Ֆրանսիան պատրաստվում է շոգի չորրորդ ալիքին
Ֆրանսիան այս ամառ պատրաստվում է շոգի չորրորդ ալիքին, այն դեպքում, երբ երաշտը երկրի պատմության մեջ անասելի հետեւանքների է հանգեցրել՝ չորացած ծառեր եւ խմելու ոչ անվտանգ ջուր, իսկ ֆերմերները զգուշացրել են, որ կաթը կարող է չբավարարել ձմռանը, տեղեկացրել է Reuters-ը։
Վարչապետ Էլիզաբեթ Բոռնի գրասենյակը ստեղծել է երաշտի դեմ պայքարի ճգնաժամային խումբ, որը բազմաթիվ գյուղերի հարկադրել է բեռնատարներով ջուր բերել, EDF պետական կոմունալ ընկերությանը դրդել է սահմանափակել ատոմային էներգիայի արտադրությունը եւ գյուղատնտեսական մշակաբույսերը ենթարկել է սթրեսի։
Meteo France ազգային օդերեւութաբանական գործակալությունը հայտարարել է, որ սա ամենախիստ երաշտն է 1958-ից ի վեր, եւ սպասվում է, որ երաշտը շարունակվելու է, համենայն դեպս՝ մինչեւ ամսվա կես։ Ֆրանսիայում հուլիսին միջինը 1 սանտիմետրից էլ պակաս տեղումներ են եղել։
Սպասվում է, որ եգիպտացորենի բերքը 18,5 տոկոսով ավելի քիչ կլինի, քան 2021թ., ասել են գյուղատնտեսության նախարարությունում։
Առաջիկա ամիսներին կարող է առաջանալ նաեւ կաթի անբավարարություն, նշել են Ֆերմերների ազգային ասոցիացիայում։
EDF ատոմային օպերատորը անցած շաբաթ կրճատել է Գարոն գետի էլեկտրակայանի հզորությունը՝ բարձր ջերմաստիճանների պատճառով, ինչպես նաեւ Հռենոսի վրա գտնվող ռեակտորների համար նախազգուշացում է տարածել։
Շոգը խորացրել է կոմունալ ձեռնարկությունների խնդիրները, քանի որ կոռոզիայի եւ երկարատեւ տեխնիկական սպասարկման խնդիրները 56 ռեակտորների կեսում իջեցնում են հզորությունները, քանի որ Եվրոպան բախվում է էներգետիկ ճգնաժամի։
Ջրի սահմանափակումները գործում են Ֆրանսիայի մայրցամաքային գրեթե ամբողջ հատվածում, այդ թվում շատ տեղերում արգելված է ռետինե խողովակների եւ իռիգացիոն համակարգի օգտագործումը։


















































Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցա...
«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
Մակրոնը հայտարարել է լայնածավալ ռազմական ծրագրի մեկնարկի մասին
Գյումրիում կատարված uպանnւթյnւնը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել է
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա
Կասեցվել է «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Իսպանացի արքայադուստրը խախտել է թագավորական ընտանիքի ավանդույթը
ԲԴԽ-ն դատավոր Արշակ Պետրոսյանին նախազգուշացում հայտարարեց