Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին Մենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարի Քառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն են Սուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկը Լեոյի դեմ պաշտպանվելու որևէ հստակ բանաձև գոյություն չուն Սպերցյանը վնասվածք է ստացել «Էլ Կլասիկոյի» վետերանների պայքարում հաղթանակը տոնել են «Արքայական ակումբի» ներկայացուցիչները Հենրի VIII-ի և Կատրին Արագոնացու կախազարդն արդեն Բրիտանական թանգարանում է Հրաձգnւթյnւն՝ Անապայի տեխնիկումում, կա զnհ և վիրավnրներ Ռոբերտո Դե Ձերբին լքում է «Մարսելը» Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ Ապօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Տոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչինՄենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարիՔառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն ենՍուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկըԼեոյի դեմ պաշտպանվելու որևէ հստակ բանաձև գոյություն չունՍպերցյանը վնասվածք է ստացել«Էլ Կլասիկոյի» վետերանների պայքարում հաղթանակը տոնել են «Արքայական ակումբի» ներկայացուցիչներըՀենրի VIII-ի և Կատրին Արագոնացու կախազարդն արդեն Բրիտանական թանգարանում էՀրաձգnւթյnւն՝ Անապայի տեխնիկումում, կա զnհ և վիրավnրներՌոբերտո Դե Ձերբին լքում է «Մարսելը»Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններԱպօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցության ծրագիրը պատերազմի հայտարարում է Հունգարիային. ՕրբանՔարաթափում Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ)Խորհրդակցություններ են ընթանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների որոշման շուրջ․ ԼարիջանիՔրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամՌուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՍտամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օրՀայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումըԱրդյո՞ք քննարկվել է երկաթուղու վերականգնման այն հատվածը որը կապում է Իջևանը Ադրբեջանի երկաթուղունՀայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասինՋեյ Դի Վենսի այցը Հայաստան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ էր. ԱՄՆ դեսպանությունԱՍՀ նախարարությունը իրազեկով հոլովակ է տարածել կենսաթոշակների և նպաստների անկանխիկ ստացման մասին (տեսանյութ)Լոռու դպրոցներից մեկից ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտ. նրան ծեծի են ենթարկելՏեղումներ, բուք և մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանաՎաղարշապատի ավագանու «Հաղթանակ» դաշինքի աջակիցները խոչընդոտել են ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. (ՔԿ ձայնագրությունը)Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ վարձատրվում. ՊապիկյանՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանումԿապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ. ԱվանեսյանՀյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթացքում էՇատ ցավալի է․ Պեսկովը՝ Telegram-ի սահմանափակումների մասինԹրամփը մայրաքաղաքում ցանկանում է կառուցել ախարհի ամենամեծ կամարըFun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերըԱպօրինի անհասկանալի տաղավարը օրինականացրել են. կասկածելի որոշում2 մագիստրատուրա և պետական աշխատանք՝ նույն տարիներին. Ավանեսյանի կենսագրությունըԼյուիս Համիլթոնը կարող է կոտրել Քիմ Քարդաշյանի սիրտը  Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսըՄիջազգային մամուլը լայնորեն արձագանքել է Վենսի X-ի էջում Հայոց ցեղասպանության մասին հրապարակման հեռացմանըՄանրամասներ՝ Վաղարշապատի ձերբակալություններիցԼավրով․ Մակրոնին չի հաջողվի խուսափել Մինսկյան համաձայնագրերի վերաբերյալ պատասխանատվությունիցԵղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են27 տարին լրացած քաղաքացիները կկարողանան վճարել ու չդատվել չծառայելու համար Իրանը հիմարություն կաներ, եթե գործարք չկնքեր ԱՄՆ-ի հետ․ ԹրամփԿայացել է լեգենդների «Էլ Կլասիկո»-նԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նախատեսում է սկսել պայքարել թմրանյութերի մաքսանենգության դեմ ցամաքումՀայկ Սարգսյանը՝ իր խոսափողն անջատելու, ՔՊ-ից դուրս գալու եւ թիմակիցների մեղադրանքների մասինԱվելի շատ երկրներ պետք է զենք գնեն Ուկրաինայի զինված ուժերի համար. ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դեսպանԱԺ-ն ընդունեց զորակոչից խուսափածներին վերաբերող նախագիծըՈւկրաինան սկսել է պատրաստվել նախագահական ընտրությունների. ԱՄՆ-ն ճնշումներ է գործադրում
Մամուլ

Պաշտոնական կեղծիք կենսագրականում. ինչպես ԿԸՀ նախագահն իրավաբան դարձավ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ Վահագն Հովակիմյանի ստացած իրավաբանի դիպլոմը բազմաբնույթ հարցեր է առաջացնում: Մասնավորապես, որպես ութերորդ գումարման խորհրդարանի պատգամավորի նրա ներկայացրած կենսագրության մեջ, որը հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, նշված է, թե նա 2021թ. ավարտել է Երեւանի Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը եւ ունի իրավաբանի որակավորում, սակայն բացակայում է տեղեկությունը, թե որ թվականին է բուհ ընդունվել:

Սա ինքնին ենթադրում է, որ նա 2018 թվականին, երբ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ընտրվել էր պատգամավոր, արդեն սովորում էր վերոնշյալ համալսարանում: Նախկինում նրա ներկայացրած կենսագրության մեջ բացակայում է ուսանող լինելու մասին որեւէ տեղեկություն: Այդ կենսագրության մեջ միայն նշված են տեղեկությունները նախորդ կրթության մասին: Այս խորհրդավորությունը «Ժողովուրդ» օրաթերթի մոտ հարցեր է առաջացրել, եւ մենք զրուցեցինք Երեւանի Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանի հետ:

– Պարո՛ն ռեկտոր, ո՞ր թվականին է ընդունվել Վահագն Հովակիմյանը Ձեր ղեկավարած բուհ:

– Եթե չեմ սխալվում, 2017-2018 ուսումնական տարին է ընդունվել:

– Ավարտե՞լ է բակալավրի աստիճանով:

– Նա տեղափոխվել է ԵՊՀ-ից:

– Իսկ առկա՞ է սովորել, թե՞ հեռակա:

– Հեռակա:

– Հաճախե՞լ է դասերին:

– Այս պահին չեմ կարող պատասխանել:

Ի՞նչ է ստացվում. եթե պատգամավորը ավարտել է հեռակա բաժինը, ապա պետք է 5 տարի սովորած լիներ, հետեւաբար պետք է ընդունված լիներ մասնավոր այդ համալսարանը 2016 թվականին, սակայն, ինչպես արդեն նշեցինք, նախորդ կենսագրությունների մեջ որեւէ բուհ ընդունվեու մասին որեւէ տեղեկություն առկա չէ: Ընդգծենք նաեւ՝ 2014-2016 թվականներին Հովակիմյանն աշխատել է «Ժողովուրդ» օրաթերթում որպես փոխխմբագիր, եւ մենք՝ որպես գործընկերներ, որեւէ բան չենք իմացել նրա՝ որեւէ համալսարանում ուսանելու մասին. նա երբեք դասի չի գնացել, ստուգարքի, քննության չի մասնակցել:

«Ժողովուրդ» օրաթերթը, ամեն դեպքում, դիմեց Վահագն Հովակիմյանի մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանին՝ հարցնելով, թե որ թվականին է ընդունվել, ինչպես է ավարտել Իրավաբանության ֆակուլտետը, ամենակարևորը՝ ինչու նախորդ կենսագրությունների մեջ երբեւէ նշված չի եղել, որ նա սովորում է: Խոսնակը պատասխանել է. «Վահագն Հովակիմյանը 1996-2000 թվականներին սովորել է ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության եւ քաղաքագիտության ֆակուլտետում: Ուսումնառությունը կիսատ է մնացել վերջին կիսամյակի վարձավճարի պատճառով: Հետագայում՝ 2018 թվականին, ԵՊՀ-ից ակադեմիական թերթիկ է վերցրել, որտեղ արտացոլված են եղել իր առաջադիմության տվյալները, եւ ընդունվել է Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետ՝ հեռակա ուսուցմամբ։ Հաշվի առնելով կիսատ մնացած ուսումնառությունը՝ տեղափոխվել է երրորդ կուրս: Ուսումնառությունն ավարտել է 2021-ին»:

Այստեղ էլ մեկ այլ հարց է առաջանում. որքանո՞վ է ԵՊՀ-ում ստացած փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության եւ քաղաքագիտության ֆակուլտետը համապատասխանում Մովսես Խորենացու համալսարանում իրավագիտության ֆակուլտետին՝ իբրև մասնագիտության, որտեղ էլ ավարտելով՝ պատգամավորը ստացել է իրավաբանի որակավորում:

Եթե նա չի ավարտել ԵՊՀ փիլիսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության եւ քաղաքագիտության ֆակուլտետը, ինչո՞ւ է իր պաշտոնական կենսագրության մեջ նշել այդ մասնագիտության մասին՝ ֆիքսելով, որ 1996-2000թթ ավարտել է ԵՊՀ-ն: Սա պաշտոնեական կեղծիք է: Ամեն դեպքում, խիստ կասկածահարույց է Վահագն Հովակիմյանի իրավագիտական կրթությունը, ստացած իրավաբանի դիպլոմի ձեռք բերման գործընթացը, որով պետք է զբաղվի ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Մեզ մոտ տպավորություն է, որ ձեւական դիպլոմ է ձեռք բերել իշխանական պատգամավորը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում