Որտեղ են բռնաբարել չինուհուն. նոր մանրամասներ
Չինուհու բռնաբարության փորձը չի կատարվել «Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի» տարածքում։
Այս մասին հայտնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հանրության հետ կապերի բաժնից՝ անդրադառնալով հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած դեպքին, երբ չինուհին ՀՀ ոստիկաններին հայտնել էր, որ Խոր Վիրապից Երևան տեղափոխելու փոխարեն տղամարդը նրան տարել է այլ ուղղությամբ և սեքսուալ բնույթի գործողություններ կատարել։
Լրատվամիջոցներում նաև տեղեկություն էր տարածվել, որ բռնաբարության փորձը տեղի է ունեցել «Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի» տարածքում։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի պարզաբանման մեջ, մասնավորապես ասվում է. «Օրերս լրատվամիջոցներն անդրադարձ էին կատարել մի միջադեպի, երբ ՀՀ ոմն քաղաքացի ձերբակալվել էր մի չինուհու բռնաբարելու կասկածանքով։
Այդ անդրադարձներում հիշատակվում էր նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից ստեղծված «Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի» անունը, թե իբր բռնաբարության փորձն իրագործվել է կենտրոնի տարածքում։
Այս առումով հարկ ենք համարում պարզաբանում տալ և լրացնել թերի տեղեկատվությունը. բռնաբարության փորձը չի կատարվել կենտրոնի տարածքում, սակայն կասկածյալն իր մեքենայով իրոք մոտեցել է տարածքին։
Նկատելով պահպանվող տարածքին մոտեցող մեքենայի լուսարձակները, իրենց մեքենայով նրանց ընդառաջ են դուրս եկել FPWC Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահները (Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը գտնվում է ապաստարանի տարածքում)։
Նկատելով ընդառաջ եկող մեքենան՝ կասկածյալն արգելակել է, այդ ընթացքում տուժողը կարողացել է դուրս փախչել ու նստել է անտառապահների ավտոմեքենան։ Երբ անտառապահները փորձել են պարզել, թե ինչ է տեղի ունենում, կասկածյալը շրջել է մեքենան ու դիմել փախուստի։
Ապաստարանի անտառապահները հյուրընկալել են տուժողին, հյուրասիրել, տրամադրել գիշերակաց, իսկ առավոտյան ճանապարհել են Երևան»։


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)