Միջուկային պատերազմը կոչնչացնի մոլորակը. ՄԱԿ գլխավոր քարտուղար
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը միջուկային զենք ունեցող երկրներին կոչ է արել հավատարիմ մնալ հանձն առած պարտավորություններին եւ առաջինը չկիրառել իրենց միջուկային զինանոցը՝ նախազգուշացնելով, որ միջուկային սպառազինությունների մրցավազքը վերականգնվել է աճող միջազգային լարվածության համատեքստում։
«Եկել է պահը... խնդրելու միջուկային զենք ունեցող երկրներին, որ հանձն առնեն պահպանելու իրենց պարտավորությունները՝ առաջինը չկիրառել եւ չսպառնալ միջուկային զենքով»,- ասել է Գուտերիշը Տոկիոյի մամուլի ասուլիսում։ «Ես կարծում եմ, որ ոչ ոք չի կարող ընդունել միտքն այն մասին, որ տեղի կունենա նոր միջուկային պատերազմ։ Դա կնշանակի մոլորակի ոչնչացում»,- ասել է Գուտերիշը։ «Պարզ է մի բան. եթե ոչ ոք այն առաջինը չկիրառի, միջուկային պատերազմ չի լինի»։
Նրա խոսքով՝ ցանկացած գրոհ Զապորոժյան ԱԷԿ-ի դեմ «ինքնասպանություն» է։ Նա նշել է, որ լիովին աջակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ կայունացնելու իրավիճակը եւ հնարավորություն ունենալու այցելել օբյեկտ՝ իր մանդատի կատարման համար։
Գուտերիշն ասել է, որ միջուկային լիցքաթափման տասնամյակների ջանքերից հետո աշխարհն այժմ «հետ է ընթանում»՝ նշելով, որ աշխարհում արդեն 13 000 միջուկային ռումբ կա, կատարվում են հսկայական ներդրումներ ատոմային զինանոցների արդիականացման համար։ «Միլիարդները, որոնք օգտագործվում են սպառազինությունների այդ մրցավազքի համար, պետք է օգտագործվեն կլիմայի փոփոխության, աղքատության դեմ պայքարի, միջազգային հանրության պահանջները բավարարելու նպատակով»,- ասել է նա՝ ավելացնելով, որ կայցելի Մոնղոլիա եւ Հարավային Կորեա, որպեսզի քննարկի Հյուսիսային Կորեայի միջուկային մշակումների խնդրի լուծման ուղիները։
Այն ժամանակ, երբ աշխարհաքաղաքական լարվածությունն աճում է, իսկ միջուկային սպառնալիքը նորից ուշադրության կենտրոնում է, Ճապոնիայի ուժեղ եւ հետեւողական ձայնը խաղաղության մասին կարեւոր է ինչպես երբեք, ասել է Գուտերիշը՝ Ճապոնիային կոչ անելով օգտագործել իր ունիկալ դիրքը՝ որպես միակ երկիրն աշխարհում, որը տուժել է ատոմային գրոհից, որպեսզի գործի «որպես կամուրջներ կառուցող եւ խաղաղարար՝ գլոբալ համագործակցության, վստահության եւ արդարության ամրապնդման համար»։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար