Apple-ի մատակարար Foxconn-ը եւս 300 միլիոն դոլար է ներդնում Վիետնամի հյուսիսում գտնվող իր ձեռնարկությունում. ԶԼՄ-ներ
Apple-ի մատակարար Foxconn-ը 300 միլիոն դոլարի փոխըմբռնման հուշագիր է ստորագրել վիետնամական անշարժ գույքի նախագծող Kinh Bac City-ի հետ՝ երկրի հյուսիսում իր գործարանն ընդլայնելու համար՝ արտադրությունը դիվերսիֆիկացնելու եւ մեծացնելու նպատակով, շաբաթ օրը հայտնել են պետական ԶԼՄ-ները։
Թայվանական ընկերության նոր գործարանը, որը տեղակայված է Բակ Գյան նահանգում 50.5 հեկտար տարածքի վրա, 30 հազար տեղական աշխատատեղ կստեղծի, հաղորդում է Tuoi Tre-ն:
Այս քայլը հաջորդեց այս շաբաթ հրապարակված հաղորդմանն այն մասին, որ Foxconn-ը սկսել է Apple Watch-ի փորձնական արտադրությունը Վիետնամի հյուսիսում:
Foxconn-ը, որն արդեն 15 տարի գործում է Բակյանգում, իր iPad-ների եւ AirPods-ների արտադրության մի մասը տեղափոխել է Բակյանգի Kuang Chau արդյունաբերական պարկ, հայտնում է Tuoi Tre-ն։ Թե ինչ տեսակի ապրանքներ են արտադրվելու նոր գործարանում եւ ինչ հզորություն ունի, չի նշվում։
Անցյալ տարի Վիետնամի կառավարությունը հայտարարել է, որ Foxconn-ը 1.5 միլիարդ դոլարի ներդրում է կատարել Հարավարեւելյան Ասիայի երկրում, գրում է Reuters-ը


















































Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցա...
«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
Մակրոնը հայտարարել է լայնածավալ ռազմական ծրագրի մեկնարկի մասին
Գյումրիում կատարված uպանnւթյnւնը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել է
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա
Կասեցվել է «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Իսպանացի արքայադուստրը խախտել է թագավորական ընտանիքի ավանդույթը
ԲԴԽ-ն դատավոր Արշակ Պետրոսյանին նախազգուշացում հայտարարեց