Ինչու չեն ժպտում հայաստանցիները
Պարզվում է, այսօր Ժպիտի համաշխարհային օրն է: Համաձայն ենք, նման տոները հայաստանցիներին չի հետաքրքրում: Ի՞նչ ժպիտ: Հայաստանցին ուր, ժպիտն ուր:
Օրվա կարգախոսն է՝ «Do an act of kindness. Help one person smile», ինչը մոտավորապես կարելի է թարգմանել այսպես. «Բարի գործ արա: Օգնիր, որ գոնե մեկ մարդ ժպտա»:
Իսկ ինչու բարի գործ անենք, դրա փոխարեն կարելի է վատ բաներ մտածել, մտածել մի երկու կոպեկ ավելի տուն տանելու մասին, մտածել, թե ինչու հարեւանը շատ ունի, իսկ դու՝ քիչ:
Թե չէ ինչ ժպիտ: Մեզ չի կարելի ժպտալ: Մենք աշխարհի ամենաբազմաչարչարն ենք: Մենք պետք է մռայլ դեմքով քայլենք փողոցում եւ անցնող անծանոթին նայենք այնպես, կարծես ասում ենք՝ ուշադիր եղիր կարող եմ կծել, ծեծել եւ սպանել:
Եթե հայաստանցին հանկարծ ժպտացող անցորդ է տեսնում փողոցում եւ հասկանում, որ օտարերկրացի չէ, մտքում կամ բարձրչաձայն ասում է՝ խելագար է:
Ոմանք կասեն, թե բա ինչպես ժպտան հազար ու մի դարդ ու ցավ ունեցող ՀՀ քաղաքացիները: Իսկապես, դժվար է ժպտալ, երբ բազմաթիվ են սոցիալ-տնտեսական, անգամ պարզագույն կենցաղային խնդիրները: Իսկ գոնե մեկ անգամ մտածե՞լ եք, որ գուցե այդ խնդիրները բխում են ժպիտի պակասից, ավելի ճիշտ բացակայությունից:
«Բարի գործ արա: Օգնիր, որ գոնե մեկ մարդ ժպտա»: Եթե մեզնից յուրաքանչյուրն այս կարգախոսին հետեւի ամեն օր, ապա շատ հարցեր կգտնեն իրենց լուծումը:
Ընդամենը պետք չէ մռայլվել միայն այն մտքից,. որ դու միլիոնատեր չես կամ գերթանկ մեքենա չես վարում: Կյանքում շատ ավելի կարեւոր արժեքներ կան: Ժպտալով պաշտպանեք ձեր իրավունքները, ժպտալով ապրեք արժանապատիվ կյանքով:
Հ.Գ. Լուսանկարում ժպտացող կինը հայաստանցի չէ: Մեր բազմաթիվ փորձերը, գտնել անկեղծ ժպտացող հայաստանցի, ավարտվեց անարդյունք:
Top-News.am


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են