Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պակիստանը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան տասնյակ զոհեր Երևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. Ավինյան Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար Կարևոր ծրագիր է Թբիլիսյան խճուղի-Եղվարդ միացումը՝ երկու կամուրջներով և ճանապարհով Կորեայի ձորով. քաղաքապետ Մոսկվան պատրաստ է շարունակել քննարկումները. նոր ազդակներ Վաշինգտոնին Լուծումն այն է, որ հանրային տրանսպորտը պետք է ավելի լավ աշխատի Ասֆալտը պետք է իդեալական հարթության ու որակի լինի. քաղաքապետ Լուկաշենկոն ժամանել է Պեկին Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին Կանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը․ ՄԻՊ Գործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում. ուղիղ հեռարձակում

Պակիստանը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան տասնյակ զոհերԵրևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. ԱվինյանԳերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվելՀայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարարԿարևոր ծրագիր է Թբիլիսյան խճուղի-Եղվարդ միացումը՝ երկու կամուրջներով և ճանապարհով Կորեայի ձորով. քաղաքապետՄոսկվան պատրաստ է շարունակել քննարկումները. նոր ազդակներ ՎաշինգտոնինԼուծումն այն է, որ հանրային տրանսպորտը պետք է ավելի լավ աշխատիԱսֆալտը պետք է իդեալական հարթության ու որակի լինի. քաղաքապետԼուկաշենկոն ժամանել է ՊեկինՓրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դինԿանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը․ ՄԻՊԳործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում. ուղիղ հեռարձակումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դիՀայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներինՊԵԿ-ը հերքել է Բագրատաշենի մաքսակետի աշխատանքի խափանման մասին տեղեկություններըՖրանսիայում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է տասնմեկ մարդԵՄ-ն 5 միլիոն եվրո օգնություն է հատկացրել երկրաշարժից տուժած ՎենեսուելայինՀայաստանում էապես աճել են կենսաթոշակների չափերըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները․ AxiosՌուսաստանի ավելի քան 50 շրջաններում վառելիքի պակաս է արձանագրվել ԻՀՊԿ-ն հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողություններ է իրականացրել՝ ի պատասխան ԱՄՆ հարվածներիՀայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթումԴեսպան Մկրտչյանն ու Քաննինգհեմը անդրադարձել են հազվագյուտ և կրիտիկական հանքանյութերի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հնարավորություններինՑավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան«Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակում քննարկել է էներգետիկ անվտանգության և համագործակցության ուղղություններըԵվրոպան ընդգրկած պատմական շոգի ալիքը շարունակել է գրանցել նոր ռեկորդներ. Լևոն ԱզիզյանՎիրավոր արագիլը տեղափոխվել է կենդանաբանական այգիԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԼավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ ՆազարյանՍտոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունենՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածքՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքըԱպատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասինՄահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ ՊետերբուրգումՄենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայիցՄերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետԱլյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. ՌուբիոVolkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելուԱկնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. ԶախարովաՀայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ումԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջանՎրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետԿոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԿասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկըՄեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըՀայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում«Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին
Աշխարհ

Սպիտակ տնից հեռանալուց հետո Թրամփը 300-ից ավելի գաղտնի փաստաթուղթ է տարել

Պաշտոնից հեռանալուց հետո ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պահպանել է ավելի քան 300 գաղտնի փաստաթուղթ, որոնց կեսը հունվարին հայտնաբերվել է Ազգային արխիվի կողմից։ Դա արդարադատության նախարարությանը ստիպել է խուզարկություն անցկացնել Թրամփի Մար-ա-Լագոյի նստավայրում, որն իրականացրել է ՀԴԲ-ն։

New York Times-ը, հղում կատարելով մի քանի աղբյուրների, տեղեկացրել է, որ կառավարության հայտնաբերած գաղտնի նյութերի մեծ ծավալը պատճառ է հանդիսացել, որ դաշնային քրեական հետաքննություն իրականացվի նախկին նախագահի նկատմամբ։

Ազգային արխիվը հունվարին հայտնաբերել էր 150 գաղտնի փաստաթուղթ, եւս մեկ հավաքածու, որը նույնպես Մար-ա-Լագոյում (Ֆլորիդա) էր, հունիսին Թրամփի օգնականների կողմից հանձնվել է արդարադատության նախարարությանը։ Times-ի տվյալներով՝ այս ամսվա սկզբին ՀԴԲ-ի խուզարկության ընթացքում հայտնաբերվել են լրացուցիչ գաղտնի փաստաթղթեր՝ ավելի քան 300 փաստաթուղթ։

Այս տարվա սկզբին Ազգային արխիվին հանձնված 15 տուփերում ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի եւ Ազգային անվտանգության գործակալության փաստաթղթեր էին, որոնք վերաբերում էին ազգային անվտանգությանը, տեղեկացրել է աղբյուրը։

Մար-ա-Լագոյում խուզարկությունից երեք օր հետո The Washington Post-ը տեղեկացրել էր, որ խուզարկության ընթացքում հայտնաբերված որոշ փաստաթղթեր վերաբերել են միջուկային զենքին։

The Times-ը նաեւ տեղեկացրել է, որ իշխանությունները փնտրում են Մար-ա-Լագոյի տեսախցիկների տեսագրությունները, որոնք նախորդել են օգոստոսի 8-ի խուզարկությանը, պարզելու համար, թե ինչպես են այնտեղ հայտնվել որոշ փաստաթղթեր։

Թրամփը պնդել է, որ ինքը գաղտնազերծել է ՀԴԲ-ից ստացված փաստաթղթերը, բայց, գուցե, դա արել է առանց անհրաժեշտ ընթացակարգերի պահպանման։

Թրամփը եւ Ազգային արխիվը տարաձայնություններ ունեին այն ժամանակվանից ի վեր, ինչ նա հեռացել է պաշտոնից 2021թ.։ Գործակալության կարծիքով՝ Թրամփն ունեցել է Սպիտակ տան այնպիսի փաստաթղթեր, որոնք պետք է հանձնվեին կառավարությանը ժամկետի ավարտից հետո։