Շաբաթօրյակների անցկացումն ամոթալի է եւ անթույլատրելի
Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին եւ քաղաքային համապատասխան ծառայություններին հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել Երեւանի հիմնադրման օրվա՝ «Էրեբունի-Երեւան 2799» միջոցառումներին ընդառաջ՝ հոկտեմբերի 7-ին համաքաղաքային շաբաթօրյակ կազմակերպելու եւ այն համակարգված անցկացնելու ուղղությամբ, որի շրջանակում կմաքրվեն եւ պատշաճ տեսքի կբերվեն մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաեւ հանրային նշանակության կառույցներն ու ճանապարհների հարակից տարածքները:
Իսկ դուք ասում եք, թե ինչու լավ չենք ապրում: Ինչպես բարձրանա ժողովրդի կենսամակարդակը, եթե Տարոն Մարգարյանին, եւ ցանկացած այլ պաշտոնյայի թվում է, թե ինքը իրավունք ունի մարդկանց պարտադրել աշխատել իրենց հանգստյան օրը: Ավելին, ՀՀ բնակչության մեծ մասը նորմալ է համարում, որ իրենց կարող են աշխատացնել երբ ուզում են, կարող են հոտի նման քշել փողոցները մաքրելու կամ էլ հանեն գրանցման վայրից եւ տանեն բոլորովին այլ տեղում քվեարկելու:
Իսկ դուք ասում եք Հյուսիսային Կորեա: Կամ ինչ Հյուսիսային Կորեա: Հայաստանը սովորական միջնադարյան ֆեոդալական իշխանություն է:
Տարոն Մարգարյանը եւ նրա նման շատերը չգիտեն, որ մայրաքաղաքի բակերը պետք է մաքրվեն ամեն օր, եւ նրանք, ովքեր դրա համար վարձատրվում են, իսկ բակերը կեղտոտողները պարզապես պետք է տուգանվեն:
Երեւանի քաղաքապետարանում չգիտեն, որ հանրային նշանակության կառույցներն ու ճանապարհների հարակից տարածքները պետք է մաքրվեն ամեն օր, եւ նրանք ովքեր համապատասխան վարձատրություն են ստանում:
Որեւէ մեկը իրավունք չունի պետական եւ ոչ պետական հաստատությունների աշխատողներին, առավել եւս աշակերտներին եւ ուսուցիչներին զբաղվել հավաքարարի կամ բանվորի աշխատանքով:
Վերջ տվեք խորհրդային տարիների ավանդույթներից: Գլուխներդ բարձրացրեք եւ նայեք աշխարհին: Գտեք աշխարհում գոնե մեկ նորմալ երկիր, որտեղ շաբաթօրյակներ են անցկացվում: եթե գտնեք, ապա ամեն օր մարդկանց ձրի աշխատացրեք:
Top-News.am


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
Մայր Աթոռի հայտարարությունը
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին