Էրդողանը Հունաստանին սպառնացել է ցեղասպանությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է․ «Հունաստանը ծանր գին է վճարելու, եթե «հեռու գնա» Անկարայի հետ հարաբերություններում»։ Այդ մասին, РИА новости-ի փոխանցմամբ, նա ասել է «Տեխնոֆեստ» փառատոնի ժամանակ ունեցած ելույթին։
Հուnաստա’ն, նայի’ր պատմությանը։ Եթե շարունակես հեռուն գնալ, չմոռանաս Իզմիրը», - ասել է Էրդողանը՝ հույներին հիշեցնելով Իզմիրում հայերի ու հույների հանդեպ օսմանյան թուրքերի իրականացած ցեղասպանությունը։
Ավելի վաղ, Էրդողանը հայտարարել էր, թե, իբր, Աթենքը փորձում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում և այդ գործում նրան օգնում է ՆԱՏՕ-ն։ Իսկ մինչ այդ, Անկարան Հունաստանին մեղադրել էր հետախուզական նպատակով Էգեյան ծովի տարածքում օդ բարձրացած թուրքական ինքնաթիռների դեմ C-300 համակարգեր կիրառելու մեջ, ինչն անմիջապես հերքվել է Հունաստանի պաշտպանության նախարարության կողմից։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...