Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին Կանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը․ ՄԻՊ Գործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում. ուղիղ հեռարձակում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դի Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներին ՊԵԿ-ը հերքել է Բագրատաշենի մաքսակետի աշխատանքի խափանման մասին տեղեկությունները Ֆրանսիայում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է տասնմեկ մարդ ԵՄ-ն 5 միլիոն եվրո օգնություն է հատկացրել երկրաշարժից տուժած Վենեսուելային Հայաստանում էապես աճել են կենսաթոշակների չափերը ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները․ Axios Ռուսաստանի ավելի քան 50 շրջաններում վառելիքի պակաս է արձանագրվել

Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դինԿանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը․ ՄԻՊԳործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում. ուղիղ հեռարձակումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դիՀայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներինՊԵԿ-ը հերքել է Բագրատաշենի մաքսակետի աշխատանքի խափանման մասին տեղեկություններըՖրանսիայում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է տասնմեկ մարդԵՄ-ն 5 միլիոն եվրո օգնություն է հատկացրել երկրաշարժից տուժած ՎենեսուելայինՀայաստանում էապես աճել են կենսաթոշակների չափերըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները․ AxiosՌուսաստանի ավելի քան 50 շրջաններում վառելիքի պակաս է արձանագրվել ԻՀՊԿ-ն հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողություններ է իրականացրել՝ ի պատասխան ԱՄՆ հարվածներիՀայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթումԴեսպան Մկրտչյանն ու Քաննինգհեմը անդրադարձել են հազվագյուտ և կրիտիկական հանքանյութերի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հնարավորություններինՑավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան«Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակում քննարկել է էներգետիկ անվտանգության և համագործակցության ուղղություններըԵվրոպան ընդգրկած պատմական շոգի ալիքը շարունակել է գրանցել նոր ռեկորդներ. Լևոն ԱզիզյանՎիրավոր արագիլը տեղափոխվել է կենդանաբանական այգիԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԼավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ ՆազարյանՍտոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունենՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածքՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքըԱպատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասինՄահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ ՊետերբուրգումՄենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայիցՄերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետԱլյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. ՌուբիոVolkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելուԱկնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. ԶախարովաՀայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ումԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջանՎրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետԿոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԿասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկըՄեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըՀայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում«Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին6 մեդալ՝ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայումԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքըՆպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն էՄեյվեզեր ընդդեմ ԹայսոնիՄոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ ՊեսկովՈւրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և ԱդրբեջանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՀորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ
Հայաստան

Ամենամեծ ինտրիգը Խաղաղության համաձայնագրի շուրջ է․ Տարասով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Իլհամ Ալիևի հետ։

Կրեմլի մամլո ծառայության փոխանցմամբ՝ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը քննարկել են ռուս-թուրքական բազմակողմ համագործակցության հետագա զարգացման հարցերը, կողմերը հաստատել են իրենց մտադրությունը առևտրատնտեսական կապերի ընդլայնման, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի խթանման գործում:

«Անդրադարձ է եղել նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին։ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ընդգծել է Ռուսաստանի կառուցողական դերը Զապորոժիեի ԱԷԿ-ում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության կազմակերպման գործում»,- փոխանցում է Կրեմլի մամլո ծառայությունը:

Հայաստանի համար շատ ավելի էական էր Պուտին-Ալիև հեռախոսազրույցի բովանդակությունը։ Ըստ հաղորդագրության` մանրամասն քննարկվել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։

Նշվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության ու անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի հաստատման համակարգված ջանքերի կարևորությունը։

«Այս համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հիմնարար եռակողմ համաձայնագրերը հետևողականորեն իրականացնելու մտադրությունը։ Իլհամ Ալիևը տեղեկացրել է օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման մասին»,- նշված էր Կրեմլի տարածած հաղորդագրությունում։

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Ալիևը ներկայացրել է Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, սակայն ավելի տրամաբանական է, եթե հայկական կողմը դա աներ։ Տարասովի գնահատմամբ, սա նշանակում է, որ որքան էլ բանակցությունները Բրյուսելում են, Ռուսաստանի դիրքորոշումը ներկայումս շարունակում է կարևոր մնալ որպես միջնորդ, և, առանց Ռուսաստանին տեղեկացնելու, հնարավոր չէ առաջ շարժվել։

Նրա խոսքով, եթե կենտրոնանանք զրույցի բովանդակության վրա, ապա պատահական չէ, որ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպի ֆոնին Պուտին-Ալիև հեռախոսազրույցում անդրադարձ է կատարվում իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին, իրավիճակը կայունացնելու և մեծ սրում թույլ չտալու նպատակով։ Թեև, ըստ նրա, ՌԴ-ն չի կարող զբաղվել յուրաքանչյուր միջադեպով։

«Քննարկվել է նաև սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի դինամիկան, եռակողմ փաստաթղթերը, սակայն բոլոր թեմաների կենտրոնում Խաղաղության համաձայնագրի հարցն է։ Ներկայումս ամենակարևոր հարցը և ամենամեծ ինտրիգն այն է, թե որքանով է հնարավոր մոտ ապագայում նման համաձայնագիրը, ինչպես նշում է Իլհամ Ալիևը, այն շրջանցելո՞ւ է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, թե՞ ոչ, ի՞նչ ձևաչափով է լինելու և ի՞նչ հարցեր է ներառելու։ Եթե Խաղաղության համաձայնագիրը կնքվի, և ԵԱՀԿ ՄԽ-ն աշխատանքը չսկսի, ինչպիսի՞ն է լինելու Ղարաբաղի ճակատագիրը, ինչպես նաև խաղաղապահների հարցը։ Հարցերը շատ են, իսկ բանակցությունները՝ հիմնականում փակ, հրապարակային դաշտում ողողված տարաձայնություններով, սակայն գործընթացը կա՝ մեզ համար շատ անորոշություններով»,- նկատեց նա։