Էներգետիկ ճգնաժամն ազդել է համաշխարհային տնտեսության հինգ հիմնական հումքային ոլորտների վրա. Bloomberg
էներգետիկ ճգնաժամը համաշխարհային տնտեսության հինգ հիմնական հումքային ոլորտների վրա ծանր ճնշման է հանգեցրել, հայտնում է Bloomberg-ը։
Արդյունաբերական եւ կանաչ մետաղների, ինչպես նաեւ պողպատի, պարարտանյութերի եւ շաքարավազի արտադրողները ստիպված են կրճատել արտադրության ծախսերը։ Բացի այդ, դժվարություններ են ապրում նաեւ էլեկտրաքարերի մարտկոցների եւ արեւային էներգիայի արտադրության համար նյութեր արտադրողները, նշում է պարբերականը։
Գերատեսչության տվյալներով՝ էներգետիկ ճգնաժամն ազդել է ցինկի ձուլման վրա։ Ընդ որում, Եվրոպան մեկ տարվա ընթացքում կորցրել է այս ոլորտում իր կարողությունների մոտ կեսը։ Նվազել է նաեւ պողպատի արտադրությունը։ Օրինակ, Չինաստանի Սիչուան նահանգում երաշտի հետ կապված էլեկտրաէներգիայի անջատումը պողպատի գործարաններում աշխատանքի ավելի քան 70 տոկոս դադարեցման կամ արտադրության կտրուկ նվազման է հանգեցրել:
Bloomberg-ի տվյալներով՝ Եվրոպայում պարարտանյութ արտադրողները կորցրել են իրենց հզորության մինչեւ մեկ քառորդը։ Ավելին, 2023-ին, ըստ կանխատեսումների, անկումը 2008-ի ճգնաժամի ցուցանիշներին կհասնի։ Իսկ վերլուծաբանները հաշվարկել են, որ աշխարհում պարենային ապրանքների գները կբարձրանան շաքարավազի ինքնարժեքի բարձրացման պատճառով։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար