ԱՄՆ-ն մտադիր է խորհրդական ունենալ Հայաստանում «կոռուպցիային հակազդելու» համար
ԱՄՆ Պետդեպարտամենտի իրավապահ գործողություններին ուղղված և ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոն հայտարարել է, որ Հայաստանում փնտրում է կոռուպցիայի դեմ պայքարի ավագ խորհրդականի։ Ինչպես հասկացվում է փաստաթղթից, որին ծանոթացել է RT-ն, նա իր աշխատանքային ժամանակի մեծ մասն անցկացնելու է Երևանում ամերիկյան դեսպանատանը։
«Հայաստանում բյուրոյի ծրագրի հիմնական նպատակն է աջակցել պետությանը արդյունավետ և թափանցիկ քրեական արդարադատության ոլորտ զարգացնելու գործում, որը հարգում է մարդու իրավունքները և ակտիվորեն պայքարում է կոռուպցիայի դեմ»,-նշվում է տեքստում:
Այս աշխատանքը, ի թիվս այլ բաների, ներառում է աջակցություն իրավապահ և քրեական արդարադատության մարմինների արդիականացմանը, պայքար միջազգային կազմակերպված հանցավորության դեմ և իրավունքի գերակայության սկզբունքի պահպանում:
Ուստի ավագ խորհրդականի պարտականություններում, ինչպես հետևում է թափուր պաշտոնի նկարագրությունից, կընդգրկվի Հայաստանի պահանջմունքների ուսումնասիրությունն այն հարցերում, որոնք վերաբերում են հակակոռուպցիոն և իրավապահ գործունեությանը:
«Խորհրդականը սերտորեն կհամագործակցի և կառուցողական հարաբերություններ կհաստատի Հայաստանի արդարադատության նախարարության, հակակոռուպցիոն կոմիտեի և քրեական արդարադատության հետ կապված այլ գերատեսչությունների գործընկերների հետ»,-ասված է փաստաթղթում:
Բացի այդ, մասնագետը պետք է այցելի կոռուպցիայի դեմ պայքարի համաժողովներ և սեմինարներ, համակարգի իր աշխատանքն ամերիկյան կողմի հետ և հաշվետու լինի նրան, ուսուցանի Հայաստանի մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներին:
Փաստաթղթի համաձայն՝ ավագ խորհրդականը կարող է ստանալ տարեկան 91,5 հազար դոլարից մինչև 134,3 հազար դոլար։ Նրա հետ պատրաստվում են պայմանագիր կնքել մեկ տարով՝ գործողության ժամկետի երկարաձգման հնարավորությամբ:
Աղբյուրը՝ armeniasputnik.am


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար