«Գազպրոմ»-ի նախկին գերմանական դուստր ընկերությանը 5 միլիարդ եվրո է պակասում ՌԴ-ից չմատակարարված գազի փոխարինման համար
SEFE-ի գործադիր տնօրեն Էգբերտ Լագեն ասել է, որ ընկերությանը 5 միլիարդ եվրո է պակասում՝ չմատակարարված ռուսական գազի փոխարինման համար։ SEFE-ն «Գազպրոմ»-ի նախկին գերմանական դուստր ձեռնարկությունն է՝ Gazprom Germania GmbH, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Գազի մատակարարումն արդեն նվազել է։ Պատժամիջոցներով մենք կորցրինք ամեն ինչ՝ ե՛ւ խողովակաշարային գազը, ե՛ւ հեղուկ բնական գազը։ Ներկայիս վիճակի համաձայն՝ ընկերության իրացվելիությունը պահպանելու համար 4 միլիարդ եվրոյից մի փոքր ավել է անհրաժեշտ, իսկ չմատակարարված ռուսական գազի փոխարինումն ապահովելու համար՝ 5 միլիարդ եվրոյից մի փոքր ավելի»,- ասել է նա Läge-ը Der Spiegel-ին:
SEFE-ի տնօրենը չի բացառել, որ ընկերությանն ավելի շատ պետական աջակցություն պետք կգա, քանի որ գազի գնման գներն ավելի բարձր են, քան ի սկզբանե հաշվարկվել էր։ «Այնպես որ, մատակարարումների ապահովումը, որը մեր հիմնական նպատակն է, հավանաբար ավելի շատ կարժենա, քան մենք կարծում էինք»,- հավելել է նա: SEFE-ն կարծում է, որ իրեն կարող են գումար ուղարկվել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 1-ից Գերմանիայում կսկսի գործել գազի վճարը։ Ավելի վաղ պետական KfW բանկային խումբն արդեն 9.8 միլիարդ եվրո էր հատկացրել SEFE-ին՝ աշխատանքը շարունակելու համար։
«Գազպրոմ»-ը դադարեցրել էր գերմանական դուստր ընկերության վերահսկումն ապրիլի 1-ից։ Դրանից հետո ընկերությունը Դաշնային ցանցային գործակալության վերահսկողության տակ էր անցել, հայտնում է «Կոմերսանտ»-ը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար