ԵՄ-ը «տեխնոլոգիական դեսպանություն» կբացի Սիլիկոնային հովտում
Եվրամիությունը նոր գրասենյակ է բացում Կալիֆոռնիայում, Սիլիկոնային հովտում, որպեսզի հեշտացնի շփումը ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների հետ։
Wall Street Journal-ի տվյալներով՝ Եվրոպական հանձնաժողովը կղեկավարի նոր «տեխնոլոգիական դեսպանությունը»։ Այն կգլխավորի Եվրահանձնաժողովի ավագ գործադիր տնօրեն Ժերար դը Գրաֆը, որն աշխատել է տեխնոլոգիաների ոլորտի օրենսդրության մշակման ուղղությամբ։
Գրասենյակը բացվելու է սեպտեմբերի 1-ին։
Խոշոր տեխնոլոգիական ընկերությունները՝ Apple-ը, Google-ը եւ Meta-ն, ենթարկվելու են ԵՄ-ի նոր օրենքներին։
Թվային ծառայությունների մասին օրենքը եւ Թվային շուկաների մասին օրենքը, որոնք ընդունվել եւ հաստատվել են այս գարնանը, ուղղված են ատելության հրահրման, ապատեղեկատվության եւ վնասակար կոնտենտի սահմանափակմանը սոցիալական ցանցերի պլատֆորմներում, ինչպես նաեւ ազնիվ մրցակցության խթանմանն այդ հատվածում։
Թվային ծառայությունների մասին օրենքն արգելում է անչափահասներին, ինչպես նաեւ սեռին, էթնիկ պատկանելությանը կամ սեռական կողմնորոշմանն ուղղված գովազդը։ Այն նաեւ արգելում է մոլորեցնող գովազդը եւ մեթոդները, որոնք ուղղված են նոր օգտատետերի ներգրավմանը։ Կանոններին չհետեւող ընկերությունները կարող են միլիարդների հասնող տուգանքներ վճարել։
Թվային շուկաների մասին օրենքն ուղղված է տեխնոլոգիական եւ օնլայն-հատվածում ավելի արդար մրցակցության ստեղծմանը՝ «բարապան»-ընկերությունների սահմանափակման միջոցով, ինչպիսին են Google-ը եւ Apple-ը, իրենց ծառայություները մոնոպոլացնելու հարցում։
Այլ փոփոխությունների թվում դա թույլ կտա օգտատերերին հավելվածների այլընտրանքային խանութներ ներբեռնել եւ օգտագործել այլընտրանքային վճարային համակարգեր։
Տեղեկացվել է, որ նոր օրենքների կատարումն ապահովելու համար Եվրոպական հանձնաժողովը վարձելու է ավելի քան 200 նոր աշխատակիցներ, նշել է Associated Press-ը։
The Wall Street Journal-ի հարցազրույցում Գրաֆն ասել է, որ հույս ունի ավելի սերտ կապեր հաստատել տեխնոլոգիական ընկերությունների հետ նոր գրասենյակի միջոցով։


















































Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցա...
«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
Մակրոնը հայտարարել է լայնածավալ ռազմական ծրագրի մեկնարկի մասին
Գյումրիում կատարված uպանnւթյnւնը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել է
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա
Կասեցվել է «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Իսպանացի արքայադուստրը խախտել է թագավորական ընտանիքի ավանդույթը
ԲԴԽ-ն դատավոր Արշակ Պետրոսյանին նախազգուշացում հայտարարեց