«Տակները լցրել էին»․ ի՞նչ է կատարվել իրականում
Գրել էինք, որ ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանին այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել: Երբ կապ հաստատեցինք Փոստանջյանի հետ, նա մի քանի բառով ներկայացրեց միջադեպը, ասաց, որ մանրամասն ավելի ուշ կխոսի, քանի որ հենց այդ պահին գտնվում է ոստիկանությունում։
«Բերման եմ ենթարկվել Վաղարշ Վաղարշյանի խաչմերուկի հատվածում՝ ՀՔԾ-ի մոտ, դա իմ ամենօրյա ճանապարհն է։ Դա իմ ամենօրյա ճանապարհն է՝ դեպի Գյուլբեկյան, այսինքն՝ իմ ծնողական տանից դեպի արդեն իմ տուն։ Ես ինձ համար իջնում էի, ճանապարհները փակել էին, մի ոստիկան ինձ ասաց, որ ինձ կուղեկցի։ Մեկ էլ Նիկոլի անվտանգության ծառայության պետին, որը քաղաքացիական հագուստով էր, ասացի՝ էս ինչ է կատարվում, ինչ եք անում, թուրքերն են եկել, ինչ է եղել, որ հավաքվել են, ինձ նստեցրին մեքենան ու բերեցին ոստիկանություն։ Ինձ տարել են ոստիկանություն այն պատճառաբանությամբ, թե իբր իրենք փողոց են փակել, ես այդ փակած փողոցով անցել եմ, իրենց պահանջին չեմ ենթարկվել»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Փոստանջյանը։
«Ենթադրաբար Փաշինյանն էր այդտեղ, թե կոնկրետ ով էր, հստակ չեմ կարող ասել, բայց բազմաթիվ կառավարական մեքենաներ տեսա, իրոք շատ էին, բավականին շատ ոստիկաններ կային։ Այսինքն՝ ի՞նչ, մարդը եթե մի տեղով անցնում է ու եթե այդտեղ Նիկոլն է, թուրքական ներկայացվածություն է, արդեն կարող են մտածել, քեզ ճանաչեն ու առևանգեն տանեն։ Սա, իհարկե, խոսում է նաև իրենց վախերի մասին, տակները լցրել են։ Ձեռքիս պայուսակն են բռնել, բայց դրա մեջ հակաիրավական ի՞նչ կա։ Այսինքն՝ եթե մարդը Զարուհի Փոստանջյանն է, պարզապես փողոց է անցնում, պետք է բռնեն բերման ենթարկե՞ն։ Իմ մեղավորությունը որն է, որ դա իմ ամենօրյա ճանապարհն է ու հանկարծ կարող են թուրքերը գալ ու սկսեն վախենալ ինձնից»,- հավելեց նա։


















































Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նախատոնական օրերին Պարեկային ծառայությունը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում խոշոր առևտրի կե...
Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցա...
Անծանոթ անձանց մի՛ տրամադրեք անձնական տվյալներ․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)
Դանիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ
«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
Երևակայության ուժը. Գիտնականները բացահայտել են դրական մտածողության նյարդակենսաբանական հիմքը
Առաջիկա օրերին պատրաստվում եմ դիմել ԿԽՄԿ ղեկավարությանը՝ խնդրելով պարզաբանում տրամադրել Ռուբենի կարգ...