Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից. ԵԽԽՎ պատգամավորը ցնցված է Ադրբեջանի պատերազմական հանցագործություններից
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Շվեդիայի պատվիրակ Բորիանա Աբերգը Ադրբեջանին կոչ է արել դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շվեդ պատգամավոր Բորիանա Աբերգն Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին է խոսել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների, նաև քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ հարցերի քննարկման շրջանակում:
«Օրեր առաջ հայ ռազմագերի կնոջ սարսափելի մահապատժի մի տեսանյութ ստացա։ Ինձ դեռ հետապնդում են այդ դաժան տեսարանները, անմարդկային դաժանությունը: Դա միակ տեսանյութը չէ, որտեղ նման սարսափելի հանցագործություն է տեղի ունենում»,-նշել է Աբերգը:
Պատգամավորը հավելել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայից ի վեր սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի կողմից բազմաթիվ տեսանյութեր են հրապարակվել: «Այս տեսանյութերը ցույց են տալիս ռազմական հանցագործություններ, հայ ռազմագերիների սպանության սարսափելի տեսարաններ, հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց խոշտանգումներ և դիերի պղծում»,-ասել է ԵԽԽՎ պատգամավորը:
Ըստ Աբերգի՝ միջազգային հանրության արձագանքը եղել է միանշանակ: «Մեր դիրքորոշումը հստակ է՝ պատերազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-հավելել է պատգամավորը:
ԵԽԽՎ պատգամավորի կարծիքով՝ իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ շատ լարված և տագնապալի։ «Մենք ունենք իրավիճակ, երբ այս կազմակերպության մի անդամ պետությունը հարձակվում է անդամ մեկ այլ պետության վրա: Մեր կողմից ցանկացած անտեղյակություն նոր բռնությունների, նոր վայրագությունների հնարավորություն կտա: Սեպտեմբերի 13-ին մենք ականատես եղանք Հայաստանի դեմ ագրեսիայի, որը հանգեցրեց Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման, սարսափելի տառապանքների, երկու կողմից մարդկային կորուստների և Հայաստանում քաղաքացիական ենթակառուցվածքների լայնածավալ ոչնչացման»,-նշել է նա:
Ապա պատգամավորը հիշեցրել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի խոսքերը. փաստն այն է, որ Ադրբեջանը ռմբակոծել և օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը, և ադրբեջանական ուժերը պետք է դուրս բերվեն:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և վերադառնալ դիրքեր, որոնք զբաղեցնում էին մինչ այս էսկալացիան։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել ցանկացած գործողություն, որը կարող է էլ ավելի սրել առանց այն էլ սարսափելի իրավիճակը»,-նշել է պատգամավորը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...