Թայվանը Չինաստանին զսպելու համար օգտագործելը դատապարտված է ձախողման
Չինաստանին զսպելու համար Թայվանի օգտագործումը դատապարտված է ձախողման։ Պատմության անիվը պտտվում է ազգային վերամիավորման ուղղությամբ, եւ այն չի կանգնեցնի ոչ որեւէ մեկը, ոչ որեւէ ուժ։ Այս մասին նշվել է «Թայվանի հարցը եւ Չինաստանի վերամիավորումը նոր դարաշրջանում» Սպիտակ գրքում, որը հրապարակվել է Չինաստանի պետական խորհրդի Թայվանի գործերով վարչության կողմից, տեղեկացրել է «Սինհուա»-ն։
«Խաղաղ վերամիավորումը եւ «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքը Թայվանի հարցի լուծման մեր հիմնական սկզբունքները եւ ազգային վերամիավորման իրականացման լավագույն մոտեցումն են։ Խաղաղ վերամիավորումն իրականացնելու համար մենք պետք է ընդունենք, որ երկրի մայրցամաքային մասը եւ Թայվանն ունեն իրենց սեփական տարբեր սոցիալական համակարգերը եւ գաղափարախոսությունները։ «Մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքն այդ խնդրի առավել ներառական լուծումն է։ Այդ մոտեցումը, որը հիմնված է դեմոկրատական սկզբունքների վրա, բարի կամքի դրսեւորում է, փորձում է խաղաղ լուծել Թայվանի հարցը եւ փոխադարձ շահ է բերում։ Սոցիալական համակարգի տարբերությունները ոչ վերամիավորման խոչընդոտ են, ոչ էլ անջատողականության արդարացում»,- նշվել է Սպիտակ գրքում։
«Մենք պատրաստ ենք ստեղծել լայն տարածք խաղաղ վերամիավորման համար, բայց մենք տեղ չենք թողնի որեւէ անջատողական գործունեության համար։ Մենք չենք հրաժարվում ուժի կիրառումից եւ հնարավոր ենք համարում բոլոր անհրաժեշտ միջոցների ընդունումը։ Դա անհրաժեշտ է արտաքին միջամտությունից եւ ցանկացած անջատողական գործունեությունից պաշտպանվելու համար։ Դա որեւէ կերպ ուղղված չէ մեր թայվանցի եղբայրակից չինացիների դեմ։ Ուժի կիրառումը ծայրահեղ միջոց կլիներ անհաղթահարելի հանգամանքներում»։
Սպիտակ գրքում նշվել է, որ խաղաղ վերամիավորումը Թայվանի նեղուցի երկու կողմում օգտակար կլինի ոչ միայն չինացի ազգին, այլեւ բոլոր ժողովուրդներին եւ միջազգային հանրությանն ընդհանրապես։


















































Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցա...
«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
Մակրոնը հայտարարել է լայնածավալ ռազմական ծրագրի մեկնարկի մասին
Գյումրիում կատարված uպանnւթյnւնը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել է
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա
Կասեցվել է «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Իսպանացի արքայադուստրը խախտել է թագավորական ընտանիքի ավանդույթը
ԲԴԽ-ն դատավոր Արշակ Պետրոսյանին նախազգուշացում հայտարարեց