Լեհաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմի համար փոխհատուցում չի ստանա․ Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի արտաքին գործերի նախարարն իր լեհ գործընկերոջը հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի համար այլեւս փոխհատուցում չի լինի, քանի որ Բեռլինը հարցը փակված է համարում, հայտնում է AP-ն։
Անալենա Բերբոքը բանակցություններից հետո Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում ուղղակիորեն դիմել է Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուին։ «Փոխատուցումների հարցը, ինչպես գիտեք, լուծված է՝ Գերմանիայի կառավարության տեսակետից»,- ասել է նա։
Նախօրեին Ռաուն ստորագրել եւ նոտա էր ուղարկել Գերմանիա՝ պահանջելով մոտ 1,3 տրիլիոն դոլարի փոխհատուցում նյութական եւ այլ վնասների ու կորուստների համար, որոնք, ըստ Լեհաստանի, պատճառվել են 1939-45 թվականներին նացիստական Գերմանիայի ռազմական օկուպացիայի հետեւանքով։
Մամուլի ասուլիսում Բերբոքը վճռականորեն կրկնել է Բեռլինի դիրքորոշումն այն մասին, որ թեեւ Գերմանիան ընդունում է իր պատմական պատասխանատվությունը, հարցը համարում է փակված։
Ռաուն ասել է, որ, իր կարծիքով, դիրքորոշումը կարող է փոխվել բանակցությունների ընթացքում, որոնց, հուսով է, Գերմանիան կմասնակցի:
Բերբոքն ընդգծել է, որ այսօր երկու հարեւանները կիսում են Եվրոպան միասնական պահելու պատասխանատվությունը արտաքին սպառնալիքների դեմ, ինչպիսին է Ուկրաինայի պատերազմը։ Նա նաեւ ընդգծել է 1990 եւ 1991 թվականների երկկողմ համաձայնագրերի կարեւորությունը, որոնք հաստատել են Գերմանիայի հետ Լեհաստանի հետպատերազմյան սահմանը եւ բարիդրացիական համագործակցությունը։
Հետպատերազմյան տարիներին Գերմանիան փոխհատուցում է վճարել Արեւելյան բլոկի երկրներին։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...