Դիվանագիտական սկանդալ՝ Ղազախստանի և Ղրղզստանի միջև (տեսանյութ)
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հարևան Ղազախստանի իշխանություններին մեղադրել է Ղրղզստանի ներիքն գործերին և, մասնավորապես, նախագահական ընտրություններին միջամելու մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ես հասկանում եմ, թե ինչու են Ղազախստանի իշխանությունները փորձում մեզ պարտադրել իրենց թեկնածուին: Նրանք սիրում են Բակիևին և նրանց դուր չեն գալիս Ղրղզստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները: Ալմաթիի ՀՆԱ-ն 5 անգամ ավելի է ամբողջ Ղրղզստանի ՀՆԱ-ից: Ղազախստանի ՀՆԱ-ն 8 անգամ ավելի է Ղրղզստանի ՀՆԱ-ից: Այդ դեպքում ինչու են Ղազախստանում թոշակները միայն 1.5 անգամ ավելի Ղրղզստանում եղածից, ոչ թե տասն անգամ: Որովհետև այնտեղ մսխում են Ղազախստանի հարստությունը», - հայտարարել է Աթամբաևը:
Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածել Ղրղզստանի նախագահի հայտարարությունների վերաբերյալ՝ դրանք գնահատելով անթույլատրելի:
«Համոզմունք ենք հայտնում, որ անպատասխանատու, պրովակացիոն և սուտ պնդումները, որոնք Ղրղզստանի նախագահն անում է նախընտրական շրջանում, չեն կարող վնասել մեր երկրների դարավոր բարեկամությանը: Ղազախական կողմը հավատարիմ է մնում Ղրղզստանի ժողովրդի հետ ավանդական եղբայրական հարաբերություններ զարգացնելուն», - նշված է Ղազախստանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
Ղրղզստանում նախագահ են ընտրելու հոկտեմների 15-ին:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են