Եվրահանձնաժողովն աշխատում է Ուկրաինային ամսական մոտ 1,5 միլիարդ եվրո տրամադրելու ուղղությամբ
Եվրահանձնաժողովն աշխատում է հաջորդ տարի Ուկրաինային ամսական մոտ 1,5 միլիարդ եվրո բյուջետային աջակցություն տրամադրելու ուղղությամբ, հայտնում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Մայիսին ԵՄ-ն Ուկրաինային 9 մլրդ եվրոյի չափով, այսպես կոչված, մակրոֆինանսական օգնություն էր խոստացել, սակայն այդ գումարից միայն 6 մլրդ եվրոն է աջակցություն ստացել ԵՄ երկրների կողմից, իսկ մինչ օրս հատկացվել է ընդամենը 1 մլրդ եվրո։ Մնացած 5 միլիարդ եվրոն տրամադրելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են։
«Ուկրաինային մակրոֆինանսական աջակցության տեսքով կարճաժամկետ օգնության տրամադրումը մինչ այժմ իրականացվել է միանգամյա հիմունքով»,- Բրյուսելում կայացած համաժողովում ասել է բյուջեի հարցերով եվրոպական հանձնակատար Յոհաննես Հանը: «Հաշվի առնելով աջակցության շարունակական անհրաժեշտությունը, կարելի է դիտարկել ավելի կառուցվածքային լուծում կանխատեսման ավելի մեծ աստիճանի համար, եւ ես քրտնաջան աշխատում եմ [ԵՄ երկրների] հետ, ինչը թույլ կտա մեզ ունենալ ավելի կառուցվածքային, կանխատեսելի եւ ավտոմատացված աջակցություն առնվազն հաջորդ տարվա համար»,- հավելել է Հանը։
Կիեւի գնահատմամբ՝ հաջորդ տարվա բյուջեի դեֆիցիտը կկազմի ամսական մոտ 3,5 միլիարդ դոլար, իսկ ԱՄՆ-ը պարտավորվել է ծածկել ամսական 1,5 միլիարդ դոլարը՝ դաշնակիցներին խնդրելով անել նույնը:
Հանձնաժողովը ԵՄ ֆինանսների նախարարությունների հետ քննարկում է, թե ինչպես կարող է աջակցություն տրամադրվել: Պաշտոնյաները հավելել են, որ ընդհանուր գումարը, ինչպես նաեւ դրամաշնորհների կամ վարկերի մասնաբաժինը դեռ քննարկման փուլում է։ Առաջարկները կարող են լինել արդեն հաջորդ շաբաթ կամ հոկտեմբերի 25-ին Բեռլինում Ուկրաինայի վերականգնման համաժողովից առաջ, որը կազմակերպել են G7-ում նախագահող Գերմանիան եւ Եվրահանձնաժողովը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...