվել է:
«Ես ձեր նշած հրապարկումը չեմ կարդացել, բայց այսօր առավոտյան ստացել ենք նամակ, որի բովանդակությանը հենց նոր եմ ծանոթացել: Նամակում ասվում է, որ իմ արտահայտությունները վնաս են հասցնում ՀՀ-ին և որ այս կապակցությամբ իմ մուտքն անցանկալի է: Ինչպես հասկանում եմ՝ այսպես է խորհրդարանի ներկայացուցիչը պատասխանել այն առաջարկներին, որոնք անցյալ շաբաթ ուղարկել ենք պարոն Սիմոնյանին (ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան-Խմբ.), նրա տեղակալին՝ փոխխոսնակին, որը զբաղվում է հայ-ռուսական միջխորհրդարանական կապերով, ինչպես նաև արտգործնախարար Միրզոյանին՝ նրանց հրավիրելով մասնակցելու Լազարյան ակումբի՝ նիստին, որը նպատակ ունեինք անցկացնել հոկտեմբերի 28-29-ին Երևանում կլոր սեղանի շուրջ՝ «Հայ-ռուսական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան» թեմայով: Սակայն տեսնում եմ, որ խորհրդարանի ներկայացուցիչները, հավանաբար նաև Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում քննարկել ռուս-հայկական հարաբերությունների ո՛չ պատմական անցյալը, ո՛չ էլ ներկան: Այս առնչությամբ սա առաջին միտքն է, որը ծագում է ինձ մոտ: Եվ սա երևի ունի իր բացատրությունը՝ հատկապես հաշվի առնելով այն գիծը, որով նրանք (ՀՀ իշխանությունները-Խմբ.) գնում են վերջին ամիսներին: Հերքում եմ այն ամենը, ինչ նամակում գրված է ՀՀ-ին վնաս հասցնելու առումով: Կարծում եմ՝ եթե գնահատելու լինենք Հայաստանին վնաս հասցնելը, ապա, կարծում եմ, ՀՀ-ում կգտնենք մարդկանց, որոնք շատ ավելի մեծ վնաս են հասցրել ՀՀ-ին, քանի ի վիճակի է հասցնել ոչ միայն Զատուլինը, այլև որևէ այլ օտարերկրացի, կամ ինչպես որ իմ դեպքում է Պետդումայի պատգամավորը»,-ասել է քաղաքական գործիչը:
Նա ընդգծել է, որ չի միջամտել ՀՀ ներքին գործերին, և հայկական ԶԼՄ-ների խնդրանքով մեկնաբանություններ տալիս միշտ առավելապես ազնիվ է արտահայտվում՝ հիմնվելով անձնական հայացքների վրա:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...