Ուկրաինան եւ ՌԴ-ն համաձայնել են MOL-ի եւ Slovnaft-ի՝ «Դրուժբա»-ով տարանցման համար վճարելու առաջարկին
Ռուսաստանը եւ Ուկրաինան ընդունել են հունգարական նավթագազային MOL կոնցեռնի եւ Բրատիսլավայում գտնվող եւ նրան պատկանող Slovnaft նավթավերամշակող կոմբինատի առաջարկին՝ «Դրուժբա» նավթատարով ռուսական նավթի տարանցման համար վճարելու վերաբերյալ։ Այս մասին, հղում կատարելով Slovnaft-ի աղբյուրներին, տեղեկացրել է սլովակյան Pravda թերթի կայքը։
Նավթի մղումը «Դրուժբա»-ի հարավային խողովակով պետք է վերականգնվի առաջիկա օրերին։ Թերթի տեղեկացմամբ՝ MOL-ը վճարել է Ուկրաինայով գազի տարանցման համար, ինչը ձեռնտու է Կիեւի իշխանություններին։
CTK տեղեկատվական գործակալությունը երեքշաբթի տեղեկացրել էր, որ MOL-ը եւ Slovnaft-ը, որը ամենամեծ նավթավերամշակող կոմբինատներից մեկն է Կենտրոնական Եվրոպայի երկրներում, նախաձեռնել են բանակցություններ ռուսական եւ ուկրաինական կողմերի հետ՝ «Դրուժբա» նավթատարի հարավային ճյուղով նավթի մատակարարումների վերսկսման մասին։ Ներկա պահին Slovnaft-ը էներգահումք է մատակարարում լրիվ ծավալով, որն ստանում է սլովակյան նավթապահեստարաններից, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Սլովակիան, ինչպես մինչ այդ հայտարարել էր հանրապետության փոխվարչապետ եւ էկոնոմիկայի նախարար Ռիխարդ Սուլիկը, հում նավթի պաշարներ է կուտակել, որոնք կապահովեն երկրի տնտեսության անխափան գործունեությունը 126 օրվա ընթացքում։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար