Պարեկների համար կոշիկների գնման գործընթացում Հաշվեքննիչ պալատը «մութ» կետեր է հայտնաբերել
Կոռուպցիոն ռիսկեր՝ պարեկների համար նախատեսված կոշիկների ձեռքբերման ընթացքում: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` հաշվեքննիչ պալատը պարզել է, որ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության համար էլեկտրոնային աճուրդի միջոցով գնում կատարելու արդյունքում 5 կիսաճտքավոր կոշիկներ և 6 ամենօրյա կոշիկներ չափաբաժիններով մասնակցել և հաղթող է ճանաչվել «ԷԼԱԱՄՈԴԱ» ՍՊԸ-ն: Միայն 6 /ամենօրյա կոշիկներ/ չափաբաժնով մյուս մասնակիցն է հանդիսացել՝ «Աշոտ Ղարագյոզյան» ՍՊԸ-ն:
Պայմանագիրը կնքվել է 17.12.2021թ., պայմանագրի գինը՝ 103,514,400 դրամ, որի շրջանակներում նախատեսվում է մատակարարել 1600 զույգ կիսաճտքավոր և 1600 զույգ ամենօրյա կոշիկներ: Ինչպես պարզվում է, սակայն, մատակարարման ապրանքների տեխնիկական բնութագրերում անհամապատասխանություններ են եղել, մասնավորապես, թեև նկարագրություն տրված եղել է, դրանք եղել են վերացական , հստակեցված չի եղել, թե կոնկրետ ինչ կաշվից, ինչ մետաղից պետք է լինեն կոշիկները, օգտագործման համար կոնկրետ քանի տարի ժամկետն է սահմանվել որպես ողջամիտ, ինչ է ասել կայուն և այլն, ինչն էլ Հաշվեքննիչ պալատի տեսադաշտում է հայտնվել: Մեր ունեցած տեղեկություններով՝ Հաշվեքննիչ պալատը արձանագրել է խախտումները, իսկ ոստիկանության կողմից ներկայացված պատասխանը՝ ընդունելի չի համարել: Մասնավորապես, ոստիկանությունը բացատրություն է ներկայացրել, թե պետք է նկատի ունենալ, որ մրցույթի դրված նշված կոշիկների 1-ին խմբաքանակը արդեն իսկ գործարկված նոր պարեկային ծառայության պարեկների համար հատկացվել է ԱՄՆ-ի կողմից, իր միջոցների հաշվին (անհատույց) և նախատեսվել է, որ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ձեռք բերվող հաջորդ խմբաքանակները պետք է համապատասխանեն արդեն իսկ անհատույց ստացված տեսականուն։ Դրանց տեխբնութագիրը կազմվել է 1-ին խմբաքանակի հետ ստացված նկարագրի թարգմանությամբ, միաժամանակ մրցույթի պայմաններով նախատեսելով, որ նմուշը տրամադրվելու է ընտրված մասնակցին։ Մրցույթի տեխպայմաններում նշվել է նաև, որ մատակարարման ենթակա խմբաքանակի նմուշը մատակարարը պարտավոր է համաձայնեցնել պատվիրատուի հետ, ինչը և ապահովել է: Հաշվեքննիչ պալատը, ակայն, վերահաստատել է, որ, միևնույն է, դա հակասում է Գնումների մասին օրենքին, ինչպես նաև՝ համապատասխան որոշմամբ, և, ըստ այդմ, գնման հայտը նախագծողի մասնագիտական կարողությունը չպետք է սահմանափակվի բառացի թարգմանության կարողությունով:
Ինչ վերաբերում է ողջամիտ ժամկետներին, ապա, ոստիկանությունը վկայակոչելով կառավարության համապատասխան որոշումը, նշել է, որ այն երկու տարի է, մինչդեռ, Հաշվեքննիչ պալատի կողմից արձանագրվել է, որ հիշատակված որոշումն ուժը կորցրած է, բացի այդ, կառավարության որոշմամբ, նախատեսված է ծառայողների համար ծառայողների տարբեր խմբերի, տարբեր կոշիկների համար սահմանված են կրման տարբեր ժամկետներ 1-3 տարի, դրանք նախատեսված են ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու ու այն ոստիկանության ծառայողների կողմից կրելու կարգին:
Նման վերացական պայմանները չարաշահումների լայն դաշտ են ստեղծել` այդ թվում անորակ ապրանքներ մատակարարելու համար:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները